ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղեկավարելու է ամերիկյան պատվիրակությունը ԵԱՀԿ գագաթնաժողովում, որը կայանալու է Ղազախստանում: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյքը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի լսումներին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը կայանալու է Աստանայում` դեկտեմբերի 1-2-ը: Վերջին տվյալներով, իրենց մասնակցությունը հաստատել են ԵԱՀԿ անդամ և գործընկեր 67 երկրներից 61-ը: