Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Թուրքիայում Balyoz-ի գործով ձերբակալվել է հերթական գեներալը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ 2003 թվականին պլանավորված Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական թուրք գեներալը։ Այս անգամ խոսքը գեներալ-լեյտենանտ Զիյա Գյուլերի մասին է։
Նրան ձերբակալել են Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանի պահանջով։ Գյուլերը մեղադրվում է Balyoz-ի բաղկացուցիչ մասերից մեկը հանդիսացող «Օռաժ»-ի գործողություններում ներգրավվելու մեջ։
Սրանով Հասդալ բանտում գտնվող Balyoz-ի գործով ձերբակալված գեներալների թիվը հասավ 33-ի։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին թուրքական Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: Այդ պլանը հավանության էր արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև՝ 29 գեներալների հանդիպման ժամանակ:

Balyoz-ի նպատակներին հասնելու համար մշակվել էին «Չարշաֆ», «Սաքալ», «Օռաժ» և «Սուգա» գործողությունները: «Չարշաֆ» գործողության պլանում առկա էր Ժանդարմերիայի կապիտան Հյուսեյին Թոփուզի, իսկ «Սաքալ» պլանում` Ժանդարմերիայի մայոր Հյուսեյին Օզչոբանի ստորագրությունը: Այս երկու գործողությունները նախատեսում էին հարձակումներ իրականացնել ստամբուլյան մզկիթների վրա: Ընդ որում՝ «Չարշաֆը» դա պլանավորել էր Ֆաթիհ մզկիթի, իսկ «Սաքալը»՝ Բեյազըթի դեմ:

Ինչ վերաբերում է «Օռաժ» գործողությանը, ապա դա ստորագրել է Իբրահիմ Ֆըրթընան: Դրա համաձայն՝ թուրքական կործանիչը պետք է ներխուժեր հունական օդային տարածք՝ դրանով իսկ օդային մարտ հրահրելով այդ երկրի ռազմաօդային ուժերի հետ:

Մարտի արդյունքում հունական ռազմաօդային ուժերը պետք է ցած գցեին թուրքական կործանիչը: Եթե չհաջողվեր նման կերպ Հունաստանին դրդել դիմելու ուժային քայլերի, ապա թուրքական վերստեղծված «հատուկ նշանակության նավատորմն» ինքը պետք է վայր գցեր սեփական կործանիչը և դրանում մեղադրեր Հունաստանին:

«Սուգա» պլանը ստորագրել է ռազմածովային ուժերի հրամանատար Օզդեն Օրնեքը: Սա նույնպես առնչվում էր Էգեյան ծովում ստեղծվելիք լարվածությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում