Բաքվի Խազարի շրջանում տեղի է ունեցել գազանաբարո սպանություն: Այս մասին Sputnik Ադրբեջանին հայտնել են Խազարի շրջանի իրավապահ մարմինները:
Ըստ այդմ՝ Բաքվի բնակչուհի՝ 1994թ. ծնված Գումբատովա Սակինե Գուսեյնին իր սեփական տանը հասցրել են դանակի բազմաթիվ հարվածներ: Օպերատիվ-հետախուզական խումբը պարզել է կասկածյալի ինքնությունը: Նա Ակսուինի շրջանի բմակիչ, ավելի վաղ դատապարտված, 1991թ. ծնված Մարդանովն է, որը դեռ չի ձերբակալվել. այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
Հայտնի է դարձել, որ Մարդանովը հանցագործության վայր է մեկնել Mitsubishi մեքենայով, որը պատկանում է նրա ծանոթին, որն այժմ ձերբակալված է: Սպանությունը հայտնվել է տեսահսկման խցիկում: Ավելի ուշ հանցագործի մեքենան գտել են Շագան ավանի տարածքում:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործության շարժառիթը եղել է այն, որ Գումբատովան հրաժարվել է ամուսնանալ Մարդանովի հետ: Մահացածն ունի մանկահասակ երեխա: