Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ս.Սարգսյանը` ԼՂ հարցի վերաբերյալ

«Խնդիրն այն է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք մի կերպ, ադրբեջանցիներն` այլ կերպ: Ադրբեջանցիները վերջին տարիներին բոլոր պաշտոնյաների, ընդհուպ մինչև նախագահի բերանով հայտարարում են, որ պատրաստ են ռազմական եղանակով հասնելու խնդրի կարգավորմանը: Դա առաջին սկզբունքի խախտում է»,- պատասխանելով ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ դեռևս 2007 թ. հայկական կողմը հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքների հիմքում դրված սկզբունքները արդար կարգավորման հնարավորություն են տալիս: Նա նաև նկատեց, որ Հայաստանն ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը և դեռևս որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել ոչ Ադրբեջանին, ոչ որևէ այլ երկրի, և հենց այդ պատճառով էլ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ազգերի ինքնորոշման սկզբունքը մեզ համար հասկանալի է, ընդունելի է, դա հնարավորություն տվեց վերջին տարիներին մի քանի տասնյակ պետություններ ստեղծել: Սակայն ադրբեջանցիներն այլ կերպ են մտածում. նրանք ասում են, թե ընդունում են այդ սկզբունքները, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց՝ կոնկրետ դեպքում իրենց սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշում է:

Ինքնորոշումը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա ինքնուրույն լուծել իր ճակատագիրը: Մադրիդյանը սկզբունքների էությունն այն է, որ չեն կարող չընդունվել: Մենք որևէ վերապահում չունենք»,- խոսելով երրորդ հիմնարար սկզբունքի մասին՝ նկատեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև պատասխանեց ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու մասին հարցին և նշեց, որ ենթահանձնաժողովը չի կարող աշխատել առանց հայկական կողմի մասնակցության:

«Ենթահանձնաժողովը պատմական որևէ հիշողություն չունի, չի տիրապետում բանակցային գործընթացի մանրամասներին, վերջինիս մանդատի մեջ չի մտնում հարցի կարգավորումը, դա վստահվել է ԵԱՀԿ-ի ՄԽ-ին, և ավելի վստահելի, առավել կոմպետենտ կառույց այս հարցում ես չեմ տեսնում: Կարծում եմ, որ ենթահանձնաժողովի աշխատանքները արդյունավետ չեն լինի, և ես լիովին պաշտպանում եմ մեր պատվիրակության կարծիքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում