Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանի դեմ վերջին պատժամիջոցներից հետո որքա՞ն է թանկացել լաստանավային փոխադրումները

Հայ փոխադրողներն ահազանգում են, որ Իրանի տարածքով լաստանավային փոխադրումների դեպքում կոնտեյներների ծառայության գների թանկացում է տեղի ունեցել: Մեկ կոնտեյների հաշվարկով մոտ 1400 դոլարով թանկացել են բոլոր բեռնափոխադրումները:

«Կասեցում» նախաձեռնության  համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի տեղեկացմամբ՝  թանկացման պատճառը ամերիկյան պատժամիջոցներն են ընդդեմ Իրանի։

«ԱՄՆ-ն տնտեսական նոր սանկցիաներ է կիրառել Իրանի դեմ, որի պատճառով լաստանավերը, որոնք գալիս են Բանդարաբաս նավահանգիստ և որտեղից այնուհետ գալիս են Հայաստան, այստեղ թանկացում է տեղի ունեցել՝ մեկ կոնտեյների հաշվարկով մոտ 1400 դոլար, բայց սա դեռ վերջնական թիվը չի, այսինքն առաջիկայում հնարավոր է, որ ավելի շատ թանկանա։

Սրան զուգահեռ Վրաստանի տարածքում գտնվող Փոթի նավահանգիստը՝ ինքնաբերաբար բարձրացրել է  գինը՝ քանի որ չկա մրցակցություն, արդյունքում ստացվում է, որ մենք երկու կողմերից էլ ունենում ենք բարձր գներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սամսոն Գրիգորյանը։

Վերջինիս խոսքերով՝ սա  Հայաստանի համար պետք է ազդակ հանդիսանա, որ մենք դեռևս գտնվում ենք շրջափակման մեջ, այնպես, ինչպես 1990-ական թթ-ին էինք շրջափակման մեջ և «մեր գլխին  թե գերտերությունները,  թե  հարևան պետություններն ինչ խաղ ուզում խաղում են»։

«Այս հարվածն իր վրա վերցնում է գործարարը, տնտեսվարողը, բայց միևնույնն է վերջնական հարվածը հասնում է սպառողին, քանի որ այդ թանկացման  հետևանքով գործարարը ստիպված է լինելու թանկացնել իր ապրանքը, որի դիմաց  վճարում է  սպառողը, վճարում է քաղաքացին», -ընդգծեց Սամսոն Գրիգորյանը։

Նա  հավելեց նաև, որ Բանդարաբաս նավահանգիստ են տեղափոխվում հիմնականում Չինաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծվող բեռները և այդ  ապրանքների գների թանկացում կլինի:

Թե ինչ չափով կլինի այդ թանկացումը՝  մեր զրուցակիցը դժվարացավ ներկա դրությամբ հստակ ասել՝  շեշտելով, որ դա կախված է նրանից, թե մեկ կոնտեյների մեջ ինչ քանակի ապրանք կլինի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում