Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ընտրությունների հիմնական ինտրիգը

Այս շաբաթ Հայաստանի կառավարությունը կկրճատի Երևանի գործող ավագանու լիազորությունները և Երևանում կնշանակի արտահերթ ընտրություններ, որոնք, ըստ ամենայնի, տեղի կունենան սեպտեմբերի 16-ի կամ 23-ին։ Հետհեղափոխական առաջին ընտրությունները բոլոր երկրներում ունեն նույն տրամաբանությունը. հեղափոխությունները սկզբունքորեն չեն ունենում ընդդիմություններ։

Երևանի ավագանու ընտրությունների ֆավորիտի մասով ամեն ինչ կանխատեսելի է. անկախ անձնական արժանիքներից կամ քաղաքական անհամարժեքությունից՝ Հայկ Մարությանը դառնալու է մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետը։ Նրա վրա է կանգնել հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, իսկ այսօրվա Հայաստանի էլեկտորալ տրամադրությունների ձևավորման համար կարևոր են ոչ թե ծրագրերը կամ նախընտրական խոստումները, այլ հենց Նիկոլ Փաշինյանի մեկ ելույթը։ Ամեն ինչ հաշվարկված է. օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կապահովի Կարգին Հայկոյի անվերապահ հաղթանակը։ Նույնիսկ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առաջին լրատվական»-ի փողոցային հարցախույզները հուշում են, որ Մարությանը չունի լուրջ այլընտրանք կամ մրցակիցներ։

Սակայն առաջիկա ընտրությունները կարևոր են ոչ այնքան քվեարկության արդյունքների, որքան քաղաքական համակարգի ապագա կառուցվածքը հասկանալու, միտումները գնահատելու տեսանկյունից։

Ընտրարշավի մասնակիցների քանակը մոտ կլինի մեկ տասնյակին, սակայն հեռանկարի տեսանկյունից հատկապես կարևոր է հասկանալ մասնակիցներից երեքի մարտավարությունը, տեսլականը, նոր իրավիճակին ադապտացվելու կարողությունը։

Երևանի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի համար կարևոր են ոչ միայն հեղափոխության հերթական հաղթանակը ֆորմալացնելու, այլ նաև կուսակցության խոշորացման մեխանիզմները հստակեցնելու տեսանկյունից։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հարցազրույցից հետո ակնհայտ է, որ այս ուղղությամբ է գնալու կուսակցությունը, ու խիստ սկզբունքային է հետևել, թե ինչի է հանգեցնելու ՔՊ-ի վերածումը զանգվածային կուսակցության։

Տարակույս անգամ չունենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը գնալու է օրինական ընտրությունների մոդելը փորձարկելու ճանապարհով, սակայն դրան զուգահեռ շատ կարևոր է հասկանալ նոր կառավարող կուսակցության կառուցվածքը՝ քաղաքական և ինստիտուցիոնալ առումով։ ՔՊ-ն մնալու է անձնակենտրո՞ն համակարգ, թե՞ կադրային ներհոսքը նպաստելու է, որպեսզի կուսակցության ներսում առաջանան բազմաշերտ, հակակշռող հարթակներ, ներկուսակցական դեմոկրատիայի ընդգծված ինստիտուտներ։ Արդյո՞ք կուսակցության ղեկավար մարմինը սերտաճելու է պետական իշխանության հետ, թե՞ ձևավորվելու է ավելի անկախ կուսակցականներից, որոնք անկաշկանդ կքննադատեն նաև կառավարությանը, եթե նա շեղվի հեղափոխության օրակարգից։ Ինչպիսի՞ն է լինելու ՔՊ-ի վերաբերմունքը ռիսկային համարվող Երևանի արվարձանի (Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա, Աջափնյակ, Նոր Նորք) էլեկտորատին, որը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անցած քսանամյակում զրկվել է ինքնուրույն ընտրություն կատարելու ներուժից՝ սպասելով «հուշարարների», որոնք այս անգամ չեն լինելու։

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև դրանց պատասխաններից մեծապես կախված է, թե ինչպիսի համակարգ ենք ունենալու մեկ տարի, երկու տարի, հինգ տարի հետո, երբ այլևս չի լինելու հեղափոխական էյֆորիա, և կառավարող կուսակցությունը կանգնելու է քաղաքական և այլ՝ ֆինանսական կամ քրեական ռեսուրսներ օգտագործելու երկընտրանքի առջև։

Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ԲՀԿ-ն իշխող կոնստրուկցիայի մի մաս է եղել, և հիմա նա առաջին անգամ պետք է հանդես գա որպես անկախ կուսակցություն լրիվ փոխված արժեքային դաշտում: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի թիմը կարող է ադապտացվել քաղաքական, ինստիտուցիոնալ նոր իրողություններին, թե՞ հենց առաջին ընտրական փորձությունն ավարտվելու է ֆիասկոյով, օրինակ՝ «տասը հազար դրամների» ինստիտուտի չգործելու հետևանքով։

Ռոբերտ Քոչարյանի սահմանագծային պատմության առաջին փուլում ԲՀԿ-ն փորձեց սահմանազատվել հակահեղափոխությունից՝ չինտեգրվելով երկրորդ նախագահի պաշտպանների ճամբարին։ Սա կարևոր քաղաքական հայտ էր, սակայն իշխանությանն այլընտրանք դառնալու կամ գոնե նոր համակարգում անվտանգության բարձիկի դերը վերականգնելու համար անհրաժեշտ են նաև քաղաքական ուղերձներ, թիմ, այլընտրանքի տեսլական։ Դժվարանում ենք կանխատեսել, թե առաջիկա զույգ ընտրություններում ԲՀԿ-ն ինչպես է լուծելու այս հարցը, մանավանդ, որ գալիք մի քանի ամիսներին նա գտնվելու է երկկողմանի հարվածների թիրախում։ Կարո՞ղ է ԲՀԿ-ն արդիականացվել, թե՞ հեղափոխության ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ չի խնայելու օլիգարխիկ ոչ մի կառույցի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի թիմին։ Այս ընտրական ցիկլը Գագիկ Ծառուկյանի քաղաքական հրաժե՞տն է, թե՞ նոր շանսը, որը կարող է ծնվել նրա ու Ռոբերտ Քոչարյանի թիմի խուլ հակադրության արդյունքում։ Այս հարցերը հույժ կարևոր են, և մենք, անշուշտ, խոշորացույցի տակ ենք պահելու նաև ԲՀԿ-ի ընտրական կամպանիան, նրա մարտավարությունը, հասարակությանը հասցեագրված ուղերձները։

Եվ վերջապես՝ առաջիկա ընտրական ցիկլը կարող է հրապարակ բերել այսօրվա իշխանության դեմոկրատական հակակշռին՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ենթադրյալ դաշինքի դեմքով։ Այս պոտենցիալ դաշինքը քաղաքական դաշտի միակ սեգմենտն է, որն ունի հստակ ձևակերպված արևմտյան կողմնորոշում և բոլոր առումներով արդյունավետ անվտանգության բարձիկի դեր կարող է խաղալ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար՝ թե՛ հակահեղափոխական ռևանշի դեմ պայքարում և թե՛ արտաքին որոշակի մարտահրավերների չեզոքացման հարցում։ Սակայն խիստ սկզբունքային է, որ նոր դաշինքը քաղաքական ասպարեզ իջնի ոչ թե հեղափոխությունից նեղացածի, այլ հեղափոխության օրակարգի հանդեպ պահանջատիրոջ դիրքերից։

«Ելքի» նախկին դաշնակիցները թերևս միակն են, որ կարող են անկաշկանդ քննադատել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ չունենալով հակահեղափոխության ռևանշի հետ ասոցացվելու վտանգ, մյուս կողմից՝ առաջիկա ընտրություններում նորաստեղծ դաշինքի համար շատ դժվար է լինելու բացատրել, թե ինչու մեկ թիմում չեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Ակնհայտ է, որ այս դաշինքի պոտենցիալ ընտրողները կարող են դառնալ հեղափոխության այն մասնակիցները, որոնք դրա վերջնական հաղթանակը կիսատ կամ թերի են համարում՝ առանց արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության։ Դժվար է ասել, թե ինչ էլեկտորալ բազայի մասին է խոսքը՝ քանակակական առումով, սակայն ակնարկում ենք հասարակության ինքնաճանաչված, արժեքային հստակ համակարգ ունեցող շերտի մասին, որը լավ հիմք կարող է դառնալ քաղաքական նոր բևեռի ձևավորման համար։

Առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է ոչ թե դրանց արդյունքները, այլ քաղաքական հիմնական ուժերի բացվող կամ փակվող հեռանկարները։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում