Բաքուն ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել պահանջել Հայաստանից դուրս բերել զորքերը Ղարաբաղից՝գրում է Interfax-ը:
«Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային այլ իրավական փաստաթղթերի համաձայն և դուրս բերել զորքերը Ղարաբաղից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի սկզբունքների, կապահովի իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Հաջիևը: