100 օրում շուրջ 160 ներման խնդրագիր է ներկայացվել արդարադատության նախարարություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:
«Այդ խնդրագրերից 115-ն ուղարկվել են վարչապետի աշխատակազմին՝ հեգատա ընթացքը որոշելու համար: Առաջիկայում կհաստատվի նաեւ հանձնաժողովի կազմը, այն գլխավորելու է արդարադատության նախարարը»,- ասաց Արտակ Զեյնալյանը: