Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Ո՞վ է Արմեն Գևորգյանի հանցակիցը․ ե՞րբ է լինելու նոր աղմկոտ բացահայտումը

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների ժամանակ տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը): Այդ մասին երկու օր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որին հաջորդել է ՀՔԾ պաշտոնական հաղորդագրությունը: «Համաձայն «Վիկիլիքսի» հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինս դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնակցել այդ գործով քվեարկությանը»,-ասել է ՀՔԾ պետը:

Արմեն Գևորգյանին, ով 2008-ի դրամատիկ իրադարձությունների ժամանակ եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը,  ծանր հանցանք է մեղսագրվում, որը նախատեսում է մինչև վեց տարվա ազատազրկում։ Միջազգային պրակտիկայում դեռ չի եղել դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվի և մեղադրանք առաջադրվի որևէ անձի։ Արմեն Գևորգյանն այս առումով թերևս առաջինն է, սակայն Սասուն Խաչատրյանի խոսքից ակնհայտորեն հետևում է, որ «Վիկիլիքսի» հրապարակումներն ընդամենը հիմք են հանդիսացել․ ըստ ամենայնի՝ ՀՔԾ-ն լսել է նախկին դատավոր Վալերի Պողոսյանին, Արմեն Գևորգյանին, այլ մարդկանց, համադրել է կոնկրետ փաստեր, որոնց հիման վրա էլ առաջադրել է մեղադրանքը։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քրեական քաղաքականության մեջ որակական փոփոխություններ են նկատվում, մասնավորապես՝ կիրառվում են հոդվածներ, մեթոդներ, որոնք նախկինում չեն կիրառվել։ Սա, անշուշտ, դրական երևույթ է, որը կօգնի նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը։

Սակայն Արմեն Գևորգյանի դրվագը, որը միացվել է Մարտի 1-ի գործին, որոշ հարցեր է ծնում՝ առնվազն այն պատճառով, որ ՀՔԾ-ը բավարար չափով տեղեկատվություն չի տրամադրում։

Ենթադրելի է, որ Արմեն Գևորգյանի դեմ քրեական հետապնդում սկսելու համար հիմք է հանդիսացել ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի հայտարարությունը, բայց նրա ցուցմունքը, տվյալ դեպքում, պետք է ստուգվի այլ մարդկանց, ենթադրաբար՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների ցուցմունքներով։ Դա գրեթե անհնար է․ դեսպանատան աշխատակիցները դիվանագիտական իմունիտետ ունեն ու ակնհայտորեն ցուցմունք չեն տա՝ հատկապես, որ դեսպանատունը որևէ կերպ չի ցանկանա միջամտել այս աղմկահարույց քրեական գործին՝ խիստ հասկանալի պատճառներով։

Մյուս կողմից՝ այս գործում վաղեմության ժամկետի բաղադրիչ է առկա․ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել 2008 թվականին, այս հանցագործության համար նախատեսված պատիժը 2-6 տարի է։

Վաղեմության ժամկետը կարող է, սակայն, հաղթահարվել, եթե այս քրեական գործը դառնա ավելի մեծ բացահայտումների բանալի՝ հանրագումարում կասկածի տակ դնելով ՍԴ որոշման լեգիտիմությունը։ Սա կլինի աննախադեպ հանգուցալուծում, որը փաստորեն իրավական հողի վրա կասկածի տակ կդնի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման լեգիտիմությունը՝ դրանից բխող հետևանքներով։ Այլ կերպ ասած՝ Արմեն Գևորգյանին մեղսագրվող հանցագործությունը ոչ թե լոկալ դրվագ է, այլ նրա ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների մեծ շղթայի մի օղակ։ ՀՔԾ-ը հենց այդ տրամաբանության մեջ էլ Գևորգյանի արարքը դիտարկում է՝ նրա դրվագը միացնելով Մարտի 1-ի գործին։

Ի դեպ, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը lragir.am-ին ասել է, թե սպասում է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու գործով նաև իրեն են հրավիրելու Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Wikileaks-ի հայտնի փաստաթղթում, որի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նաև Կիմ Բալայանի անունն է հիշատակվում, թե նա համագործակցել է իշխանությունների հետ:

Այս ամբողջ տեղեկատվությունը հուշում է, որ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը այս դրվագի միայն սկիզբն է․ ըստ ամենայնի՝ լինելու են նոր աղմկոտ բացահայտումներ, որոնք կարող են վերաբերվել բարձրաստիճան այլ պաշտոնյաների միջամտություններին կամ դերակատարությանը, ինչն էլ ենթադրում է, որ գուցե խստացվի Գևորգյանի մեղադրանքը՝ լուծելով վաղեմության ժամկետի հաղթահարման հարցը։

Չմոռանանք, որ ՀՔԾ պետ Սասուն Խարչատրյանը հայտնի հարցազրույցում ասել է, որ Արմեն Գևորգյանը բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյայի հետ է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա։

Ո՞վ է այդ պաշտոնյան․ ՀՔԾ-ն առայժմ լռում է, սակայն ամեն ինչ հուշում է, որ առաջիկա օրերին կլսենք նոր աղմկոտ բացահայտման մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում