Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

«Առավոտ». Ո՞րն է ԼՂՀ վետոյի իրավունքը

ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ «հայկական կողմն առնվազն վերջին բանակցություններում հասել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը լինի առանցքային, իսկ Ղարաբաղի անկախ դիրքորոշումը՝ պարտադիր։ Այսինքն՝ ուզեք, թե չուզեք, Ղարաբաղն արդեն դարձել է բանակցային կողմ, ընդ որում, օծվելով այդ գործընթացում վետոյի իրավունքով։ Իսկ սա նշանակում է, որ աստիճանաբար անիմաստ են դառնում ԼՂ-ի՝ գործընթացից դուրս մնալու առնչությամբ արվող բոլոր քննադատությունները»՝ ասել է.

«Սա շատ պատասխանատու հայտարարություն է, և ես հաստատում եմ իմ այն միտքը, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե անհնար կլինի անցնել ԼՂ խնդրի կարգավորման երկրորդ փուլին, այն է՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների ընդունման պատասխանատվությունը դնել Ղարաբաղի վրա»։ Նման պատասխանատվության բաշխումը կլիներ նվաճում Հայաստանի դիվանագիտության համար, և հենց Ղարաբաղի վրա պատասխանատվություն դնելով է, որ Հայաստանը կխուսափեր միջազգային ճնշումներից՝ Հիմնարար սկզբունքների ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում՝ մինչև Խաղաղության համապարփակ Համաձայնագրի ստորագրումը: Ուրախ եմ, որ 1998 թվականից հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք պատասխանատվությունը կրող ՀՀԿ-ն էլ վերջապես հասկացավ, եթե չլինի Ղարաբաղի պատասխանատվությունը, ապա Մադրիդյան փաստաթղթի տարբերակով ստորագրվելու դեպքում միջազգային հանրությունը կհամարի, որ տարածքները զավթել է այն պետությունը, որի ղեկավարը ստորագրում է այդ տարածքները վերադարձնելու պարտավորության տակ:

Միակ մտավախությունս այն է, որ այլ մարդկանց կողմից տրամադրված գրավոր տեքստը հրապարակող Ա.Զաքարյանը չի տիրապետում լիարժեք տեղեկատվությանը: Այլապես կնշեր, թե ինչպես է «Ղարաբադը դարձել բանակցային կողմ», և որն է «Ղարաբաղի «վետոյի իրավունքի» կիրառման մեխանիզմը այն պայմաններում, երբ Հիմնարար սկզբունբների շուրջ բանակցություններին ԼՂՀ նախագահն ու ԱԳ նախարարը չեն մասնակցել: Հայտնի փաստ է, որ ԼՂՀ իշխանությունները նշում են, որ նրանք պաշտոնապես չեն ստացել Մադրիդյան փաստաթուղթը: Եթե, այնուամենայնիվ, Ս.Սարգսյանը ստորագրեց փաստաթուղթը, ապա ինչպե՞ս է ԼՂ-ն իրագործելու «վետոյի իրավունքը», և արդյոք այն այլևս ուշացած չի՞ լինի»,- ասել է Վ.Կարապետյանը:

«Հաշվի առնելով է.Նալբանդյանի և Ա.Զաքարյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար աոանցքային նշանակություն ունեցող հայտարարությունները՝ կոչ եմ անում լրատվամիջոցներին պարզել նրանցից և ԼՂ իշխանություններից «Հիմնարար սկզբունքներին համաձայնություն տալու» մեխանիզմը»,- հավելել է Վ.Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում