Thursday, 28 03 2024
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին

Դաշնակցության ղեկավարի վտանգավոր խաղն Արցախի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե իրենց գերխնդիրը Արցախն է, Արցախի հաղթանակը պահելը: Ըստ նրա՝ դրա համար պետք է մոբիլիզացնել ներքին բոլոր կարողությունները, որպեսզի կորուստ չունենանք այդ հարցում: Հրանտ Մարգարյանը ասել է, թե Արցախից պետք է բարձր ձայն լսվի, ազգային միասնականության կոչ:

Դաշնակցության փաստացի ղեկավարի այդ հայտարարությունների տողատակում անկասկած Ռոբերտ Քոչարյանի գործն է և դրա առնչությամբ ՀՅԴ դիրքորոշումը: ՀՅԴ-ն, ձգտելով հնարավորինս զգույշ, այդուհանդերձ՝ սատարեց Ռոբերտ Քոչարյանին և խոսեց, դիրքավորվեց նրա կալանավորման դեմ: Ի վերջո, մեղադրանքի ներկայացումից անմիջապես հետո հենց Դաշնակցության հեռուստաալիքն էր, որ Քոչարյանին տվեց արտահայտվելու բացառիկ հնարավորություն: Սա ուղղակի որպես փաստի արձանագրում:

Բայց կուսակցության քաղաքական պահվածքը իհարկե խնդրահարույց է, քանի որ ՀՅԴ-ն մյուս ձեռքով էլ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության մաս է: Իհարկե, Դաշնակցության համար կողմ ըլլալով դեմ ըլլալը ամենևին նորություն չէ, կուսակցությունը դեռևս 2003 թվականից այդպես է իշխանական կոալիցիաներում, որոնք ընդհատվել են համեմատաբար կարճ ժամանակներով: Ըստ այդմ՝ զարմանալի չէ, որ ՀՅԴ-ն շարունակում է իրեն պահել այդպես, կամ ինչպես նախկին դատախազ Ջհանգիրյանը կասեր իհարկե այլ՝ Հոկտեմբերի 27-ի գործի առիթով՝ հաճույք ստանալ, բայց նաև կույս ձևանալ:

Սակայն ներկայումս, այդուհանդերձ, դա բավական բարդ է, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական միջավայրը փոխվում է, ու ենթադրվում է, որ անհնար պետք է լինի իշխանության հետ պայմանավորվելով խորհրդարանում հայտնվելը՝ զուգահեռաբար բիզնես քվոտաներ տնօրինելը և այլն: Այսինքն՝ Դաշնակցությունը թերևս լավ է պատկերացնում, թե ինչ խնդիրներ կարող են լինել երկդիմի դիրքորոշման պայմաններում: Հատկապես, որ փոխվարչապետ Ավինյանի շուրթերով իշխանությունն արդեն իսկ բարձրաձայնել է, որ Քոչարյանի հարցում ՀՅԴ պահվածքը տարօրինակ է: Կուսակցությունը լիովին ազատ է պաշտպանել ում կցանկանա, խնդիրը, սակայն, այն է, որ այդքան էլ պարկեշտ չէ լինել թավշյա հեղափոխության կառավարության մաս, բայց ըստ էության պաշտպանել առնվազն դեկլարատիվ հակահեղափոխությունը, եթե նույնիսկ համարվի, որ գործնական ուժի և հեռանկարի մասով այդ հակահեղափոխությունն իր արտաքին կամ առերևույթ տեսքից շատ ավելի թույլ է:

Առանձնահատուկ ուշադրության առարկան այստեղ, սակայն, այն է, որ ՀՅԴ փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը փորձում է կուսակցության երկդիմի քաղաքական դիրքորոշումը հիմնավորել Արցախի համար մտահոգությամբ: Իհարկե, սա էլ նորություն չէ, առավել ևս՝ դա կիրառվել է միշտ և ոչ միայն ՀՅԴ զինանոցում: Տվյալ պարագայում, սակայն, նկատելի է, որ Քոչարյանի գործում ընդհանրապես փորձ է արվում «պաշտպանությունը կառուցել» Արցախի հարցը խաղարկելով: Ու նաև արվում է անթաքույց կոչ հենց Արցախին՝ միանալ այդ խաղարկմանը: Մինչդեռ Արցախի հարցում մտահոգիչը թե՛ տարիներ շարունակ, թե՛ այժմ հենց դա է, այսինքն՝ ներքաղաքական հարցերում սեփական խաղերը քողարկելու համար Արցախի խնդրի խաղարկումը, Արցախն այդ ներքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձը:

Անկասկած է, որ ներկայումս աշխարհաքաղաքական միջավայրն ու մասնավորապես ռեգիոնալ անվտանգության մթնոլորտը բավականին նուրբ մի փուլում են, բազմաշերտ մի իրականության մեջ, որտեղ կան թե՛ մեծ հնարավորություններ, թե՛ մեծ ռիսկեր: Բնականաբար, ամեն ինչ կախված է Հայաստանից, և թավշյա հեղափոխությունն այդ իմաստով Հայաստանի ահռելի թռիչքն էր դեպի հնարավորությունները՝ ռիսկերի մի զգալի մասի չեզոքացումով: Իհարկե, դա միայն սկիզբ էր, մեկնարկ, որը պահանջում է շարունակություն՝ ներքին կյանքում կոռուպցիայի դեմ պայքարի և օրինականության հաստատման տեսքով, իսկ արտաքին ոլորտում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ այդ լեգիտիմ հենարանով նոր ու արժանապատիվ, միաժամանակ առավել կայուն, վստահելի դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հաստատում:

Այդ հանգամանքը այն հենարանն է, որի վրա պետք է կանգնի Հայաստանը նաև Արցախի խնդրում, ինչը հենց Արցախից անկասկած պահանջում է համարժեք քաղաքականություն ու վարքագիծ: Այն է՝ Արցախից պահանջվում է զուտ քաղաքակրթական, վերափոխումների առումով լինել հայաստանյան գործընթացին համարժեք ու համահունչ (դրա նվազագույն գործընթացը Արցախի իշխանությունը իհարկե ապահովեց) և աստիճանաբար փորձել կառուցել սեփական խաղը՝ իհարկե, Հայաստանի հետ համարժեքության հստակ պահպանումով:

Սրա փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը լծված ուժերը Արցախը փորձում են ներքաշել իրենց խաղի մեջ, ընդ որում՝ նույնիսկ ոչ թե խաղացողի, այլ քողարկողի կարգավիճակով: Դա ամենավտանգավորն է, որ հնարավոր է անել Արցախի հետ, և ինչն էլ անում է Դաշնակցության ղեկավարությունը: Սա այն դեպքում, երբ հազարավոր շարքային դաշնակցականներ իրենց կյանքն են տվել Արցախի համար և պատրաստ են տալ նաև այսօր: Մինչդեռ կուսակցության ղեկավարության համար Արցախն ընդամենը ներքաղաքական խաղերի գործիք է, պաշտպանիչ քող, կամուֆլյաժ, որը ցանկանում են հագնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության քաղաքական հետևանքներից կամ ռիսկերից պաշտպանվելու համար:

Պաշտպանել ցանկացածին յուրաքանչյուրի իրավունքն է, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անել Արցախը քաղաքականապես անպաշտպան դարձնելու գնով: Եվ այստեղ հերթական անգամ առաջանում է այն խնդիրը, որը պարբերաբար սրվել է յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո, երբ շարքային կուսակցականները տարակուսել են կուսակցության ղեկավարության պահվածքից՝ տեսնելով, թե ինչպես է ՀՅԴ ղեկավարությունն ակնհայտ կեղծված ընտրություններից հետո գործարքի գնում մի համակարգի հետ, որն իր անարդյունավետ և կոռումպացված կառավարումով վտանգել է թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը: Միևնույն ժամանակ, կուսակցական նվիրյալների և համակիրների գաղափարականությունը այնքան բացառիկ է եղել, որ միշտ գերիշխել է իրավիճակին և ամեն անգամ թույլ չի տվել գնալ ներկուսակցական լարումների: Սակայն ժամանակի ընթացքում նաև ակնառու է դառնում՝ այժմ արդեն, հատկապես նոր Հայաստանում, այդ իրողությունը չի նպաստում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգությանը, թե՛ ՀՅԴ հեղինակությանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում