Thursday, 30 03 2023
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

«Օրուկես դիմացավ էրեխես…». Նոր զարգացումներ Երևանում մահացու վրաերթի ենթարկված տատ ու թոռան գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին 29-ամյա Լևոն Խաչատրյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Վրաերթի զոհ են դարձել 80-ամյա տատիկն ու 3-ամյա թոռնիկը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 14-ին, ժամը 11-ն անց 20-ի սահմաններում Լևոն Խաչատրյանն իր անձնական օգտագործման «BMW» մեքենայով երթևեկել է Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ: Բաբաջանյան 140 շենքի մոտ Լևոն Խաչատրյանը վրաերթի է ենթարկել փողոցը դանդաղ վազքով հատող հետիոտներ, տատ ու թոռ Ծաղիկ Գրիգորյանին ու Սերյոժա Գևորգյանին:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Խաչատրյանը հետիոտներին տեսնելու պահից հնարավորություն է ունեցել կանխելու վրաերթը, սակայն բավարար միջոցներ չի ձեռնարկել դրա համար, նա, ըստ մեղադրանքի, առանց արգելակելու մանևրել է դեպի աջ ու մեքենայի ձախ մասով վրաերթի է ենթարկել տարեց տատիկին ու մանկահասակ թոռնիկին:

Վրաերթը տեղի է ունեցել տուժած երեխայի 22-ամյա մայրիկի աչքի առաջ: Դատարանում վերջինս ասել է, որ դեպքի պահին չորսով էին՝ տատիկը բռնել էր Սերյոժիկի ձեռքը, ինքը գրկել էր կրտսեր որդուն՝ Էրիկին: Իրենք սկսել են հատել Բաբաջանյան փողոցը: Փողոցի մի կեսը հատել են, հասել են կանաչապատ տարածքին: Ինքը նայել է աջ, մի մեքենա իրենց զիջել է՝ լույսերով անցնելու ազդանշան տալով, բայց ինքը, չի կարող ասել՝ ինչու, փողոցը չի անցել: Երբ կողք է նայել, տեսել է, որ տատիկը երեխայի ձեռքը բռնած՝ անցնում է փողոցը: Եվ նույն պահին տեսել է նրանց ուղղությամբ արագ ընթացող մի մեքենա. «Տեսա՝ չեմ կարա ոչ մի բան անեմ… Էրեխես շպրտվեց… Տատիկը օդ նետվեց… Ես վազեցի երեխայիս մոտ…»:

Վկան ասել է, որ տաքսու անծանոթ վարորդի օգնությամբ երեխային դրել են տաքսու մեջ, տարել են հիվանդանոց, այնտեղից երեխային տեղափոխել են 3-րդ մանկական հիվանդանոց. «Երեխայիս անմիջապես տարան վիրահատարան, երկու անգամ վիրահատեցին, բայց չօգնեց… Օրուկես դիմացավ երեխես…»:

Նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դատարան էին հրավիրվել դատաավտոտեխնիկական փորձաքննությունն անցկացրած փորձագետները:

Ըստ նրանց տված եզրակացության՝ ամբաստանյալի «BMW» մեքենայի արգելակման, ղեկային համակարգերը, ընթացամասերը դեպքի պահին աշխատունակ են եղել: Վարորդը տեխնիկական հնարավորություն է ունեցել, բայց ժամանակին միջոցներ չի ձեռնարկել վրաերթը կանխելու համար այն հաշվով, որ հետիոտները դուրս գան վտանգավոր գոտուց:

Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ այս կարգի գործերի՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում կատարված վրաերթերի քննության հատուկ մեթոդաբանություն կա, բայց այս գործը քննել են հին, «պրիմիտիվ» մեթոդաբանությամբ…

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ աշխարհի ոչ մի երկրում այժմ չի գործում այն մեթոդաբանությունը, որը կիրառում են մեր երկրի քննիչներն ու ավտոտեխնիկական փորձաքննություն իրականացնող փորձագետները: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ հաշվարկները կատարում են 1963 թվականին խորհրդային մասնագետի գրքում տեղ գտած աղյուսակի հիման վրա, բայց ուշադրություն չեն դարձնում, որ անգամ այդ հեղինակը աղյուսակի տակ պարզաբանում է թողել, թե պետք է հաշվի առնել որոշ կոնկրետ իրավիճակներ, որոնց դեպքում աղյուսակի տվյալները ճիշտ չեն… Բայց աղյուսակի հեղինակի հետգրությունը հաշվի չեն առնում…

Դատական այս նիստին Նիկոլայ Բաղդասարյանն իր հետ բերել էր մաշված ու քրքրված խորհրդային գիրքը, որտեղ տեղադրված աղյուսակներն ու ամրագրված մեթոդաբանությունները մինչ այժմ ուղենիշ են մեր երկրի դատաավտոտեխնիկական փորձագետների ու դատաքննչական մարմինների համար:

Դատարանում փորձագիտական եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առումով, հիշյալ գրքի տվյալների լույսի ներքո հարցաքննվեց փորձագետ Հարությունյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նախ անդրադարձավ հետիոտների շարժման միջին արագությանը վերաբերող ցուցանիշերին: Գործով քննիչը և փորձագետը նույն ելակետային տվյալների վրա են հիմնվել, որոնք վերցրել են վերոհիշյալ խորհրդային գրքի աղյուսակից. 79-ամյա կնոջ շարժման միջին արագությունը, ըստ այդ աղյուսակի, 5,5 կմ/ժ է դիտարկվել, իսկ եթե նույն կինը փողոցը հատել է 3-ամյա երեխայի ձեռքից բռնած, նրա միջին արագությունը, ըստ նույն աղյուսակի՝ դիտարկվում է 6,9 կմ/ժ: Ստացվում է, որ 79-ամյա կնոջ շարժման միջին արագությունը մենակ փողոցը հատելիս ավելի դանդաղ է, քան այն ժամանակ, երբ նա շարժվում է 3 տարեկան երեխայի հետ, ինչը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը գործնականում անհնար համարեց:

Փորձագետին Ն. Բաղդասարյանը սկզբում հարցրեց՝ երեխայի ձեռքից բռնած 79-ամյա կնոջ արագությունը կբարձրանա՞, թե՞ կնվազի: Փորձագետը նախ ասաց, թե դա կապ չունի, ապա ասաց, թե տրամաբանորեն չի կարող միանշանակ պատասխանել, դա կախված կլինի կոնկրետ մարդու ֆիզիկական հնարավորություններից, և չի բացառվում, որ հիշյալ տատիկի շարժման արագությունը ավելանա, եթե նա քայլի երեխայի ձեռքից բռնած:

Ըստ փորձագետի՝ օգտագործված խորհրդային գրքի աղյուսակը կազմվել է բազմաթիվ փորձարարությունների արդյունքում, այն գիտականորեն հիմնավորված է, իսկ փորձագետը հիմնվում է միայն գիտության վրա:

Նիկոլայ Բաղդասարյանը համաձայն չէր փորձագետի հետ, նա պնդեց, որ երեխայի հետ քայլող տատիկի արագությունը չի կարող սովորական միջին արագությունից բարձր լինել, շատ-շատ՝ կարող է նույնը լինել՝ 5,5 կմ/ժ, բայց ոչ թե 6,9 կմ/ժ:

Նիկոլայ Բաղդասարյանը փորձագետի պնդումներից հետևություն արեց՝ Պարոն Հարությունյանը չի ուզում, որ էս երկրում ավտոտեխնիկական փորձաքննությունը զարգանա…

Փորձագետը նեղվեց՝ մի՛ գնահատեք իմ գործունեությունը: Այնուհետև նշեց, որ փորձագետը նորմատիվային տվյալներով է շարժվում. «Մենք բանաձև չունենք հետիոտնի շարժման արագությունը որոշելու…»: Փորձագետը կրկնեց, որ իր կողմից օգտագործված աղյուսակի տվյալները ստացվել են բազմաթիվ փորձարարությունների արդյունքում, բացի այդ՝ նույն ելակետային տվյալներն իրենց տվել է քննիչը. «Նման պայմաններում եթե ես տրամաբանեմ՝ տատիկի արագությունը կբարձրանա, թե կիջնի՝ սխալ կլինի»:

Նիկոլայ Բաղդասարյանն իր հարցն ավելի պարզաբանելու նպատակով անցավ այլ տարիքային կատեգորիայի՝ ըստ հիշյալ աղյուսակի. եթե կինը 30 տարեկան է, նրա շարժման միջին արագությունը 10,6 կմ/ժ է, իսկ եթե նա շարժվում է մանկահասակ երեխայի ձեռքից բռնած՝ արագությունը նվազում, դառնում է 6,9 կմ/ժ: Նիկոլայ Բաղդասարյանը հարց բարձրացրեց. ինչպե՞ս է, որ 30 տարեկան կնոջ արագությունը մանկահասակ երեխայի հետ քայլելիս նվազում է 3 կմ/ժ-ով, իսկ մանկահասակ երեխայի հետ քայլող 79 տարեկան կնոջ արագությունը, հակառակը, բարձրանում է 2 կմ/ժ-ով. «Անտրամաբանական բան չե՞ք զգում»,- հարցրեց փաստաբանը փորձագետին: «Ո՛չ»,- պատասխանեց փորձագետը: Այնուհետև պարզաբանեց՝ երեխան չի կարող շարժվել 30-ամյա կնոջ արագությամբ՝ 10,6 կմ/ժ, այդ պատճառով երիտասարդ կնոջ շարժման միջին արագությունը նվազում է:

Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց. «Ձեր տրամաբանությունը շատ լավ գործում է, երբ խոսքը 30 տարեկան կնոջն է վերաբերում… Երեխան ինչքան տարիքով փոքր է, նրա արագությունը նվազում է, եթե երեխան մեծահասակի ձեռքին է, վերջինիս շարժման արագությունը նվազում է… 3 տարեկան երեխայի շարժման արագությունը ավելի ցածր է, քան 80-ամյա կնոջ արագությունը, 3 տարեկան երեխայի արագությունը ավելի ցածր է, քան 6 տարեկան երեխայինը… Գիտնականը հենց նույն խորհրդային գրքում ասում է, որ երեխայի հետ շարժվող մեծահասակի արագությունը պիտի նվազի…»:

Փորձագետը չհամաձայնեց փաստաբանի հետ ու կրկնեց, որ իր կողմից օգտագործված աղյուսակի տվյալները, որպես երաշխավորված մեթոդիկա, ստացվել են բազմաթիվ փորձերի արդյունքում : Բացի այդ՝ կա նաև «Ինֆորմացիոն նամակ», որտեղ ըստ էության՝ նույն աղյուսակն է ներկայացված: Փորձագետը երեխայի հետ շարժվող 79-ամյա կնոջ արագության բարձրացումը բացատրեց հոգեբանորեն՝ պատասխանատվության զգացումից ելնելով՝ տարեց կինն ավելի արագ է շարժվում…

Նիկոլայ Բաղդասարյանին զարմացրեց, որ 30-ամյա կինը նույն պատասխանատվությամբ օժտված չէ, նա, մանկահասակ երեխայի հետ շարժվելիս, հակառակը, դանդաղեցնում է ընթացքը…

Այնուհետև Նիկոլայ Բաղդասարյանն ընթերցեց նույն խորհրդային գրքում զետեղված աղյուսակի տակ հեղինակի կողմից արված հետգրությունը, թե աղյուսակի տվյալները կատարելագործվելու կարիք ունեն, դրանք վերջնական չեն, այլ պետք է ճշտվեն փորձարարության արդյունքում…

«Գիտնականները մի՛ բան են մտածում, Հայաստանի Հանրապետության փորձագետները՝ մե՛կ այլ բան»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փորձագետ Հարությունյանն առարկեց ու կոչ արեց, որ փաստաբանը «վատ իմաստով գնահատականներ տալու պրակտիկան թողնի»»: Ապա նշեց, որ քննչական փորձարարություն կատարելը փորձագիտական մեթոդաբանություն չէ: Եթե գործով տվյալներ չլինեն, տվյալներ, իհարկե, կարելի է ստանալ և՛ քննչական փորձարարությամբ, և՛ տեսագրությունների միջոցով, բայց տվյալ դեպքում եղել են երաշխավորված տվյալներ՝ համապատասխան աղյուսակից ու քննիչի ներկայացրած ելակետային տվյալներից. «Փորձագետն առաջնորդվում է ելակետային տվյալներով ու երաշխավորված մեթոդիկայով… Քննչական փորձարարություն, եթե դրա կարիքը կար, թող նախաքննական մարմինը կատարեր… Եթե ինձ այլ տվյալներ տային, ես այլ տվյալներ կվերցնեի… Ես իրավասու չեմ քննիչի գործողությունները կասկածի տակ դնելու…»:

«Բայց հենց ձեր օգտագործած աղյուսակը գիտնականն է նշել, որ տվյալները վերջնական ու ստույգ չեն»,- բացականչեց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Դուք մեկնաբանում եք՝ ըստ ձեր ցանկացածի»,- պատասխանեց փորձագետ Հարությունյանը:

«Որևէ պետությունում էս տվյալները չեն օգտագործվում, Ռուսաստանում էլ չեն օգտագործում, միայն Հայաստանում ու Ադրբեջանում են օգտագործում… Ամբողջ աշխարհում փորձարարության վրա են հիմնվում…»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Այնուհետև փաստաբանն անցավ սահմանափակ տեսանելիության մեթոդաբանության վերաբերյալ հարցադրումին և արդյունքում բացահայտեց, որ առկա երկու մեթոդաբանություններից՝ հաշվարկային ու գրաֆիկական, ոչ մեկը փորձագետի կողմից չի օգտագործվել: Փորձագետն ասաց, թե դրա կարիքը չի եղել, քանի որ նախաքննական մարմնի կողմից տրված են եղել ելակետային տվյալներ: Իսկ փաստաբանը բազմիցս կրկնեց, որ փորձագետի կողմից որևէ մեթոդաբանություն չկիրառելը հանգեցրել է վրաերթի վայրի սխալ որոշման: Վրաերթը կատարվել է երթևեկելի ուղեմասի երկրորդ գոտու մեջտեղում, իսկ փորձաքննության եզրակացությամբ ստացվում է, որ վրաերթը եղել է առաջին գոտում, ինչը անհնարին է՝ ելնելով տուժողների ընկած կոնկրետ տեղերից, վրաերթ կատարած մեքենայի կանգնած դիրքից…

Ըստ փաստաբանի՝ եթե փորձագետը ճիշտ մեթոդաբանություն կիրառեր, ապա պարզ կլիներ, որ վարորդը երթևեկության խոնչընդոտ հանդիսացող հետիոտներին ավելի վաղ է տեսել՝ մոտ 48 մետրից, հետևաբար՝ տեխնիկապես ավելի մեծ հնարավորություն ուներ վրաերթը կանխելու… Եթե փորձագետը ճիշտ մեթոդաբանություն կիրառեր, ապա այս գործի քննությունն այսքան չէր ձգձգվի, ինչը հարուցում է և՛ տուժող կողմի, և արգելանքի տակ գտնվող ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի դժգոհությունը:

Փորձագետն իր խոսքը դատարանում եզրափակեց՝ Նիկոլայ Բաղդասարյանին դիմելով ու կրկնելով իր «կրեդոն». «Ձեր խնդիրն է՝ ինչ եք հաշվել, ինչ ծրագրով, փորձագետներն առաջնորդվել են ելակետային տվյալներով ու երաշխավորված մեթոդաբանությամբ»:

Նիստի ավարտին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ տուժող երեխայի գերեզմանի կառուցման համար ամբաստանյալի հարազատները 3 հազար դոլար փոխհատուցում են ներկայացրել, հենց դատարանում կարող են փոխանցել տուժողի պապիկին: Վերջինս գումարը չվերցրեց, բայց պայմանավորվեցին, որ նա կխորհրդակցի այս դատական նիստին բացակայող իր ներկայացուցիչ փաստաբանի հետ, նոր կտա վերջնական պատասխան:

Դատարանը նաև հարցում կկատարի տուժող երեխայի իրավահաջորդի՝ նրա հայրիկի՝ Հայաստանում գտնվել-չգտնվելու վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը, որ տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, հնարավոր է՝ ավարտական փուլին մոտեցնի այս գործի դատաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում