Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ռոբերտ Քոչարյանի նվերը հեղափոխությանը

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, թեև դա արել է բավականին տարօրինակ ձևով` ասելով, թե «համարեք, որ վերադառնում եմ»։ Այսինքն՝ նույնիսկ այս իրավիճակում Քոչարյանը ստանձնում է, այսպես ասած, ուղիղ վերադարձի մասին հայտարարելու պատասխանատվություն` այդուհանդերձ, թողնելով նահանջի տեղ, որպեսզի հետո հարկ եղած դեպքում ասի, թե ընդամենը խորհուրդ է տվել «համարել», որ վերադառնում է: Այսպես թե այնպես, առնվազն միջանկյալ վերադարձը առկա է, թեև դրա ամբողջական ձևակերպումից նա խուսափում է այն պատճառով, որ պատկերացնում է քաղաքականություն, ավելի շուտ` բաց, հրապարակային քաղաքականություն վերադարձի հետևանքh իր համար: Մյուս կողմից` դա պատկերացնելով հանդերձ` Ռոբերտ Քոչարյանը ներկայումս ունի այլընտրանք. Այլընտրանքը, թերևս, ինչ-որ կերպ երկրից հեռանալն ու որևէ տեղ ապաստան ստանալն է, եթե իհարկե հաջողվի:

Ընդ որում, պետք չէ բացառել, որ Քոչարյանն իբրև պլան Բ դիտարկում է նաև այդպիսի տարբերակ: Առայժմ նա հորդորում է «համարել», որ վերադառնում է: Իրականում նա այդպիսով իր վերադարձի կամ դրա համար քաղաքական պատասխանատվության, դրա հանդեպ քաղաքական դիրքավորման համար պատասխանատվության բեռը ավելի շատ դնում է ոչ այնքան իր, որքան «համարողների» վրա: Սա էլ իհարկե բնորոշ է Ռոբերտ Քոչարյանին, որը, առանց ուղիղ իշխանության, այդպես էլ երբեք չստանձնեց ուղիղ քաղաքական պատասխանատվություն իր, այսպես ասած, համակիրների կամ սատարողների առաջ: Սա էլ, իհարկե, իրականում ընդամենը սեփական ռեսուրսների և քաղաքական հեռանկարների պատկերացման վկայություն է, որովհետև դրանք այնպիսին են, որ չեն տալիս որևէ արդյունքի համար բաց և ամբողջական պատասխանատվության հնարավորություն: Պարզապես ներկայումս Քոչարյանը հայտնվել է որոշակիորեն ծուղակում կամ ցուգցվանգի վիճակում: Հակառակ դեպքում նա, թերևս, ձեռնպահ կմնար օգոստոսի 17-ի հանրահավաքից ժամեր առաջ քաղաքականություն վերադարձի մասին խոսելուց, որովհետև անգամ երբևէ քաղաքական անցուդարձում չեղած մարդու համար պարզ է, թե ինչ էֆեկտ է ունենալու Քոչարյանի այդ հայտարարությունը հանրահավաքի կազմակերպիչների համար՝ որպես դրա բազմամարդության ապահովման լրացուցիչ և զգալի խթան:

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն անում այդ նվերը թավշյա հեղափոխությանը: Որովհետև համարժեք չի՞ գնահատում իրավիճակը, թե՞ ունի սեփական ուժերի հանդեպ մեծ վստահություն, այն իմաստով, որ թեև, այսպես ասած, հանրային խիստ փոքր և սոցցանցային արհեստածին աջակցությանը՝ ի տարբերություն թավշյա հեղափոխության հոծ զանգվածի, Քոչարյանը ապավինում է իր համակարգային կարողություններին և ռեսուրսներին՝ նկատի ունենալով, որ թավշյա հեղափոխությունը, խոշոր հաշվով, դեռևս վերածված չէ համակարգի: Մյուս կողմից՝ հեղափոխությունը համակարգ չէ, բայց ցանց է և հաղթել է նաև հենց այդ ցանցային բնույթի շնորհիվ, և այս տեսանկյունից, իհարկե, մեղմ ասած՝ հարաբերական է այս մասով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առավելությունը:

Ի վերջո, համակարգը, որպես այդպիսին, ներկայումս ավելի ուժեղ կամ մոբիլիզացված չէ, քան երեք ամիս առաջ: Եվ եթե այդ մոբիլիզացիան չբավականացրեց երեք ամիս առաջ, ապա պարզ չէ, թե ինչի հաշվին է այն բավականացնելու այժմ, երբ, ի տարբերություն այն ժամանակի, ներկայումս չկա նաև գործադիր իշխանությունը, և թավշյա հեղափոխության ձեռքում է գերվարչապետական համակարգը: Խորքային առումով այդ համակարգը ճգնաժամի մեջ է շատ վաղուց, և տասը տարի այդ ճգնաժամային հարաբերություններն էին ուղեկցում Սերժ Սարգսյանին, որը պերմանենտ կանգնում էր հենց այդ համակարգի, այսպես ասած՝ դավադրությունների և հեղաշրջումների իրողությունների առաջ, որոնք վերագրվում էին թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Հովիկ Աբրահամյանին, թե՛ Ծառուկյանին՝ տարբեր ֆորմատներով, քառյակներով ու եռյակներով:

Ներկայումս այդ համակարգի ճգնաժամն ամենևին հաղթահարված չէ, և իշխանությունից զրկվելը ամենևին չի կատարել ավելի ուժգին խորքային մոբիլիզացնող դեր, որովհետև, ի վերջո, համակարգի համար առանցքայինը եղել է ու կա ոչ միայն նյութական շահը, այլ նաև անձնական անվտանգությունը: Իսկ այդ տեսանկյունից իրավիճակն առնվազն 50/50 է, այն էլ խիստ չափազանցված գնահատականով, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանը դիտարկվում է դիրքերի վերականգնման միջոց, ապա մյուս կողմից՝ նրան աջակցելը դիտարկվելու է որպես հասարակական և իշխանական հակազդեցության ուղիղ թիրախ դառնալու միջոց: Եվ այս իմաստով հակահեղափոխական բևեռի մոբիլիզացիան իր խորքային բնույթով, մեղմ ասած, չի կարող ավելին լինել, քան ընդամենը ամիսներ առաջ, իսկ ահա պակաս լինել կարող է, որովհետև այն արդեն տեղի է ունենալու առանց իշխանական լծակների, առանց իրավապահների, որոնցից առանցքայիններից մեկի՝ ԱԱԾ պետն այսօր հայտարարել է, որ խոշոր բացահայտումները դեռ առջևում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում