Գրոհայինները նռնականետերով գնդակոծել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնը։ Միջադեպը տեղի է ունեցել Ղուրբան Բայրամի կապակցությամբ երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաալիքը։
Հստակեցվում է, որ ապստամբները գնդակոծել են նախագահական նստավայրն ու շրջակայքը։ Երկու գրոհային չեզոքացվել է, մարտը շարունակվում է։
Նախագահը չի տուժել։