Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ամոթ է, հայերը ծնկի բերեցին մեզ». Ադրբեջանական ֆուտբոլում կրքերը բորբոքվում են

Ադրբեջանում ֆուտբոլային կրքերը թեժանում են: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում Աղդամի «Ղարաբաղի»՝ սեփական հարկի տակ 1:0 հաշվով Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ից կրած պարտությունից հետո հազարավոր երկրպագուներ սոցիալական կայքերում բարձրացրել են Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարության հրաժարականի հարցը:

Նշենք, որ հարևան երկրի ֆուտբոլի ասոցիացիան ղեկավարում է հայտնի «Սոկար» նավթային կազմակերպության նախագահ Ռովնադ Աբդուլաեևը: Ակումբային ֆուտբոլը կարծես թե այնքան էլ կապված չէ ֆուտբոլի ասոցիացիայի հետ, բայց ֆուտբոլասերներն այն կարծիքին են, որ տարիների ընթացքում սիրված մարզաձևն ուղղակի հողին է հավասարեցվել: Մասնավորապես խոսվում է, որ ազգային հավաքականն ու ակումբները լեգեոներներով համալրելը ուղղակի կանգնեցրել է կրախի առաջ: Խոսվում է, որ ադրբեջանցի ֆուտբոլիստների համար ուղղակի հնարավորություն չկա սեփական երկրում աճելու, ինչը անթույլատրելի է:

«Ուղղակի չէր կարելի տարիներ շարունակ խաղալ լեգեոներներով և օտարների օգնությամբ արդյունքներ գրանցել: Այսօր չունենք գոնե մեկ ադրբեջանցի ֆուտբոլիստ, որի հետ կարելի կլիներ հույսեր կապել: Նման մոտեցումը երկար կյանք չունի: Ակումբների մեծ մասն այլևս չի ցանկանում գումարներ ներդնել և դրսից բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրել: Հետևանքն այն է, որ այս տարի ուղղակի տապալվեցինք: Ուղղակի ամոթ էր, հայերը ծնկի բերեցին մեզ ակումբային ֆուտբոլի մակարդակով: 10 տարի ժամանակ է պետք մարտունակ ֆուտբոլային սերունդ ունենալու համար: Առջևում Ազգերի լիգայի խաղարկությունն է, իսկ մեր ազգային հավաքականն ուղղակի փալաս է: Կոսովոն ջախջախելու է մեզ, և 2020 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանը չի մասնակցի: Եկել է արմատական փոփոխությունների ժամանակը: Մի փոքր էլ հապաղելու պարագայում այլևս ֆուտբոլ չենք ունենա: Երեխաները չեն ցանկանում ֆուտբոլով զբաղվել մեր երկրում՝ մտածելով, որ իրենց փոխարեն կարող է խաղալ դրսից հրավիրված մի ֆուտբոլիստ, որը Ադրբեջան է գալիս միայն ու միայն գումար վաստակելու նպատակով»,- հայտարարել է մարզական լրագրող Այաս Մամեդովը:

Նշենք, որ եվրագավաթների 2018/2019 թթ. մրցաշրջանում ադրբեջանական ակումբները խիստ անհաջող են ելույթ ունեցել: Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում հարևան երկրի միանգամից երեք ակումբներ անհաջողության մատնվեցին: Ադրբեջանի փոխչեմպիոն «Գաբալան» պայքարից դուրս մնաց՝ զիջելով Լյուքսեմբուրգի «Պրոգրեսին»: Վերջինիս կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Նա չէր մեկնել Ադրբեջան, իսկ պատասխան խաղում «Գաբալայի» ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել նրա հասցեին:

Ադրբեջանի գավաթակիր «Կեշլյան» անհաջողության էր մատնվել Մալթայի «Բալզանի» հետ դիմակայությունում: Ի դեպ, առաջին խաղում «Կեշլյան» մրցակցին զիջել էր 4:1 հաշվով: Բաքվի «Նեֆթչին» էլ Եվրոպա լիգայի առաջին փուլում հունգարական «Ույպեշտին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթելուց հետո մրցակցի հարկի տակ պարտվել էր 4:0 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից:

Ինչ վերաբերում է «Ղարաբաղին», որը անցյալ տարի հանդես էր եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում, այս տարի, մեղմ ասած, չի տպավորում: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման առաջին փուլում «Ղարաբաղը» երկու հանդիպումների արդյունքում 1:0 հաշվով հաղթել էր Սլովենիայի «Օլիմպիային», իսկ երկրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքում 3:0՝ Ալբանիայի չեմպիոն «Կուկեսիին»: 3-րդ փուլի առաջին խաղում էլ Ադրբեջանի չեմպիոնը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է ԲԱՏԷ-ին և հայտնվել բավական ծանր իրավիճակում:

Այս մրցավեճից հետո հայտնի բելառուս կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը հայտարարել էր, որ «Ղարաբաղին» պատժել են «պիժոնության» համար: «Մրցակիցը տեխնիկապես լավ էր պատրաստված, բայց ավելորդ «պիժոնությունը» ամենևին էլ տեղին չէր: Կարելի է ասել, որ առաջին կեսում խաղը հավասար էր: Գոլային դրվագում ուղղակի պատժեցինք մրցակցին «պիժոնության համար: Այո, մենք հաղթեցինք, բայց ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,- նշել էր Գլեբը:

Ադրբեջանական ակումբային փուլի ձախողման ֆոնին հայկական ակումբները եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում ըստ էության բավական հաջող են ելույթ ունենում: Մեր թիմերից երկուսը՝ «Փյունիկն» ու «Ալաշկերտը», դուրս եկան Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ: Ավելին՝ «Փյունիկը» դեռ հնարավորություն է պահպանում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում ոչ-ոքի՝ 0:0 էր խաղացել Թել Ավիվի «Մաքաբիի» հետ:

«Փյունիկի» և իսրայելական թիմի միջև մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում