Thursday, 18 04 2024
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած

Երևանի երկու ձեռքբերումը հայ-ռուսական տիրույթում. նոր իրավիճակ

Ռոբերտ Քոչարյանի շուրջ վերջին զարգացումների առնչությամբ տարբեր դիտարկումներ ու գնահատականներ, մեկնաբանություններ ու վերլուծություններ հասկանալիորեն շոշափում են նաև ռուսական գործոնը, դրա ազդեցությունը: Սա մի պարագա է, որը հայաստանյան ներքաղաքական կյանքում առկա է եղել միշտ և թերևս կլինի շատ երկար ժամանակ: Ինչպիսին է եղել ռուսական դերակատարումը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցում:

Կասկածից վեր է, որ կա հանրային մի զգալի շերտ, որը համոզված պնդում է, թե հենց ռուսական ազդեցությունն է ունեցել վճռորոշ նշանակություն: Հատկապես հղում է արվում կամ կարվի Լավրովի հայտնի արձագանքի վրա: Անշուշտ, հարցը չունի ճշգրիտ և աներկբա պատասխան, ու չի կարող ունենալ այդպիսին, հաշվի առնելով այն, որ դրա համար անհրաժեշտ կարևոր տեղեկատվական նրբերանգների մենք չենք տիրապետում և դրանք հասանելի են թերևս խիստ սահմանափակ թվով մարդկանց համար: Մնում է գնահատել առերևույթ առկա իրողություններն ու ըստ այդմ կառուցել վերլուծություն կամ ենթադրություն:

Այդպիսով, եթե Ռուսաստանը պետք է միջամտեր և ազատ արձակեր Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ դա չարեց ավելի վաղ, օրինակ, հենց հուլիսի 26-ին, երբ նա եկել էր Հայաստան հարցաքննվելու՝ իբրև վկա, բայց նրան ներկայացվել էր մեղադրանք ու կալանքի որոշում: Արդյո՞ք դա անակնկալ էր Ռուսաստանի համար, Մոսկվայի՝ Կրեմլի համար: Այդ համատեքստում արժե հիշել, որ հուլիսի 26-ին Ռուսաստանում էր Նիկոլ Փաշինյանը, որը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու էր ԵՏՄ վարչապետների հավաքին: Ընդ որում, դա էլ ինքնին հետաքրքիր պատմություն էր, այն իմաստով, որ Հայաստանի առաջին դեմքը մասնակցում էր ԵՏՄ երկրների ոչ առաջին դեմքերի ֆորմատով հավաքին: Դա բացատրվեց նրանով, որ Հայաստանում հստակեցված չէ այդօրինակ հարցերում մասնակցության, այսպես ասած, սուբորդինացիոն սխեման, և առաջին փոխվարչապետը չի կարող մասնակցել և այդ ֆորմատներում որոշում կայացնել Հայաստանի անունից, հետևաբար ԵՏՄ աշխատանքը չխոչընդոտելու համար Հայաստանը մասնակցում է վարչապետի մակարդակով:

Մամուլը մինչ այդ գրել էր, թե Ռուսաստանն է պարզապես հրաժարվում աշխատել Փաշինյանի մակարդակից ցածր պաշտոնյայի հետ: Որն էր իրականությունը, դարձյալ բարդ է ասել, սակայն մի՞թե Նիկոլ Փաշինյանը մեկնելով Ռուսաստան, փաստորեն, «իր հետ կտաներ» Ռոբերտ Քոչարյանի գործի՝ Կրեմլի համար տհաճ կամ պարզապես ոչ այնքան հաճելի անակնկալը: Ու դա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը իր առաջին քայլից մինչև այժմ բավականին զգուշավոր, պատասխանատու քաղաքականություն է վարում Կրեմլի հետ հարաբերությունը կառուցելու գործում և հազիվ թե այն ենթարկեր այդպիսի ռիսկի, երբ ակնհայտ էր, որ չկար նաև դրա խիստ անհրաժեշտությունը:

Տեսակետ կա նաև, թե մեղադրանքի ու կալանքի այսպես ասած քաղաքական հավանության հարցը Փաշինյանը լուծում էր Ռուսաստանում: Այդ դեպքում, նախ՝ եթե Երևանում մեղադրանք ու կալանավորում եղել է, ապա Փաշինյանը այդ հարցն ուրեմն լուծել է դրական, այսինքն՝ Կրեմլը տվել է իր հավանությունը, հետևաբար, որոշ ժամանակ անց ազատ արձակումը հազիվ թե լինի նույն Կրեմլի դժգոհության արդյունք: Իսկ եթե չէր տվել հավանություն, ապա դարձյալ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Փաշինյանը գնար ավելորդ արկածախնդրության ու ռիսկի: Իսկ իրականությանը ամենամոտն է թերևս այն, որ Նիկոլ Փաշինյանը եթե նույնիսկ ունենար Քոչարյանի գործում Ռուսաստանի, Կրեմլի հետ ճշտելու որևէ բան, ապա դա չէր անի այսպես ասած վերջին պահին՝ երբ Քոչարյանը, ասենք, արդեն մուտք էր գործում ՀՔԾ: Եթե ճշտելու հարց կար, ապա դա, անկասկած, արված էր վաղուց, ոչ թե հենց հուլիսի 26-ին:

Եվ ուրեմն, Ռուսաստանի միջամտության, անակնկալի և այլնի մասին դատողություններն առ այսօր կարծես թե չունեն ծանրակշիռ հիմք, իսկ Լավրովի հայտարարություն-փաստարկը, ի վերջո, ունի գրեթե հաջորդ օրն իսկ Ֆոմինի հայտարարություն-պատասխանը, հետևաբար, այստեղ հնարավոր է առավելագույնը խոսել այն մասին, որ Ռուսաստան ասվածը, իհարկե, տարբեր շրջանակներ են, և Հայաստանում Քոչարյանը, կամ նախորդ իշխանության այլ խմբեր կարող են աշխատել այդ շրջանակների հետ իրենց աջակցություն ապահովելու համար: Բայց դա դեռ ամենևին չի կարող նշանակել Ռուսաստանի, այսինքն՝ Կրեմլի աջակցություն: Իսկ ազդեցություն, անշուշտ, կլինի, ուզենք թե ոչ, հաշվի առնելով Հայաստանի այս տարիների ընթացքում ձևավորված շատ ամուր կախվածությունը Ռուսաստանից:

Մյուս կողմից, այստեղ նաև պետք չէ դառնալ մեխանիկական եզրահանգումների և դիտարկումների, կարծրատիպերի և միֆերի գերի: Իրավիճակը աշխարհում փոխվում է շատ արագ, այդ թվում՝ Ռուսաստանի համար, որը սրընթաց կորցնում է իր տնտեսա-քաղաքական կարողությունները: Եվ այս իրավիճակում անխուսափելի է լինելու նաև հայ-ռուսական հարաբերություններում այդ գործընթացի ազդեցությունը: Առավել ևս, որ դրան զուգահեռ էլ Հայաստանն է ձեռք բերում, օրինակ, առնվազն բացարձակ և աննախադեպ լեգիտիմ իշխանությամբ նոր իրավիճակ, ինչը Ռուսաստանի համար մի կողմից դիտվում է մարտահրավեր, սակայն մյուս կողմից՝ այն դարձել է նույնիսկ անհրաժեշտություն, և վաղուց:

Ըստ այդմ՝ Կրեմլին այլևս չեն հուզում Երևանում առանձին անձանց կամ խմբերի ճակատագրերը, այլապես, Երևանում կլիներ թավշյա հեղափոխության գործընթացին լիովին այլ հակազդեցություն: Կրեմլին հետաքրքրում են Ռուսաստանի համար անկյունաքարային երաշխիքները, որոնք նոր կառավարությունը տվել է միանգամայն հստակ, դրա դիմաց ձեռք բերելով հարաբերությունների և Հայաստանի ներքին կյանքում դրանց ազդեցության խնդրում նոր իրավիճակի ձևավորմանն ուղղված ժամանակ և տարածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում