Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Մեր խեղճության տանգոն

Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունենալու Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի ամբիոնից: Ի՞նչ կարող է ասել նա եվրոպացիներին: Ի՞նչ կարող է ասել մի երկրի նախագահ, որի եվրոպական ելույթի նախօրեին, օրինակ, քաղաքացիներին հերթական տհաճ անակնկալն է մատուցվում մետրոյի ուղեվարձի թանկացման գույժով: Ի՞նչ կարող է ասել մի երկրի նախագահ, ով ամիսներ առաջ իր քաղաքացիներին խոստացավ մայիս-հունիս ամիսներին ապահովել սոցիալ-տնտեսական իրավիճակի զգալի փոփոխություն, սակայն այդ խոստումը անկարող եղավ կատարել: Ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանը եվրոպացիներին:

Նա, իհարկե, կասի, որ Հայաստանի իշխանությունը ընտրել է եվրոպական արժեքների, բարեփոխումների ճանապարհը, որ ժողովրդավարություն է կառուցելու, որ քաղաքացիների շահը վեր է ամեն ինչից, որ իշխանության համար այդ ամենը լոկ խոսքեր չեն, այլ հավատամք, սկզբունք: Կասի իհարկե: Բայց ցանկացած նախագահի խոսք որևէ ամբիոնում կշիռ է ունենում միայն այն դեպքում, երբ այդ խոսքը կշիռ է ունենում իր հայրենիքում, երբ նրա խոսքը սպասված է լինում իր հայրենիքում, իր քաղաքացիների մոտ: Եվ հիմա եկեք տեսնենք, թե քանի՞սն են սպասում Սերժ Սարգսյանի խոսքին ԵԽԽՎ-ում: Դրան սպասում են միայն փորձագետները, լրագրողները, քաղաքական կամ հասարակական ակտիվիստները, բայց ոչ շարքային քաղաքացին: Մինչդեռ քաղաքացին, որ լրջագույն խնդիրներ ունի իր երկրում, պետք է սպասի նախագահի ամեն մի խոսքի` դրանում փնտրելով իր որևէ մի խնդրի լուծման նախանշան, կայծ:

Բայց չի տեսնում, չի սպասում, չի փնտրում, որովհետև համոզվել է, որ այդ ամենն իր հետ կապ չունի, որ իր հետ կապ ունի մեկ այլ խոսք` մետրոյի ուղեվարձի թանկացման մասին խոսքը: Ահա ամբողջը: Եվ հիմա պատկերացրեք կամ փորձեք պարզել, թե Հայաստանից դուրս ովքե՞ր են սպասում Սերժ Սարգսյանի ելույթին, ո՞ւմ համար է դա քաղաքական իրադարձություն, ո՞ւմ համար է դա որևէ երևույթի կամ զարգացման նախանշան, նախադրյալ: Ընդամենը եվրաչինովնիկների, որոնք իրենց գործն ունեն, ու մեկ էլ երևի թե թուրք կամ ադրբեջանցի պատգամավորների, ու թուրքական կամ ադրբեջանական լոբբիի ներքո գործող եվրոպացիների, որոնք առիթը կօգտագործեն Սերժ Սարգսյանին, այսպես ասած, տհաճ հարցեր տալու համար: Իսկ նրան լսելու ցանկություն հազիվ թե ունենան: Սա, իհարկե, ցավալի է, որովհետև սա խոսում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ պետության կշռի, դերի, նշանակության, հավակնությունների մասին: Հայաստանը պարզապես դարձել է գրեթե ոչնչով ելակետային նշանակություն չներկայացնող երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային իմաստով: Հայաստանն ընդամենը նեղ շահերի, քաղաքական նեղ հաշվեհարդարների շղթայի մի օղակ է, ինչը գալիս է նրանից, որ Հայաստանի իշխանությունն էլ ինքն իր երկրում է այդպիսի միջավայր ու մթնոլորտ ձևավորել տարիներ շարունակ:

Անգամ աշխարհաքաղաքական խոշոր սցենարներում հայտնվելու պարագայում Հայաստանը աչքի է ընկնում ոչ թե իր կշռով, այլ դրա բացակայությամբ` դառնալով մանր-մունր դիվանագիտական խայտառակությունների հասցատեր: Մեր ամեն քայլը վերածվում է մեր խեղճության ցուցադրության, իսկ համաշխարհային հնչեղ ամբիոններն էլ դառնում են այդ ամենի ցուցասրահ: Կարող է թվալ, թե շատ հոռետեսական է ստացվում, երբ ելույթը դեռ չի էլ հնչել, և հայտնի չէ, թե ինչպիսին է այն լինելու: Կրկնում ենք, ելույթը հնչել է արդեն` մետրոն թանկանում է, իսկ մնացյալը արդեն մեր քաղաքացու հետ կապ չունեցող միզանսցեններ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում