Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Աշխարհիկ և հոգևոր գործիքների կորուստը

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի վրացական այցը կարծես թե անսպասելիորեն աղմկոտ ստացվեց, որի արձագանքները հնչում են առ այսօր: Մեր եկեղեցապետերը փորձում են բացատրություններ տալ այցի մասին, փորձում են շրջանցել Վրաստանի եկեղեցապետի՝ ըստ էության, վիրավորական արտահայտությունները Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին, բայց այդ ամենից ամբողջական տխուր պատկերը չի փոխվում:

Իսկ պատկերն այն է, որ Հայաստանը տարածաշրջանում թե՛ պետական քաղաքականության, թե՛ հոգևոր կշռի իմաստով հայտնվել է բավական ոչ շահեկան դիրքում, թեև սա արդեն հենց պետական քաղաքականության անորակության հետևանք է: Երբ այդ քաղաքականության մեջ ամեն ինչ, յուրաքանչյուր ոլորտ դիտվում է ընդամենը որպես իշխանական վերարտադրության գործընթացին սպասարկելու գործիք, ապա բնական է, որ այդ գործիքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց սկզբնական նշանակությունը, առաքելությունը, ֆունկցիոնալ կարողությունները և ամբողջությամբ ծառայում են մի գործի՝ վերարտադրությանը, դրա դիմաց ստանալով, իհարկե, համապատասխան արտոնություններ, բիզնես, հասարակական քվոտաներ և այլն:

Հետո արդեն այդ վիճակը կամաց-կամաց դառնում է հոգեբանություն, երբ այդ կառույցներում գտնվող ղեկավար անձինք չեն պայքարում պետական քաղաքականության այդ աղետալի վեկտորի դեմ: Հետո արդեն գուցե գիտակցվում է այդ ամենի հետևանքով ունեցած ամենամեծ կորուստը, սակայն ուշ է լինելում՝ հոգեբանությունն այլևս այն չէ, պարտվողի, զիջողի, հարմարվողի, խուսափողի հոգեբանություն է: Իսկ դրանով հեռու չես գնա, դրանով տարածաշրջան դուրս չես գա: Փոխարենը մենք տեսնում ենք, թե ինչպես, օրինակ, Վրաստանում պետական քաղաքականությունը փորձեց արդյունավետորեն օգտագործել եկեղեցին պետական շահի, ոչ թե իշխանության վերարտադրության գործընթացի համար: Սա թե՛ պետության, թե՛ եկեղեցու հայրերի մտածողության արդյունքն է: Նրանք այլ դաշինք կնքեցին՝ դաշինք հանուն պետության:

Հայաստանի պետական այրերը եկեղեցուն այլ դաշինք առաջարկեցին, դաշինք հանուն վերարտադրության: Եկեղեցին այսօր քաղում է այդ դաշինքի պտուղները: Բայց, մեծ հաշվով, քաղում է պետությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ մեկ առ մեկ, հատ առ հատ կորցնում ենք այն աշխարհիկ ու հոգևոր գործիքները, որոնք չափազանց կարևոր են ժամանակակից աշխարհում և մեր նման բարդ տարածաշրջանում պետական արդյունավետ քաղաքականություն վարելու, պետական և ազգային շահը հետապնդելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում