Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն

Վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա փաստաբանների դիմումը: Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Որոշումն անկասկած ունի իրավական և քաղաքական ասպեկտներ, նաև գուցե այդ ամենի միահյուսվածություն:

Նախ՝ Վերաքննիչի որոշումը վկայեց, որ քաղաքական հետապնդումների, «վենդետայի» և «վակխանալիայի» վերաբերյալ Քոչարյանի համակիրների բարձրացրած աղմուկը բացարձակ կապ չունի իրականության հետ, քանի որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանն ուղղակի քաղաքական պատվերի ազդեցության տակ կկայացներ կալանավորումը շարունակելու որոշում՝ մերժելով փաստաբանների բողոքը:

Այդպիսով, հենց փաստաբանների քաղաքական բնույթի հայտարարություններն ու գնահատականները, այսպես ասած, պայթեցին, և պարզվեց, որ իրականում Քոչարյանի գործը արդարադատության, ոչ թե հաշվեհարդարի տիրույթում է: Սա իհարկե Ռոբերտ Քոչարյանի և նախկին իշխանության ներկայացուցիչների համար, որոնք ձեռնամուխ էին եղել նրա պաշտպանությանը, խորթ երևույթ է: Ավելորդ է պատկերացնել, թե, օրինակ, այդպիսի դեպքերում ինչպես կվարվեր դատարանը քոչարյանական իշխանության տարիներին: Պատկերացնելն ավելորդ է, որովհետև կան բազմաթիվ նախադեպեր թե՛ Մարտի 1-ի, թե՛ այլ աղմկոտ գործերի կապակցությամբ: Եվ ոչ միայն քոչարյանական իշխանության դատարանը, այլև դատարանը մինչև 2018 թվականի մայիս:

Սրան զուգահեռ՝ կա նաև խնդրի հակառակ կողմը: Դատարանի վրա չկա ճնշում նոր իշխանությունից, իսկ հնի՞ց: Ի վերջո, արդյո՞ք դատարանը կայացրել է իսկապես անաչառ որոշում, թե՞ դատավորները, որոնք գալիս են դեռևս հենց Քոչարյանի նախագահության տարիներից և գործեր են քննել ու որոշումներ կայացրել նույն Մարտի 1-ի գործով, չեն գտնվում հենց այդ իշխանության ազդեցության տակ: Իհարկե, խոսքը, այսպես ասած, ռեպրեսիվ ազդեցության տակ լինելու մասին չէ, թեև իհարկե հնարավոր է ամեն ինչ: Այստեղ հարցն իհարկե բաց է, որովհետև նաև շատ բարդ է ասել՝ եթե լինեն կաշառելու կամ ահաբեկելու փորձեր, զուտ հիպոթետիկ, որովհետև չկա որևէ փաստ, որ եղել է այդպիսի բան, սակայն այդուամենայնիվ՝ եթե ենթադրենք այդպիսի բան, կարո՞ղ են դատավորները դիմել իրավապահներին, կդիմեի՞ն: Այս հարցերը այսպես թե այնպես առկա էին լինելու, եթե կայացվեր այն որոշումը, որ կայացվեց: Եվ սրանք իհարկե գալիս են նաև ընդհանրապես այն անվստահությունից, որ դեռևս կա դատական համակարգի հանդեպ:

Եթե գործադիր իշխանության հանդեպ կա բացառիկ լեգիտիմություն, վստահություն, ապա նույնը, մեղմ ասած, հնարավոր չէ ասել դատական իշխանության հանդեպ: Եվ սա, իհարկե, բավական բարդ ու տևական գործընթաց է: Այդպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը թերևս վեր է հանում թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում ստեղծված հակասական և հարաբերական վիճակը:

Սրան զուգահեռ՝ բավական ուշագրավ է դառնում խնդրի քաղաքական կողմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Արդյո՞ք դատարանի վճռում ազդեցություն ունեցավ Ռուսաստանից հայտնի արձագանքը, արդյո՞ք սա փոխզիջում էր, թե՞ Ռուսաստանի արձագանքն ու զիջումները կլինեն շարունակվող: Մյուս կողմից՝ հստակ էր, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի արձագանքի հանդեպ իրեն պահեց բավականին արժանապատիվ, և այստեղ, իհարկե, երկիմաստության տեղիք չկար: Միևնույն ժամանակ խնդիրը պայմանավորել զուտ ռուսական արձագանքով՝ թերևս կլինի բավականին միակողմանի:

Բանն այն է, որ իրավիճակը ուշագրավ է դառնում նաև ներքաղաքական դաշտում: Քոչարյանի ազատ արձակումը ստեղծում է քաղաքական նոր իրավիճակ, որը ևս հարաբերական է թավշյա հեղափոխության խնդիրների և հեռանկարների տեսանկյունից: Մի կողմից՝ թվում է, որ երկրորդ նախագահը տոնում է իր, այսպես ասած, առաջին հաղթանակը հեղափոխության նկատմամբ, մյուս կողմից՝ նա դուրս է գալիս հալածյալի դերից, և ըստ այդմ՝ առաջանում է հարց, թե որն է լինելու երկրորդ քայլը, իսկ այստեղ կարծես թե նա հայտնվում է բավականին երկիմաստ վիճակում՝ այդ վիճակում դնելով նաև բոլոր նրանց, որոնք այս օրերին ձեռնամուխ եղան նրա պաշտպանությանը՝ դրանում տեսնելով հին դիրքերի վերականգնման հույս:

Ակնհայտ էր, որ այդ մարտավարությունը կառուցված էր Քոչարյանի «նահատակության» սկզբունքի վրա, սակայն ներկայումս պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ, և հետևաբար նրա առաջ կանգնում է պլան Բ-ի խնդիրը: Իսկ 2015 թվականի փետրվարից դեռևս պարզ դարձավ, որ Քոչարյանը պլան Բ չուներ, և ինքն էլ այն ժամանակ իր պլանները կառուցել էր Գագիկ Ծառուկյանի «նահատակության» տրամաբանությամբ, ինչից, սակայն, Ծառուկյանը խուսափեց՝ վերջին պահին պայմանավորվելով Սերժ Սարգսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում