Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը: Մրցաշարի առաջին տուրում Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Տիգրան Լ. Պետորսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ:
2-րդ տուրում հաղթանակ տոնեց Պետրոսյանը, իսկ Հակոբյանը և Սարգսյանը հաշտություն կնքեցին: Պատանի Էդուարդ Հակոբյանը դեռևս միավոր չի վաստակել: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: