Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

«Անտեղյակ» Հովիկ Աբրահամյանը, կամ հեքիաթ, որին չի հավատում անգամ ինքը

Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ․Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում է ներկայացրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի հետաքննության շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ տարածքը իր վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:

«Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև հաստատել է հրապարակված այն տեղեկատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության։

Հովիկ Աբրահամյանի պնդումները դեռ կարող են արժանահավատության պատրանք ստեղծել կամ ժամանակավորապես համոզիչ թվալ, քանի դեռ նրան մեղադրանք չի առաջադրվել, կամ նախաքննության մարմինը չի հրապարակել հավելյալ տեղեկատվություն։

Իհարկե, նախկին վարչապետի ասածները բովանդակային հարթության վրա հավատ չեն ներշնչում, ավելին՝ տպավորությունն այնպիսին է, որ նա Ռոբերտ Քոչարյանի օրինակով փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը։ Սակայն եթե Քոչարյանը քավության նոխազ է դարձնում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզման մեջ է և, մեղմ ասած, անորոշ է նախաքննության մարմնին նրա ներկայանալու հեռանկարը, ապա Աբրահամյանի դեպքում՝ քավության նոխազների թվում է նաև հարազատ եղբայրը, որը ձերբակալվել է ու հիմա ունի կասկածյալի կարգավիճակ։

Իհարկե, Աբրահամյանի կատեգորիկ հրաժարումը մի շարք հարցեր է ծնում։ Օրինակ՝ բոլորի համար է ակնհայտ, որ նրա վարորդի եղբայրն այս պատմության մեջ ընդամենը քավության նոխազ է, ու Արարատի մարզի նախկին փաստացի ֆեոդալը, մեղմ ասած, ստում է, երբ պնդում է, թե Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանը պատկանում է այս անհայտ մարդուն։ Արգամիչը վարվել է Հայաստանի քրեաօլիգարխիային հատուկ ոճով․նրա մոտ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, թղթերով ամեն բան կարգին է, այսինքն՝ բիզնեսը գրանցված է հարազատների, վարորդի մերձավորների, մի խոսքով՝ նազիր-վեզիրների անուններով։ Ի դեպ, այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում համոզիչ կերպով հաստատել է, որ այդ տարածքը, որտեղ խուզարկություն է կատարվել, փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանին։

Փաստորեն՝ Հովիկ Աբրահամյանը ԱԱԾ պետին մեղադրում է ստախոսության մեջ՝ թեև հասարակությունն այս դեպքում ավելի շատ հավատում է ԱԱԾ վարկածին։

Սակայն խնդիրը տարածքի պատկանելիությունը չէ․ բոլորի համար ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ջանասիրաբար փորձում է ազատվել հայտնաբերված զենքից։ Եթե նույնիսկ մի պահ միամիտ ձևանանք և հավատանք, որ նախկին գործարանի հսկա տարածքը պատկանում է նախկին վարչապետի վարորդի եղբորը, ապա որևէ կերպ չենք կարող լուրջ ընդունել այն վարկածը, որ անհայտ ու պետական լծակներ չունեցող մարդը կարող էր նման քանակությամբ ու տեսակի զենքեր ձեռք բերել։ Տեսականորեն Ամբիկ Գևորգյանը դե յուրե իրեն պատկանող տարածքում հայտնաբերված զենքի հետ կարող էր առնչություն ունենալ միայն մի դեպքում՝ եթե ընդգրկված է եղել է Հովիկ Աբրահամյանի ձևավորած բանդաներում, որոնք մասնակից են եղել Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին։

Հովիկ Աբրահամյանի ընտրած մարտավարությունը միայն արտաքուստ է արդյունավետ թվում, իսկ իրականում՝ նա անուղղակիորեն ամբողջացնում է այն մարդկանց ցանկը, որոնք, ամենայն հավանականությամբ, կազմակերպել են նրա բանդայի գործողությունները 2008-ի մարտի 1-ին։ Ամեն դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի այսօրվա ասածները նման են հեքիաթի, որին չի հավատում անգամ ինքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում