Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Գույների խաղը մինչև սուբյեկտից օբյեկտ հասնելն է

Երբ փորձում ենք հետևել Հայաստանի Հանրապետության վարքագծին, որպես պետություն, անկախության 20 տարիների պրիզմայով, ապա կանգնում ենք ահռելի մի գահավիժման փաստի առաջ:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտից վերածվել է համաշխարհային քաղաքականության օբյեկտի: Մինչդեռ, պետք է լիներ տրամագծորեն հակառակը: Այսինքն` անկախ պետականությունը պետք է որ Հայաստանի համար է՛լ ավելի ընդլայներ սուբյեկտության սահմանները` հատկապես նկատի ունենալով նաև աշխարհասփյուռ հայության հանգամանքը, որը տարբեր զարգացած և առաջավոր երկրներում ուներ հասարակական-քաղաքական լուրջ կշիռ ներկայացնող համայնքներ, տնօրինում էր բավական զգալի կապիտալի:

Բանն այն է, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտ էր դեռ այն ժամանակ, երբ անկախություն ձեռք չէր էլ բերել: 1988-89, նաև 90 թվականներին Հայաստանն արդեն սուբյեկտ էր, որն իհարկե համաշխարհային առումով ոչինչ չէր որոշում, բայց որոշում էր իր ճակատագիրը, որը երբ տեղավորում ենք համաշխարհային քաղաքական այդ ժամանակի սցենարների մեջ, ստանում է բավական լուրջ միջազգային նշանակություն: Եվ քանի որ այդ ճակատագիրը տնօրինողը հայ ժողովուրդն էր, Հայաստանի հասարակությունը, գոնե մի ահագին մասով, ուրեմն և Հայաստանը դեռ անգամ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ չլինելով, այդուհանդերձ դե ֆակտո հանդիսանում էր համաշխարհային քաղաքականության սուբյեկտ: Անկախ կարգավիճակը Հայաստանի համար բացում էր նորանոր հնարավորություններ այդ ասպարեզում, ներառյալ, ինչպես նշեցի, բավական ազդեցիկ և մեծ պոտենցիալ ունեցող սփյուռքի գոյությունը: Սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի, այդուհանդերձ, անկախությունից հետո սկսեց այդ իրավիճակի գլխիվայր շրջումը, իհարկե աստիճանաբար: Աստիճանաբար Հայաստանի հասարակությունը կորցրեց Հայաստանի ճակատագրի վրա ունեցած ազդեցությունը: Այդ ազդեցությունը կամաց-կամաց իր ձեռքը վերցրեց երկրի քաղաքական իշխանությունը` համարելով, որ հասարակության գործը չէ բարդ պետական քաղաքականության խորխորատները մտնելը, որ դա պահանջում է առանձնահատուկ խելք ու շնորհք: Հետո քաղաքական իշխանության մեջ սկսեց ձևավորվել այն մտայնությունը, որ հասարակությանը ոչ միայն պետք է մի կողմ դնել այդ բարդ և պատասխանատու գործից, այլ պետք է նաև փակել միջամտելու հնարավորությունները, որ հանկարծ «ապստամբություն» չլինի:

Այդպես երկրում սկսեց առաջ գնալ ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի դաշինքը, ներդրվեց ընտրությունը կեղծելու մեխանիզմը: Ընթացքում առաջացան նաև տարբեր անձանց բիզնես շահեր, որոնք սերտաճեցին իշխանության հետ: Անկախության երկրորդ կեսից արդեն քաղաքականությունը լիովին վերածվեց ընդամենը բիզնեսի երաշխիքային համակարգի, ոչ թե պետական ֆունկցիայի, որը պետք է իրականացնի ցանկացած պետական կազմավորում, եթե ուզում է լինել համաշխարհային քաղաքականության սուբյեկտ և հետապնդել իր շահը: Քաղաքականության ֆունկցիան օտարվեց հասարակությունից, հետո պետությունից ընդհանրապես, ու բիզնես ֆունկցիայի անվտանգության երաշխիքների դիմաց տրվեց արդեն համաշխարհային քաղաքականության այլ սուբյեկտների` գերտերություններին: Իսկ երկրի ներսում այդ իրավիճակը լեգիտիմացնելու, հանրությանն այդ իրադրության հետ հաշտեցնելու և ինքնարդարացման, սեփական ապաշնորհությունը, աչքածակությունը և պետական մտածողության իսպառ բացակայությունը արդարացնելու համար առաջ քաշվեց թեզը, թե Հայաստանը փոքր երկիր է, և չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել առանց որևէ գերտերության հովանավորության, չի կարող դեմ գնալ գերտերություններին, ու մնում է միայն նրանցից մեկի շվաքում հանգիստ տեղավորվել ու ենթարկվել, իսկ երկրի ներսում էլ հանկարծ չգժտվել իրար հետ, որ թշնամիները չուժեղանան:

Ահա այս պարզունակ պսեվդոքաղաքական մտայնությունների միջոցով Հայաստանում, ըստ էության, կապարակնքվեց համաշխարհային քաղաքականության օբյեկտությունը, երբ մեր ճակատագիրն այլևս որոշում են ամենուր, բացի Հայաստանից: Միգուցե սա մեր անկախության ընթացքի խտացված գույներով նկարագրությունն էր, սակայն երկրի ներկայիս վիճակը, արտագաղթի նոր ալիքի առկայությունը, մարտի 1-ի և ներքաղաքական այլ խայտառակ հանգրվանների գոյությունը, աղքատության ծավալների աճը, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի, ըստ էության, անօգնական վիճակը, երբ հույսը գերտերությունների միջև հակասությունն է միայն, հայ-թուրքական խայտառակ և անպատվաբեր գործընթացը, Վրաստանի հետ միջեկեղեցական խնդիրների վերջին խայտառակ դրսևորումները, երբ մեզ կարող են պարզապես չեղած պահանջներ ներկայացնել ու նույնիսկ ծաղրել, վկայում են, թե ինչքան մուգ են գույներն իրականում, ու ինչքան թանձր է մեր անկախության երկու տասնամյակների նստվածքը: Հայաստանում գույները խտացնելն, ըստ էության, անհնար է` նույնիսկ ցանկության դեպքում: Եվ դրա վկայությունն այն է, որ անգամ իշխանությունն է իրավիճակը նկարագրում ընդդիմությանը համարժեք բնորոշումներով և տալիս այն փոխելու խոստումներ, իհարկե ավելի շատ փուչիկ, ոչ թե պետական քաղաքականության առաջնահերթություններ հիշեցնող: Հայաստանի անկախության երրորդ տասնամյակը, որ արդեն մեկնարկել է, պետք է լինի կտրականապես այլ գունային գամմայի մեջ: Ոչ միայն պետք է գույները ավելի բաց լինեն, այլ պետք է բոլորովին այլ գույներ լինեն: Այդ հարցում չի կարող որևէ կասկած լինել, այլապես կասկածի տակ է Հայաստանի ապագան` արդեն ոչ միայն որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, այլ նաև օբյեկտ:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում