Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

«Անմեղ» Քոչարյանի լեգենդը

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում 10 տարի զբաղված է եղել կոռուպցիոն տոտալ մեխանիզմների ստեղծմամբ․ պատահական չէ, որ դատարկ գրպանով Արցախից Հայաստան եկած նախկին պարտկոմը պաշտոնավարման ավարտին ուներ արդեն չորս միլիարդ դոլարի կարողություն, եթե հավատանք միջազգային, այդ թվում՝ ռուսական, հեղինակավոր պարբերականների տեղեկատվությանը։ Հիմա այս մարդու համար դժվար չէ էլիտար փաստաբանների թիմ պահել կամ մեդիա ռեսուրսներն օգտագործել՝ ագրեսիվ քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնելու համար։ Եթե ավելի անկեղծ լինենք, Քոչարյանը նույնիսկ փողերը «քամուն» չի տալիս՝ ներդնում է իր քաղաքական գործունեության վրա, որովհետև Մարտի 1-ի գործը նա ակնհայտ քաղաքականացնում է՝ դարձնելով բաժանարար գիծ ու իրեն էլ՝ ներքաղաքական հակամարտ բևեռի առաջնորդ։

Էլիտար փաստաբանները գրեթե օնլայն ռեժիմով լրատվամիջոցների հետ կապի մեջ են ու առանց հոգնելու պնդում են, որ իր իրենց նույնքան էլիտար հաճախորդն անմեղ է, այլ խոքսով՝ քաղաքական վենդետայի ու հետապնդման է ենթարկվում։

Հենց այս համատեքստում ուզում ենք մի փոքր քննադատական հայացք նետել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին։

Խաչատրյանն ասում էր՝ 0038 հրամանի մյուս մասերը չենք հրապարակում ու դա Քոչարյանի շահերից էլ է բխում: Առնվազն անհասկանալի մոտեցում է․ կարծում ենք՝ Քոչարյանը նման հումանիստական վերաբերմունքի արժանի չէ՝ առնվազն այն պատճառով, որ նրա փաստաբանները շարունակ պնդում են նրա անմեղությունը՝ մշտապես կասկածի տակ դնելով ՀՔԾ պրոֆեսիոնալիզմը, շատ դեպքերում՝ ծաղրելով այս կառույցին ու նրա ղեկավարին՝ ինչպես երեկվա ասուլիսում դա արեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Նախաքննության նյութերը չեն կարող հրապարակվել երկու պատճառով․ եթե դա չի բխում նախաքննության շահերից կամ, եթե դրանց հրապարակումը կարող է խնդիրներ հարուցել ազգային անվտանգության տեսանկյունից։ Հիմա 0038 հրամանը գաղտնազերծվել է մասամբ ու արդեն ակնհայտ է, որ 2008-ի մարտի 1-ին բանակն օգտագործվել է ներքաղաքական նպատակներով, կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն իրականում գործողություն է կատարել երկրի սահմանադրական կարգի դեմ։

Սակայն նույնիսկ այդ բացահայտումից հետո Քոչարյանի փաստաբանական խումբը ավելի բարձրաձայն է պնդում, որ երկրորդ նախագահն անմեղ է, ավելին՝ նրան սատարող ուժերը, մասնավորապես՝ երեկ ՀՅԴ-ն, հերթական անգամ բարձրաձայնեցին սելեկտիվ արդարադատության մասին։

ՀՔԾ-ն պետք է նկատի ունենա, որ Հայաստանի անցուդարձին ուշադիր հետևում են ոչ միայն մեր հասարակությունն, այլ նաև՝ միջազգային կառույցները, որոնք հաճախ իրարամերժ կարծիքների ֆոնին աղճատված կամ ոչ ամբողջական պատկերացում են կազմում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ինչքան ՀՔԾ-ն օպերատիվ տեղեկատվություն տա Մարտի 1-ի գործի նախաքննության մասին, այնքան բոլորի համար պատկերն ամբողջական կդառնա՝ թույլ չտալով, որ Քոչարյանի պաշտպանները ջրեր պղտորեն կամ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարի նախկին իշխանությունների հետապնդումների մասին։

Պաշտպանության նախարարի 2008-ի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանը պետք է հրապարակվի, եթե, իհարկե, դա չի վնասելու նախաքննությանը կամ սպառնալիք չի ստեղծելու երկրի անվտանգության համար։ Քոչարյանի շահերի մասին մտածել չարժե․ նա իր պաշտոնավարման ընթացքում, նաև իր թիմի այսօրվա ագրեսիվ քարոզչությամբ առհասարակ չի մտածել Հայաստանի շահերի մասին։

Ինչքան մեր հասարակությունը տեղյակ լինի Մարտի 1-ի գործի մանրամասներին, այնքան փոքրանում է հավանականությունը, որ այն Քոչարյանի թիմի կողմից կօգտագործվի՝ հասարակական կարծիքը բևեռացնելու և հակահեղափոխական ռևանշ նախապատրաստելու համար, նաև՝ ինֆորմացիայի հասանելիությունն ավելի ադեկվատ միջազգային ֆոն կստեղծի Հայաստանի շուրջ՝ նոր ռիսկեր չծնելով երկրի անվտանգության համար։

Թափանցիկ աշխատանքը միշտ մեծացնում է գործընթացի, տվյալ դեպքում՝ նախաքննության նկատմաբ վստահությունը, դրա լեգիտիմությունը։ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը կասկած չի հարուցում, սակայն շատ կարևոր է, որ նա պատասխանատվության ենթարկվի բացարձակապես օրինական ու որակյալ քննության արդյունքում։ «Անմեղ» Քոչարյանի լեգենդը պետք է փլուզվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում