Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

ՊՆ-ում հաստիք չկա, լեյտենանտի կոչում չեն կարող շնորհել. ապագա բժիշկները վճռական են տրամադրված

Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր կրկին Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Նրանց խնդիրը հետևյալն է՝ անվճար ընդունվել են, ստացել 6 տարի տարկետում, որպեսզի դառնան մասնագետ և զորակոչվեն բանակ՝ լեյտենանտի կոչումով։

Բայց, ինչպես Պաշտպանության նախարարությունից են փոխանցել, այս պահին համապատասխան հաստիքներ չունեն, որպեսզի նրանց լեյտենանտի կոչումով զորակոչեն բանակ։ Ուսանողներին առաջարկվել է մեկ տարի սովորել, որը ևս համարվելու է ծառայություն, որից հետո կզորակոչվեն բանակ և ևս 2 տարի կծառայեն։ Ուսանողների խոսքով՝ իրենք իրենց կյանքից մեկ տարի կորցնում են և միայն նրա համար, որ նախապես իրենց չի ասվել այս մասին, հակառակ դեպքում 18 տարեկանում կգնային բանակ և հիմա այս խնդրի առաջ չէին լինի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուսանողները նշեցին, որ հանդիպում են ունեցել ԿԳ նախարարի հետ, ՊՆ փոխնախարարի, առողջապահության նախարարի հետ, սակայն հարցը դեռ մնում է օդում կախված, իսկ իրենց զորակոչը ձմռանն է։

Ապագա բժիշկները նաև հավելեցին, որ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու են, որպեսզի օրենքի կիրառումը լինի, քանի որ, ըստ օրենքի, իրենք իրավունք ունեն և պետք է զորակոչվեն բանակ՝ որպես սպա, և կատարեն իրենց պարտականությունը։ Նրանք վստահեցրին՝ այստեղ բանակից խուսափելու, չծառայելու խնդիր չկա։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում