Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Եվս մեկ բանալի. Հասան Հովիկ Աբրահամյանին

Այն, որ իրավապահ համակարգը վաղ թե ուշ պետք է հասներ Հովիկ Աբրահամյանին և Աբրահամյանների ընտանիքին, թերևս սպասելի էր, այն պարզ տրամաբանությամբ, որ Աբրահամյանը տարիներ շարունակ եղել է Հայաստանում գործած համակարգի, և գուցե մինչ այսօր գործող համակարգի առանցքային դերակատարներից մեկը: Եվ այդ իմաստով Հովիկ Աբրահամյանի հանդեպ իրավապահների հետաքրքրությունն առաջին հերթին վկայում է, որ այս գործընթացում չկա քաղաքական հետապնդման բաղադրիչ, որովհետև այդ տրամաբանությամբ Աբրահամյանը պետք է շատ հեռու լիներ իրավապահների ուշադրությունից: Ի վերջո նա ակտիվ քաղաքականության մեջ չէ, չկա այս կամ այն ճամբարում, չի հավակնում լինել հակահեղափոխության փարոս կամ նավահանգիստ, ըստ այդմ նոր իշխանությունը կարծես թե չուներ ոչ մի քաղաքական շարժառիթ Աբրահամյանով և Աբրահամյաններով հետաքրքրվելու համար:

Մյուս կողմից, իհարկե կասկածից վեր է, որ Աբրահամյանների պարագան էլ ենթարկվելու է քաղաքական դիտարկումների, ինչը նաև միանգամայն օբյեկտիվ է: Եվ բանն այստեղ միայն այն չէ, որ Հովիկ Աբրահամյանը ևս դասվում է «բանալի» պաշտոնյաների կատեգորիային, որոնց միջոցով կարող են բացվել նաև հաջորդական բավական առանցքային դրվագներ, դուրս լողալ անուններ, դեպքեր, գործարքներ և այլն: Իսկ Հովիկ Աբրահամյանը ըստ էության նույնիսկ չորրորդ նախագահի հավակնորդ էր, ոչիշխանական բեվեռի շահառու, որը Սերժ Սարգսյանի նախագահության առանցքային դրվագ էր:

Միաժամանակ Աբրահամյանի անունը շոշափվում էր նաև ապրիլյան քառօրյայի և ՊՊԾ գնդի գրավման հուլիսյան իրադարձությունների համատեքստում, որոնք էլ ճակատագրական դարձան նրա հետագա պաշտոնավարման տեսանկյունից, թեև ինքնին որպես գործո Աբրահամյանը չեզոքացվեց այն պահից, երբ ստիպված էր հրապարակավ «բամփել» իր խնամի Գագիկ Ծառուկյանին՝ 2015-ի փետրվարին: Քաղաքական դիտարկման պատճառներից մեկը նաև այն է, որ  ինքնին քաղաքական է Հայաստանումն գործած, իշխած համակարգի ցանկացած առանցքային պտուտակի գործունեության իրավական որևէ դիտարկում: Դա չի կարող չլինել քաղաքական, նկատի ունենալով այն, որ Հայաստանի հանրապետություն ասվածը ըստ էության նույնականացված է եղել այդ համակարգի հետ: Այսինքն, պետությունն ամբողջությամբ փոխարինված է եղել այդ համակարգում և ընդամենը իբրև ցուցանակ կամ քող քաշված է եղել համակարգի վրա:

Հետևաբար անհնարին է իրականացնել իրավական գործընթաց առանց քաղաքական բաղադրիչի, որովհետև, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա դրվագ առ դրվագ, կար առ կար, կետ առ կետ մենք պետք է առանձնացնենք պետությունը այն համակարգից, որ իշխել է տարիներ շարունակ և յուրացրել պետական ու հասարակական ռեսուրսները: Կամ հակառակը՝այդ համակարգը դրվագ առ դրվագ, կետ առ կետ պետք է առանձնացնենք պետությունից:

Ինչպես էլ դիտարկենք հաջորդականությունը, ակնհայտ է, որ խնդրի էությունը պարզ է և հետևաբար պարզ է նաև, որ իրավական ուշադրությունից չի կարող խուսափել նախկին համակարգում որևէ քաղաքական որոշիչ կարգավիճակ ունեցած պաշտոնյա: Դա չի նշանակում, որ նրանք բոլորը ենթակա են ազատազրկման, քրեական պատասխանատվության և այլն: Բայց այն, որ նրանք բոլորը ենթակա են իրավական «սկանավորման», անհերքելի է, ընդ որում ոչ միայն Հայաստանի ներքին մասով, այլ նաև արտաքին, որովհետև այդ համակարգը տարիների ընթացքում իր ճյուղավորումներն է ունեցել նաև արտերկրում, ձեռք բերելով նաև որոշակի ազդեցություն: Եվ ըստ այդմ պետք է գտնել ոչ միայն համակարգի արմատները այստեղ՝ դրանք կտրելու համար, այլ նաև ճյուղերը արտերկրում, դրանց բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար, քանի որ մեղմ ասած բացառված չէ, որ նոր իշխանությանը սաբոտաժի, ոտք դնելու, խնդիրներ ստեղծելու փորձերը լինեն ոչ միայն Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում