Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Չեմ զարմանա, երբ Սերժ Սարգսյանն էլ կալանավորվի․նրա հանցանքներն ավելի ծանր են․ Վահան Շիրխանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշի զինված հանցախմբի գործով նախկին ամբաստանյալ Վահան Շիրխանյանը։

-Պարոն Շիրխանյան, նախ խնդրում եմ ձեր կարծիքը և վերաբերմունքը հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։

-Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն, որի գաղափարական առանցքը արդար, ազատ և օրենքի երկիր կառուցելն է։ Հնարավո՞ր է արդյոք մի կողմ դնել նախկինում կատարված օրենքի, Սահմանադրության մասսայական անտեսումը, ձևականացումը և սկսել նոր էջից։ Իհարկե, ոչ։ Նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է անցնի ցավալի, երբեմն՝ դաժան ինքնամաքրման միջով: Քոչարյանը, Սահմանադրությունը ոտատակ է տվել 5 համապետական քվեարկությունների ժամանակ, հիմնավորապես կեղծելով դրանք, մուկուչյանատիպ մարդկանց միջոցով։ Դրանով կառավարման բոլոր 10 տարիներին նա զրկել է Հայաստանը Սահմանադրությունից և օրինական իշխանությունից։ Լինելով ոչ լեգիտիմ նախագահ, նա բազմիցս ստիպված է եղել դիմել պետական ուժային ահաբեկչական գործողությունների ցուցարարներին զսպելու համար, ինչը, ինքնին, հանցագործություն է ազգի, պետության և օրենքի դեմ։ Իհարկե, նրա կալանավորումը ճիշտ է։ Չեմ զարմանա, երբ կալանավորվի Սերժ Սարգսյանը, քանզի նրա հանցանքներն ավելի ծանր են ու մեծ կորուստներ են բերել Հայաստանին։

-Մարտի մեկի վերջնական բացահայտման համար Քոչարյանի մեղսակից կառույցների նախկին ղեկավարների հարցը, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի։ Մասնավորապես՝ այն ժամանակվա իրավապահ կառույցների։

-Դրանց բոլորին միավորում է մի բան՝ պաշտոնական լիազորությունների օգտագործումը անձնական դիրքի և շահի պահպանման համար։ Նրանք սրբորեն կատարել են հանցավոր ռեժիմի հենասյունների իրենց պարտքը։ Բոլորը պետք է պատասխան տան իրենց ազատությունով և ապօրինի գույքով։

-Երկրորդ նախագահի կալանավորման հետ կապված Արցախից մտահոգություն են հայտնել խորհրդարանական խմբակցությունները և հայտարարել, որ Քոչարյանի կալանավորումը կարող է ներքաղաքական խնդիրներ առաջացնել։ Նաև շահարկվում է նրա՝ Արցախի հերոս լինելու հանգամանքը։ Այս մասով ի՞նչ կասեք։

-Մտահոգությունները չեմ կիսում, խնդիրներ չեն առաջանա։ Բակո Սահակյանը միշտ եղել է ժողովրդի հետ ավելի անմիջական և բաց, քան Քոչարյանը, կամ Սարգսյանը։ Ինչ վերաբերվում է Քոչարյանի հերոս լինելուն, ապա պիտի ասեմ,որ հերոսի կոչումը ոչ թե արտոնություններ է տալիս, այլ պարտավորեցնում ծառայել ազգին անմնացորդ նվիրումով։ Թվում էր, թե երկաթյա կամքի տեր մարդ է։ Բայց նա չդիմացավ մի պարզ փորձության՝ փողի և աթոռի փորձությանը։ Կա անխափան գործող կանոն՝ երբ շարքային մարդը, որպես կյանքի գլխավոր նպատակ դնում է հարստանալը, աստիճանաբար դադարում է ընկալել հայրենիքի կարևորությունը, իսկ երբ պետական պաշտոնյան է գլխավոր նպատակ դնում հարստանալը, նա դառնում է ազգի դավաճան։ Բազմաթիվ են այս կանոնի ճշմարտացիության տխուր ապացույցները Հայաստանում։

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություն է արել, որում ասվում է «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների՝ ավելի վաղ արված հայտարարություններին, թե հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Մոսկվայում մեծ գոհունակությամբ արձանագրում էին, որ առկա ճգնաժամի լուծումը գտնվեց կոմպրոմիսի արդյունքում, մինչդեռ վերջին օրերի իրադարձությունները փչացնում են դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելի վաղ իրականացրած հայտարարություններին»։

-Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հետապնդումներ չեն։ Հայաստանում հակաժողովրդական, կեղեքիչ, թալանչիական 20-ամյա ռեժիմի գոյությունը զգալիորեն պայմանավորված է եղել Ռուսաստանի ղեկավարության աջակցությամբ։ Սա է պատճառը, որ հայաստանյան ռուսամետ զանգվածը կրկնակի նվազել է։ Ես կարծում եմ, որ այնտեղ ճիշտ չեն ընկալել թավշյա հեղափոխության տրամաբանությունը, իմաստը և անխուսափելիությունը։ Այլապես, նրանք ճիշտ կընկալեին Հայաստանի նոր իշխանության քայլերը, քանզի դրանք այլընտրանք չունեն։ Համոզված եմ, որ Մոսկվան դա կհասկանա, և հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժի, այլև էլ ավելի կամրապնդվեն։

-Ձեր կարծիքով՝ սա հակահեղափոխությանն աջակցելու անթաքույց փո՞րձ է, թե՞ երկրի ներքին գործերին միջամտելու, քանի որ, ըստ էության, Լավրովի հայտարարությունը էապես նպաստելու է հակահեղափոխական ուժերի մոբիլիզացիային։

-Համոզված եմ, որ Ռուսաստանը նման անհեռատես քայլի չի գնա, քանի որ դա կլինի ողջ հայության դարավոր բարեկամությունը կորցնելու ամենակարճ ճանապարհը։ Չեմ հավատում դրան։ Ինչ վերաբերվում է հակահեղափոխական ուժերին, ապա նրանց մոբիլիզացնում է թալանով և խաբեությամբ ձեռք բերվածը պահպանելու կենդանական բնազդը։ Չեմ կարծում, որ Կրեմլը իրան թուլ կտա այդպիսիներին նպաստել։ Բոլոր դեպքերում, հեղափոխությունը բացառիկ շանս է տվել Հայաստանին, հայությանը և այստեղ է, որ պահանջվում ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիա հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար։

-Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը՝ տեսնելով, որ հեղափոխությունն ու հասարակությունը այս հայտարարությունից կաշկանդվել ենկանե՞ն այլ հայտարարություններորոնք կարող են նպաստել հեղափոխության ձախողմանը։

-Հակված եմ ենթադրել, որ այդ բոլորը կապված են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առանց նախապես հետ կանչելու, քրեական պատասխանատվության ենթարկելու հետ։ Կրեմլի այս դիրքորոշումը չի կարող կաշկանդել Հայաստանի իշխանությանը ընտրված ուղին հետևողականորեն շարունակելու գործում, այլապես հեղափոխությունը իր իսկ էությանը և բովանդակությանը դավաճանած կլինի, իսկ հայ հանրությունը՝ հուսախաբված։ Եթե լինեն նոր հայտարարություններ, ավելի մեծ վրդովմունք կառաջանա ժողովրդի մոտ։ Կաշկանդվածություն չկա։

-Այս իրավիճակում ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելը, Ձեր կարծիքով՝ առաջնայի՞ն է։

-Անկասկած։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում