Բրիտանացի զբոսաշրջիկ Սեդի Ուայթլոքսը իր էջում պատմել է Մոնբլան բարձրանալու մասին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ուայթլոքսը պատմել է, որ վերելքը դեպի Ալպերի՝ Մոնբլան ամենաբարձր գագաթը (4810 մետր) իրեն մեծ դժվարությամբ է տրվել։ Դրանից առաջ նա մի շաբաթ է անցկացրել լեռնագնացների դպրոցում։

Երեք հազար մետրից ավել բարձրության վրա այսպես կոչված Refuge du Goûter–ում (Գուտեի խրճիթում) Ուայթլոքսը ռուս զբոսաշրջիկների է հայտնաբերել, որոնք, իր խոսքերով, շամպայն էին խմում երեք լիտրանոց ժերոբոամ շշի միջից։ Շշի արժեքը, բրիտանուհու գնահատմամբ, ավելի քան երկու հազար դոլար է կազմել։












































