Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ վաղը հայ-ադրբեջանական շփման գծում պլանավորված է ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը։ Այն պետք է անցկացվի Վարանդայի (Ֆիզուլու) շրջանում։
Ադրբեջանական կողմից դիտարկումն անց է կացնելու ԵԱՀԿ գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Մարիուս Պոուձիունասը։
Հակառակ կողմից դա իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Անտալ Խերդիչը, Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Վիլյամ Պրարոյը։