Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ի՞նչ մեխանիզմներով կարելի է Հայաստան վերադարձնել թալանված փողերը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օրերս նամակով դիմել է Համաշխարհային բանկին՝ ակնկալելով նրանց օժանդակությունը՝  Հայաստանից ապօրինի կերպով դուրս  բերված հանրային միջոցների վերադարձի գործընթաց սկսելու համար։  Փախվարչապետն իր նամակում հիշատակել է  Stolen Asset Recovery Initiative-ը (StAR) նախաձեռնության մասին։

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով  Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- իր նամակում մասնավորապես գրել է առաջին փոխվարչապետը։

Պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր ետ վերադարձնել այդ գումարները՝ «Առաջին լրատվական»-ը զրուցեց  Իրավաբանների  հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ։

«Մենք միացած ենք կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիային, որը հզորագույն մեխանիզմներ է ներառում և ունի կոնկրետ առանձին բաժին, որը վերաբերում է ակտիվների վերադարձին, այսինքն, որպեսզի այդ ակտիվները վերադարձվեն՝ դրանք պետք է կոռուպցիայի հետևանքով ձեռք բերված և Հայաստանից դուրս հանված ակտիվներ լինեն։

Առաջինը՝ պաշտոնատար անձին կաշառելն է, երկրորդը՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձին, օտարերկրյա պաշտոնատար անձերին կաշառելն է, երրորդը՝ պաշտոնատար անձի կողմից հափշտակություններ կատարելն է, ապօրինի յուրացումը, չորրորդը՝  ազդեցության չարաշահումը, հինգերորդ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, վեցերորդ՝ ապօրինի հարստացումը, յոթերորդ՝ հանցավոր ճանապարհներով ձեռք բերված եկամուտների լվացումը, ութերորդ՝ արդարադատության իրականացմանը միջամտելը։

Սրանք այդ ութ խումբ հանցագործություններն են, որոնց  արդյունքում ձեռք բերված միջոցները հնարավոր է վերադարձնել այս կոնվենցիայով նախատեսված մեխանիզմների միջոցով, իսկ այդ կոնվենցիան ունի շատ լայն  գործիքակազմ»,- շեշտեց Կարեն Զադոյանը։

Վերջինիս խոսքերով՝ ամենալավ ու Հայաստանից  շահերից բխող տարբերակն այն է, որ մենք ունենանք մեր կարողությունները՝ այս տարիների ընթացքում  գողացվածի, թալանվածի  ծավալներն ապացուցելու ու այդ ամենում  ներգրավված կոնկրետ անձանց  հայտնաբերելու ուղղությամբ։

«Հիմա Հայաստանը  պետք է երկու տարբերակ դիտարկի․ առաջին տարբերակ՝  կոնվենցիան հնարավորություն է տալիս, որ տվյալ պետությունը կոնկրետ գույքի վերաբերյալ  քաղաքացիական հայցապահանջներ ներկայացնի այնտեղ, որտեղ գտնվում են այդ ակտիվները, բացի դրանից կարող են  գործընթացներ սկսել այն անձանց նկատմամբ,  ովքեր մեղադրվում են կոռուպցիայի միջոցով այդ ակտիվները  ՀՀ-ից դուրս հանելու մեջ։

Մյուս տարբերակը՝ ընդհանրապես կարող են  Հայաստանի հանրության պահանջները դիտարկվել դատական կամ այլ ատյանների միջոցով։

Այսպես, թե այնպես՝ այդ ակտիվները պետք է վերադարձվեն դատական ակտերի հիման վրա․ այն, որ ՀՀ-ից  6-ից 14 միլիարդ դոլար տարվել է ապօրինի կերպով՝ այս ամենը պետք է հաստատվի դատական որոշումներով, որպեսզի այս կոնվենցիայի միջոցով հնարավորություն ունենանք այդ միջոցները հետ վերադարձնել»,- ասաց իրավաբանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում