Thursday, 18 04 2024
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Քոչարյանը մարզվում է, իսկ դոմինոն՝ փլվում. 13-ի վճիռը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին: Կա՞ արդյոք երկրորդ նախագահի պաշտպանների շրջանակում սնահավատ որևէ մեկը, թե ոչ, իհարկե դժվար է ասել՝ 13-ի որոշման մասով, սակայն գործընթացը մտել է այնպիսի մի փուլ, որ խոշոր հաշվով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է ինչ որ բան փոխել նրա և նախորդ համակարգի տարբեր սուբյեկտների միջև փոխհարաբերություններում, որոնց անուններն ի դեպ նա այսպես ասած սպառնում էր տալ, քան գործի բուն ընթացքում: Աներկբա է, որ նախորդ իշխանական համակարգը գրեթե քառորդ դար ձևավորվել, ամրացել, բյուրեղացել և «ինստիտուցիոնալացվել» է երկու առանցքային հանգամանքի վրա՝ նյութական շահ և «համատեղ հանցանք»: Սրանք են եղել համակարգը սոսնձող, ցեմենտող երկու առանցքային գործոնները:

Իհարկե եղել են նաև այլ բազմաթիվ գործոնները, սակայն առանցքայինները եղել են դրանք, որոնք ցանկացած դեպքում վճռորոշ են եղել համակարգը պահելու հարցում, երբ այլ բաղադրիչների առումով ծագել են հաճախ ուղղակի անհամատեղելի թվացող տարաձայնություններ:

Ներկայումս Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ տեղի ունեցող զարգացումներում հենց այս գործոններն են, որ մի դեպքում թույլ, մեկ այլ դեպքում բավականին ուժեղ բերում են Քոչարյանի շուրջ մոբիլիզացիոն գործընթացի: Նախկին համակարգի բոլոր առանցքային դերակատարները պատկերացնում են, որ դոմինոյի էֆեկտը գրեթե անխուսափելի է: Բայց այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց: ԸՆդհանուր վախը աներկբայորեն բերելու է հավաքակա՞ն պաշտպանության շուրջ մտորումների և քայլերի, թե՞ այդուհանդերձ հավանական է նաև անհատական պաշտպանության տարբերակը, երբ յուրաքանչյուրը կփորձի այսպես ասած տեսնել իր գլխի ճարը: Ի վերջո այստեղ իրավիճակը նախորդ համակարգի ներկայացուցիչներին, առանցքային դեմքերին, որոնց վրա են կարևորագույն որոշումները, ստիպում է մտածել:

Թվում է, որ Քոչարյանի շուրջ մոբիլիզացիան և հավաքական, համատեղ պաշտպանությունը ամենաէֆեկտիվ տարբերակն է և եթե լինեն «միասնական», ապա կլինեն անկոտրում և կհաղթեն: Մյուս կողմից սակայն, առերևույթ պարզ այդ մեխանիկան իրական կյանքում զգալիորեն բարդանում է, հաշվի առնելով Հայաստանում հեղափոխական իրավիճակը: Ավելին, այստեղ արդեն Քոչարյանի շուրջ միավորվելը ստեղծում է ավելի մեծ բարդություններ: Առաջանում է բավական ծանր դիլեմա: Չմիավորվելու դեպքում մնում է սպասել, թե երբ կհասնի դոմինոն, մյուս կողմից միավորվելն ու Քոչարյանին աջակցելը ավելի է բարդացնում իրավիճակը և արժանացնում հանրային բավականին կոշտ արձագանքի: Նախանձելի իրավիճակ չէ, իհարկե: Ու անկախ այն հանգամանքից, թե այն ինչպես ենք գնահատում որպես հանրային երևույթ, ակնհայտ է, որ ունի իր ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ ծանրակշիռ օբյեկտիվ հիմքերը: Ի վերջո նախորդ համակարգը ներկայումս գործ ունի մի հանրության, կամ ավելի շուտ հանրային տրամադրության հետ, որը հենց ինքը, ոչ թե թավշյա հեղափոխությունն է վարժեցրել:

Ավելին, թավշյա հեղափոխությունը, հեղափոխության առաջնորդը իր թիմով ահռելի աշխատանք է կատարել այդ տրամադրությունները հնարավորինս ապաարմատականացնելու ուղղությամբ: Ըստ այդմ մեխանիկական «ընդդիմության» փոխարեն, թերևս առավել նպատակահարմար է խորությամբ գնահատել իրավիճակի առանձնահատկությունն ու ըստ այդմ որոշում կայացնել ելնելով այդ առանձնահատկությունից և զերծ մնալով իրավիճակի «ռեպրեսիվության» չափազանցված կամ գերագնահատված գործակիցներ  սահմանելու գայթակղությունից: Դրանք բարդացնում են ոչ թե նոր իշխանության, այլ հենց սեփական վիճակը, ընդ որում Քոչարյանինն էլ հետը, թեև իհարկե հասկանալի է, որ նրա վիճակը այդ գործակիցը սահմանողներին այնքան էլ չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է այնքանով, որքանով «դոմինոյի էֆեկտի» մեջ է:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում