Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Մեր վառոդը միշտ պետք է չոր պահենք. Արցախի հարցում որևէ զիջման մասին խոսք գնալ չի կարող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը այն պետությունը չէ, որից Հայաստանը կամ Արցախը խաղաղություն գնեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: «Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից», – պնդել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը նշել է, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում: «Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Սաֆարյանի, մեր օրակարգում ընդհանրապես չպետք է լինի «տարածքներ խաղաղության դիմաց», «միջանկյալ լուծում խաղաղության դիմաց» և այլ սկզբունքները։ «Այս անհեթեթ լուծումները չպիտի լինեն, Ադրբեջանն ինքն է ապացուցում, որ այդպիսի լուծումներ կյանքում գոյություն ունենալ չեն կարող»,- ասել է նա և հավելել. «Ալիևի վերաբերմունքը միանշանակ սպասելի է, քանի որ Ադրբեջանը 1998 թվականին Արցախը բանակցություններից հանելը համարել է սեփական հաղթանակ, և այժմ դժվար է լինելու այդ հաղթանակը ետ շրջելը»։

Սաֆարյանի խոսքով, հիմա պիտի խնդիր դրվի, որ եթե Ալիևը դա չի ուզում, ապա ով է իրեն մանդատ տվել, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիր որոշի։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չունի նման մանդատ, Արցախի քաղաքացիները ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, և որևէ ձևով Հայաստանի որևէ պաշտոնյայի չեն լիազորել իրենց ճակատագրի որոշմանը հարցը։ Եթե Հայաստանը չունի այդ մանդատը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն սկզբունք է դրել, որ լուծումը պետք է արժանանա տվյալ տարածքի ժողովրդի հավանությանը, հարց է ծագում՝ ի՞նչ են պատրաստվում անել, որ այս թնջուկը լուծեն։ Գնդակը, ակնհայտորեն Մինսկի խմբի դաշտում է։ Ադրբեջանն առավել քան չունի այդ մանդատը, հետևաբար, ո՞վ է բանակցելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից»։

Սաֆարյանը նշել է, թե այժմ գնդակը Հայաստանի դաշտում չէ, Նիկոլ Փաշինյանը հիմնավոր ասել է, որ Արցախի որևէ քաղաքացի մանդատ չի պատվիրակել Հայաստանի բանակցողներին։ Հարցին, թե ինչ պիտի անի այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ-ն, Սաֆարյանը պատասխանել է՝ կոնկրետ պիտի զբաղվի այդ թնջուկի լուծմամբ։ «Նրանք քանիցս ուղղակի թե անուղղակի ակնկարկել են, որ խնդիր չունեն։ Ավելին, հրաշալի հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի այդ խնդիրը չի լուծվելու։ Մյուս կողմից չեն ցանկանում ստանձնել Ադրբեջանին զսպելու կամ պարտադրելու դերը։ Բայց այս կտրվածքով, դա իրենց պարտականությունն է։ «Եթե հայտարարում են, թե հետաքննությունների մեխանիզմների մանդատ չունեն, լուծումներ գտնելու մանդատ ունեն։ Հայաստանը չպիտի լուծի Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու խնդիրը, ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի լուծի»,- ասել է Ստեփան Սաֆարյանը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն էլ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ռազմատենչ կամ խաղաղասեր, արդեն դադարել է լուրջ վերաբերվել։ «Նա նույն հաջողությամբ կարող է հայտարարել, թե հենց վաղը, մյուսը օրը գնալու ենք, գրավենք Հայաստանն ու Արցախը, մյուս օրը խոսի խաղաղության մասին։ Տպավորություն է, թե Ադրբեջանի նախագահը սա անում է բացառապես ներքին լսարանի համար»,- նշել է Հակոբյանն ու հավելել. «Մի բան պարզ է՝ մենք մեր վառոդը միշտ պետք է չոր պահենք, և անկախ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից լուծենք մեր պետությունների առջև դրված խնդիրները»։

Դիտարկմանը, թե վարչապետը խաղաղության կոչեր է անում, իսկ Ադրբեջանի նախագահը մերժողական պատասխան է տալիս, ռազմական փորձագետը պատասխանել է. «Հռետորաբանությունը այս մակարդակներում քիչ բան է որոշում։ Ալիևի հիմնական թիրախային խումբը իր ներքին լսարանն է, մենք էլ որպես համահավաք հայ ժողովուրդ հիանալի գիտենք մեր առջև դրված խնդիրները։ Ամենից առաջ խնդիրն է ազգային անվտանգությունն ապահովելն է ռազմաքաղաքական մակարդակով, իսկ դրա համար կա մեկ ճշմարտություն՝ պահել հնարավորինս բարենպաստ դիրքեր արցախյան ճակատում, չզիջել, հետ չգալ»,- ասել է նա։

Փորձագետը մի հետաքրքիր բան էլ է նկատել, վարչապետը, կարծես խաղաղության աղավնու դիրքերից է հանդես գալիս, իսկ պաշտպանության նախարարը՝ բազեի։ «Ինձ դուր է գալիս դերերի այդ բաժանումը, մեծ հաշվով բոլորս էլ գիտենք, որ պաշտպանության նախարարը արտահայտում է վարչապետի դիրքորոշումը, սակայն վարչապետն ինքը միջազգային հարթակներում ավելի ընկալելի դիրք է զբաղեցնում։ Միաժամանակ, որ այդ մեսիջները սխալ չընկալվեն, Պնախարարը հաջող իրականացնում է իր դերը։ Այս ոչ ադեկվատ իրավիճակում, որ հարևան պետության ղեկավարությունը դրսևորում է արցախյան հարցում, որևէ զիջման, միակողմանի խաղաղության մասին խոսք գնալ չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում