Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Էրդողանն ու Վրաստանը Շենգենյան գոտու պես մի բան են նախագծել

Իտալական L’Occidentale պարբերականում հրապարակվել է Լաշա Զիլպիմիանիի «Էրդողանն ու Վրաստանը մտադիր են ստեղծել Շենգենյան գոտու նման մի բան» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«2011 թվականի մայիսի 31-ին Թուրքիան ու Վրաստանը շատ կարևոր պայմանագիր կնքեցին, որը ենթադրում է երկու երկրների սահմանին համագործակցություն։ Այդպիսի պայմանագիրը նախատեսում է միավորել սահմանապահ ոստիկանության ու մաքսային ծառայության առաջադրանքները, և առաջին հերթին միտված է մաքսային ընթացակարգերի մեղմացմանը։

Բացի այդ, դա անմիջապես մտնում է ուժի մեջ, մեկ երկրից մյուսը կարելի է գնալ անձը հաստատող էլեկտրոնային վկայականով։ Այսուհետ անհրաժեշտ չեն ո՛չ անձնագրերը, ո՛չ էլ անցագրերը։ Քանի որ այդ աշխարհագրական գոտին ունի իր յուրահատկությունները, այդպիսի պայմանագիրն իրենից ներկայացնում է բավական հուսադրող ազդանշան։

Այն ավելի կարևոր է թվում, եթե ուշադրություն ենք դարձնում Կովկասյան գոտում գտնվող երկրների (Վրաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա) կոշտ մրցակցությանը։ Արդյունքում, այդ երկրների միջև ոչ միայն գոյություն չունի նմանատիպ սահմանային համագործակցություն, այլև չկան անգամ անցակետեր, որոնք հնարավորություն կտային մեկ երկրից փոխադրվել մյուսը։

Միակ բացառությունը կազմում են Վրաստանն ու Ռուսաստանը, որոնք, չնայած գտնվում են հակամարտության մեջ, ամեն դեպքում պահպանում են առողջ մտածելակերպ և շարունակում են բաց պահել սահմանները, որպեսզի չկտրվեն ժողովուրդների միջև սերտ կապերը։

Կովկասյան մյուս երկրների միջև ճանապարհները փակ են։ Օրինակ՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմաններն անանցանելի են։ Սահմանը պահպանվում է համապատասխան սահմանապահ զորքերի կողմից, որոնք Լեռնային Ղարաբաղի պատճառով գտնվում են այսպես կոչված «պատերազմական իրավիճակում»։ 1990-ական թվականների սկզբից սկսած՝ այդ լեռնային շրջանը գտնվում է հայկական բանակի վերահսկողության տակ։

Հենց դրա պատճառով են երկու երկրների բոլոր ցամաքային հաղորդակցային ուղիները հայտնվել լիովին կտրված վիճակում։ Լեռնային Ղարաբաղի պատճառով է Թուրքիան Հայաստանը պահում մեկուսացման մեջ։ Այդ հակամարտությունում Անկարան աջակցում է Բաքվին և հայերի համար փակել է իր սահմանը։ Արտաքին աշխարհի հետ Հայաստանի միակ կապն իրականացվում է Վրաստանի (և Իրանի) միջոցով։

Դա Երևանին հնարավորություն է տալիս կապ պաշտպանել իր հիմնական ռազմա-տնտեսական դաշնակից Ռուսաստանի հետ։ Առավել ճշգրիտ լինելու համար պետք է նշել, որ Վրաստանը Կովկասի միակ երկիրն է, որը բաց սահմաններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ, որի հետ ոչ վաղ անցյալում զինված հակամարտության մեջ է մտել։ Ռուսաստանը ցայժմ օկուպացրել է նրա երկու նահանգները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք-վրացական սահմանային համագործակցությունը հենվում է եվրոպական սահմանապահ ծառայության առավել զարգացած մոդելների (մասնավորապես շվեյցարա-ֆրանսիական մոդելի) վրա, որոնք ենթադրում են մաքսային ընթացակարգերի առավելագույն թափանցիկություն՝ պետք է նշել, որ տվյալ գոտու մյուս երկրները դեռևս պատրաստ չեն ընդունել սահմանների հատման համար այդպիսի պրակտիկան։ Լայն տարածում գտած կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը և որոշ սահմանապահ գոտիներում տիրող անկայունությունն անհնար են դարձնում սահմանների լիակատար բացումը։
Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ թուրք-վրացական պայմանագիրը կրում է նաև խորհրդանշական բնույթ և հնարավորություն է ընձեռում ընդհանրապես այդ գոտում դրական փոփոխությունների սկսման հույսեր տածելու։ Քանի որ խոսքը Կովկասի մասին է, որը պատմականորեն կիսով չափ մտնում է Եվրոպայի մեջ, Թուրքիայի ու Վրաստանի միջև համագործակցության այդ օրինակը մեզ բոլորիս ևս մեկ հույս է ներշնչում։ Կովկասում հետագա ամեն տիպի առաջխաղացումն օգտակար կլինի Եվրոպայի համար։ Հուսով եմ, որ այդ խաղաղ ինտեգրումն օրինակ կծառայի հարևան երկրների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում