Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հեղափոխության վերադարձը Երևան. մեկնարկում է աննախադեպ մեծ հանրահավաքը

Անկասկած, այս րոպեներին Երևանում մեկնարկող հանրահավաքը նույնքան բազմամարդ ու էմոցիոնալ է լինելու, որքան հեղափոխության օրերին: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մեկնարկը տվեց հեղափոխության տրամաբանությանը լրիվ համահունչ՝ երթը սկսելով Արցախի պողոտայի ու Էրեբունի փողոցի հատման հատվածից: Տարածքի ընտրությունը պատահական չէ. ապրիլի 22-ին հենց այս վայրից էին ԱԱԾ աշխատակիցները առևանգել Փաշինյանին ու մյուս երկու ընդդիմադիր պատգամավորներին՝ Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին:

Երթի գաղափարը, վայրը, երթուղին խորհրդանշում են հայկական թավշյա հեղափոխությունը, դրա հաղթական ընթացքը. Փաշինյանը հասարակության մոտ պահպանում է հեղափոխական էյֆորիան, ակտիվությունը, սուբյեկտությունը՝ դա համարելով իր կառավարության հաջողության հիմնական գրավականը: Ուշագրավ է, որ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ իր նպատակը ոչ թե նոստալգիկ տրամադրությունների վերականգնումն է, այլ առաջ նայելը: Վարչապետի խոսքերն ինքնին ենթադրում են, որ այսօրվա հանրահավաք-երթը նշանավորելու է հեղափոխության նոր փուլի մեկնարկը՝ իր հստակ քաղաքական օրակարգով: Հեղափոխության առաջին, այսպես կոչված, շնորհանդեսային փուլը կարելի է համարել ավարտված. նոր փուլում, անշուշտ, պետք է ֆորմալիզացվեն հեղափոխության արդյունքները, որոնց կարևոր հանգրվաններն են դառնալու Երևանի ավագանու, բայց հատկապես՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Հանրահավաքում հավանաբար կլսենք Փաշինյանի նոր փուլի քաղաքականության հիմնական շեշտադրումները, բայց, վստահաբար, կառավարության գործունեությունը, գուցե նաև կադրային կազմը ենթարկվելու են նախընտրական ցիկլի տրամաբանությանը: Այս հարթության վրա կանխատեսելի է, որ ազգային համաձայնության կառավարության մոդելը կարող է չեղարկվել անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները, մանավանդ որ կառավարություն ձևավորած ուժերը առաջիկա ամիսներին ավելի շատ մրցակիցներ են, քան գործընկերներ, էլ չենք խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված վերջին զարգացումներից հետո ՀՅԴ-ի ներկայությունը կառավարությունում նույնիսկ արհեստական է դարձել:

Բազմամարդ հանրահավաքը, տպավորիչ երթը այն հզոր առիթներն են, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս հասարակության աննախադեպ վստահությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Հանրահավաքը քաղաքական ուժի ցուցադրության միանգամայն լեգալ և ընդունելի միջոց է, որն ավելի անկաշկանդ է դարձնելու գործող վարչապետի գործողությունները:

Մյուս կողմից՝ այսօրվա քաղաքական զանգվածային ակցիան հուժկու հարված է հակահեղափոխության ռևանշի գաղափարին՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի երեկվա դժգույն հարցազրույցից հետո, որն ավելի կարևորեց այսօրվա հանրահավաքի քաղաքական նշանակությունը: Էրեբունի համայնքից մեկնարկած երթը՝ իր հզոր էներգետիկայով, Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների անկաշկանդ, անմիջական շփումը, դրա ստեղծած քաղաքական մթնոլորտը հուշում են, որ հակահեղափոխությունը Հայաստանում պարտված է, համենայնդեպս՝ լեգալ քաղաքական դաշտում, և առավելագույնը ձգտելու է տարբեր հնարքներով հետաձգել հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան, կամ որ նույնն է՝ արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Այս լույսի ներքո խիստ կարևոր է, որ այսօրվա հանրահավաքը հստակություն մտցնի խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:

Եվ վերջապես՝ մի քանի ժամով հեղափոխության ռեժիմի վերադարձած Երևանը կարևոր ուղերձ է փոխանցում միջազգային կենտրոններին՝ Հայաստանում որակապես նոր մոդելի պետության ձևավորման մասին, որն ակնկալում է հարգանք իր ինքնիշխանության, ինքնաբավ քաղաքականության հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում