Վենեսուելայի իշխանությունները երկուշաբթի օրվանից մի շարք միջոցառումներ են ձեռնարկել, որոնք ուղղված են վերջին տարիներին երկիրը գրաված ամենախոշոր տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին: Հիմնական խնդիրներից մեկը հիպերգնաճի դեմ պայքարն է, որը, ըստ ԱՄՀ կանխատեսումների, տարեվերջին կարող է հասնել 1 միլիոն տոկոսի՝ գրում է bbc.com-ը:
Վենեսուելայի կառավարության կողմից ներկայացված առանցքային միջոցներից մեկը երկրի ազգային արժույթի՝ բոլիվարի արդիականացումն է: Իշխանությունները որոշել են համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր դենոմինացիաներից մեկը անցկացնել և շրջանառության մեջ դնել, այսպես կոչված, ինքնիշխան բոլիվար:
Մեկ ինքնիշխան բոլիվարը հավասար է 100 հազար «հին» բոլիվարի: Այսպիսով, բոլիվարի պաշտոնական փոխարժեքը կրճատվել է 96% -ով: Վենեսուելայում աշխատավարձի նվազագույն չափը կազմում էր 3 մլն բոլիվար (0,89 դոլար): Սպասվում է, որ նոր միջոցառումներից հետո այն կկազմի 180 մլն բոլիվար (մոտ 30 դոլար):
bbc.com-ը լուսանկարներով ներկայացնում է վենեսուելական գնաճի աղետալի ծավալները:
2,4 կգ կշռող հավը կարժենա 14,6 մլն բոլիավար (2,2 դոլար):
1 կգ միսը՝ 9,9 մլն բոլիվար:
1 օճառը՝ 3,5 մլն բոլիվար:
1 կգ բրինձը՝ 2,5 մլն բոլիվար:
1 կգ գազարը՝ 3 մլ բոլիվար:
1 կգ լոլիկը՝ 5 մլն բոլիվար: