Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երևանի ընտրություններ․ Նիկոլ Փաշինյանի «փայլուն» թեկնածուն և նրա «կարգին» մրցակիցները

Երեկ հանրությանը անհայտ Ռեֆորմիստների կուսակցությունը, որը ղեկավարում է ԲՀԿ նախկին անդամ Վահան Բաբայանը, հայտարարել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվել է «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը։ Վերջինս քաղաքապետի յոթերորդ թեկնածուն է, որի անունն արդեն հրապարակայնացվել է։ Շաբաթվա ընթացքում ԳԱԼԱ կուսակցությունն առաջադրել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը, որն ավելի շատ ներկայացնելու է քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ։ Այս երկու թեկնածուներին դժվար է ընտրական գործընթացի ֆավորիտներ համարելը, սակայն դրական է այն, որ առաջիկա ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացնում քաղաքական դաշտի գրեթե ողջ սպեկտորը, ինչը կարևոր է՝ քաղաքական զարգացումների տրամաբանութոյւնը հասկանալու տեսանկյունից։

Նիկոլ Փաշինյանը սկսեց ընտրարշավը

«Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր. քարոզարշավի ժամանակ բոլորը կհամոզվեն դրանում»,- իր նախընտրելի թեկնածուի մասին նախօրեին այսպես է արտահայտվել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը փաստորեն ուղղակիորեն ներքաշվեց ընտրական կամպանիայի մեջ՝ քաղաքային ընտրություններում, ըստ էության, դնելով իր վստահության հարցը։ Այս համատեքստում Հայկ Մարությանը փաստացի դառնում է գործընթացի միակ իրական ֆավորիտը՝ անկախ այն հանգամանքից, որ հասարակությունն ամենևին էլ միանշանակ ընկալում չունի նրա կերպարի հանդեպ։ Երևանցիներն ընտրելու են այն մարդուն, ում անունը հնչեցնեում է Նիկոլ Փաշինյանը։ Այս իմաստով Երևանի ավագանու ընտրություններն իրենց վրա առավելագույնն են կրելու հեղափոխական էյֆորիայի ազդեցությունը։

Նոյեմբերյան քաղաքում Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, թե հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, բայց միգուցե դա չլինի «Ելք» դաշինքը։ Այս հայտարարությունն, իհարկե, վերջակետ չի դնում «Ելք» դաշինքի հեռանկարի շուրջ բանակցություններին, սակայն խիստ իրական է դարձնում այն հեռանկարը, որ «Ելքի» մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն իրենց միասնական ցուցակով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ։ Զեյնալյանի ֆենոմենի մասին դեռ կխոսենք, իսկ առայժմ նկատենք, որ քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, որը գլխավորելու է ՀՀՇ համամասնական ցուցակը, միևնույն ժամանակ՝ խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ է, նոր կարգավիճակում իր առաջին հարցազրույցում փորձեց խաղարկել Փաշինյանի գործոնը՝ ասելով, թե գործող վարչապետին ամենից շատ ձեռնտու կլինի իր քաղաքապետությունը։ Սա տարօրինակ մարտավարություն է այն պարագայում, երբ հայտնի է Փաշինյանի ֆավորիտի անունը, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե այս ընտրական գործընթացում ինչ առաքելություն ունի Արարարտ Զուրաբյանը։ Նա Գագիկ Ծառուկյանի զույգ թեկնածուներից մեկն է, որը պետք է գործի հենց, այսպես  կոչված, հեղափոխական էլեկտորատի դաշտում՝ դիրքային առավելություն ապահովելով ԲՀԿ ցուցակի ու նրա քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի համար։

«Սև» PR Արտակ Զեյնալյանի դեմ

Երևանի ավագանու ընտրությունների օրը դեռ պաշտոնապես հայտնի չէ, ըստ այդմ՝ նույնիսկ հարաբերականորեն կարող ենք խոսել թեկնածուների մասին, սակայն այս ընտրությունների պարադոքսներից մեկն այն է, որ արդեն բացահայտ «սև» PR է օգտագործվում քաղաքապետի պոտենցիալ հավակնորդներից մեկի՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ, որը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է «Հանրապետութուն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը։

Ամենապրիմիտիվ ենթադրությունն այն կլիներ, թե իբր Զեյնալյանի դեմ հակաքարոզչությունը կազմակերպվում է ՔՊ-ի կողմից՝ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին հակադրելու համար, որ նրանք ընդունեն Փաշինյանի թիմի պայմանները ու միասնական ցուցակով մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Սակայն այս վարկածն իրականության հետ որևէ աղերս չունի՝ մի քանի պատճառով։

Նախ, Նիկոլ Փաշինյանի թիմն իրեն համարում է ֆավորիտ, որը չունի լուրջ մրցակիցներ, իսկ այս կարգավիճակում գտնվող կուսակցությունը, որպես կանոն, հակաքարոզչությամբ չի զբաղվում  և ինքն է դառնում մյուսների հակաքարոզչության թիրախը։ Երկրորդ, Արտակ Զեյնալյանը գործող նախարար է և նրա դեմ կամպանիան հարվածում է նաև գողծող վարչապետի հեղինակությանը և վերջապես՝ ռեսուրսային հնարավորությունների հարթության վրա ՔՊ-ի մրցակիցը կարող է լինել ոչ թե նորաստեղծ դաշինքը, այլ՝ ԲՀԿ-ն, մանավանդ, որ այս կուսակցությունն է ձեռնոց նետել գործող կառավարությանը՝ բաց տեքստով հայտարարելով, թե երկու ընտրություններում էլ հավակնում է «50%+1»-ի։

Նույնիսկ ծիծաղելի է, որ «սև» PR-ի հեղինակները Զեյնալյանի անունը փորձում են կապել ՀՀԿ-ի հետ ու դա այն դեպքում, երբ վերջին 17 տարիներին վերջինս եղել է քրեաօլիգարխիկ համակարգի ամենաակտիվ քննադատներից մեկը, ընդ որում՝ գործունեություն ծավալելեվ թե քաղաքական դաշտում և թե իրավապաշտպան հարթակներում։

Ակնհայտորեն որոշ ուժեր, որ վստահաբար կապված են քրեաօլիգարխիայի հեռացած կամ հեղափոխությանն ադապտացված սեգմենտնտերի հետ, փորձում են սեպ խրել «Ելքի» այսօրվա կուսակցությունների միջև՝ ընտրական կամպանիայում արհեստականորեն մեծացնելով երրորդ մասնակցի շանսերը։ Ավելին՝ հակված ենք մտածելու, որ «Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքը լինելու է քաղաքային ընտրությունների ֆավորիտներից մեկը ու ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի հետ կոալիցիա է ձևավորելու նոր ավագանիում։ Կարծում ենք՝ ընթերցողը կարող է ինքնուրույն կռահել, թե ո՞ւմ է անհանգստացնում այս հեռանկարը և ո՞ր շրջանակներում կարող է ծնված լիել Զեյնալյանի դեմ ուղղված անհաջող հակաքարոզչությունը։

Զարուհի Փաստանջյանի իներցիան

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն առաջինն է հայտարարել Երևանի քաղաքապետ դառնալու ցանկության մասին, սակայն դեռևս որևէ բան չի խոսել քաղաքային ընտրությունների և օրակարգի մասին։ Նա կիրառում է նույն մարտավարությունն, ինչի շնորհիվ ԵԾ-ն հայտնվեց գործող ավագանիում։ Փաստանջյանն անխնա քննադատում է բոլորին՝ նախկիններին, ներկաներին՝ իր համար ձևավորելով անհաշտ ընդդիմադիրի իմիջ։ Սակայն այս մարտավարությունը նվազ արդյունավետությամբ աշխատում էր քրեաօլիգարխիայի իշխանության պարագայում, իսկ այսօր դրա հեղինակին դնում է քաղաքական գործընթացների լուսանցքում։ Միայն քաղաքական օրակարգով, այն էլ՝ արմատական, հնարավոր չէ հաջողություն ունենալ Երևանի ընտրություններում, մանավանդ, որ մայրաքաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք ընտրական գործընթացի մասնակիցներց պահանջում են լուծումներ, դիրքորոշումներ։ Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրը Վերաքննիչ դատարանի մոտ կազմակերպված պիկետը հազիվ թե Երևանի ավագանու ընտրություններում լուրջ դիվիդենտներ բերի Զարուհի Փաստանջյանին ու նիա թիմին, մանավանդ՝ հասարակությունը շատ լավ գիտի, թե ում է պատկանում Քոչարյանին ազատազրկելու դափնիները։

Կադրից դուրս

ՀՅԴ-ն խոստացել էր, որ ավարտվող շաբաթվա ընթացքում հանրությանը կներկայացնի իր համամասնական ցուցակը։ Դաշնակցական քաղաքապետացուի անունն այդպես էլ չլսեցինք, սակայն լույս աշխարհ եկավ ՀՅԴ սոցիալ-տնտեսական ծրագիը, որը, սակայն, հայտնվեց կուսակցության փաստացի առաջնորդ Հրանտ Մարգարյսնի սկանդալային հայտարարության ստվերում։ Ահաբեկչության համար նախկինում դատապարտված գործիչը հայտարարեց, թե Հայաստանում մտքի տեռոր է՝ ՀՅԴ-ն վերջնականապես դիրքավորելով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճամբարում։

«Ժառանգությունը» որոշեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ «ինչպե՞ս» ու «ումո՞վ» հարցերի պատասխանները թողնելով առաջիկա շաբաթվան։

Ընտրություններին մասնակցելու մասին նախնական հայտարարություններ արել էին ՕԵԿ-ը, Հնչակյան, Պահպանողական, «Արդարություն» կուսակցությունները, սակայն անցնող շաբաթվա ընթացքում հասարակությունն այդպես էլ կոնկրետ տեղեկատվություն չստացավ այս կուսակցություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում