Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Սերժ Սարգսյանի դաժան երկընտրանքը՝ բա՞նտ, թե՞ փախուստ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրերին Սերժ Սարգսյանը գտնվում էր արտերկրում։ Ոմանք ասում են՝ Սերժ Սարգսյանը բուժզննում է անցնում, մյուսները նշում են, որ սա երրորդ նախագահի հերթական ամառային արձակուրդն է։ Սակայն դա չէ էականը, այլ այն՝ կվերադառնա՞ Սարգսյանը Հայաստան, թե՞ կմնա արտերկրում։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո այս հարցն արդիական է դարձել. Հայաստանում կոտրվեց նախկին նախագահների սահմանադրական բացառիկ իմունիտետի կարծրատիպը, և, օրինակ, Քոչարյանը բանտում հայտնվեց մեկ օրվա ընթացքում։

Հաշվի առնելով Քոչարյանի նախադեպը՝ Սերժ Սարգսյանը կարող է չվերադառնալ։ Սակայն այս դեպքում նա ակամայից ընդունում է, որ խնդիրներ ունի արդարադատության հետ՝ փաստորեն գերադասելով թաքնվել նրանից։ Այս տարբերակը ենթադրում է Սերժ Սարգսյանի վերջնական օտարում քաղաքականությունից, ընդ որում՝ շատ անփառունակ վերջաբանով, դասալիքի կերպարով։

Սակայն այստեղ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի անձը չէ, այլ ՀՀԿ-ի ճակատագիրը։ Անցած երեք ամիսներին կուսակցությունը չհասցրեց ադապտացվել նոր իրականությանը՝ շարունակելով ասոցացված մնալ Սերժ Սարգսյանի անվան հետ։ Հիմա եթե կուսակցության առաջնորդը որոշի արտերկրից չվերադառնալ, դա անասելի հարված կլինի ՀՀԿ հեղինակությանը, որն առանց այդ էլ գետնին է հավասարվել կոռուպցիոն վերջին բացահայտումների հետևանքով։ Սարգսյանի «դասալքությունը» վերջնականապես խաչ կքաշի ՀՀԿ հեռանկարի վրա, մանավանդ, որ առջևում Երևանի ավագանու ու խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի բացակայությունը երկրից արդեն իսկ քաոտիկ վիճակ է ստեղծել նրա կուսակցությունում, ինչը դրսևորվում է նրա վերջին օրերի հախուռն վարքագծում, երբ նույնիսկ փորձագիտական շրջանակներում ակնհայտ չէ՝ ՀՀԿ-ն հիմա ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի շահերը։

Եթե երրորդ նախագահը, այնուամենայնիվ, Հայաստան չվերադառնա, ապա Ռոբերտ Քոչարյանը դառնում է հակահեղափոխության յուրօրինակ խորհրդանիշ՝ իրենով անելով թե՛ ՀՀԿ-ի ու քրեաօլիգարխիայի բեկորները, թե՛ հասարակության այն սեգմենտներին, որոնք, այսպես ասենք, հեղափոխության պատճառով կորցրել են իրենց կոմֆորտը կամ հեղափոխությունից սկսում են դժգոհել դրա ինչ-որ փուլում, երբ կոռուպցիոն կամպանիայի հերթական ալիքը սկսում է շոշափել նաև իրենց շահերը։

Մյուս տարբերակն իհարկե այն է, որ Սերժ Սարգսյանը վերադառնում է Հայաստան, մանավանդ, որ պաշտոնապես չկա որևէ տեղեկատվություն, թե նա ինչ-որ գործով հրավիրված է ԱԱԾ կամ ՀՔԾ։ Չկա այս պահին, սակայն հենց արդեն հաջորդ րոպեին կարող է տեղեկատվություն տարածվել, որ Սերժ Սարգսյանն անցնում է այս կամ այն գործով։ Չմոռանանք, որ կոռուպցիոն բացահայտումները երրորդ նախագահին պարզապես դրել են շրջափակման մեջ՝ նույնիսկ անբնական դարձնելով, ասեկոսեների ու դավադրական զրույցների թեմա դարձնելով այն փաստը, որ ԱԱԾ-ն չի թակում Սերժ Սարգսյանի տան դուռը։

Այս ամենին հավելենք Մարտի 1-ի գործով շրջադարձը, որը Սերժ Սարգսյանին դրել է անազատությունից հինգ րոպե առաջ ռեժիմում։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո Սերժ Սարգսյանը չի կարող առնվազն չհարցաքննվել Մարտի 1-ի գործով։ Անկեղծ լինենք՝ նա չի կարող «պլստալ» և մեղադրյալի կարգավիճակ չստանալ այս գործում. իհարկե, Սարգսյանը չունի այն քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը, որից, անշուշտ, խուսափել չի կարող Ռոբերտ Քոչարյանը, սակայն ՀՀԿ առաջնորդը 2008-ի դրամատիկ օրերին եղել է վարչապետ՝ իրականացնելով, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման օպերատիվ կառավարումը։ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիային» տված հարցազրույցում բաց տեքստով նշել է, որ արտակարգ դրություն մտցնելիս խորհրդակցել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, ու վերջինս առարկություններ չի ունեցել։

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ու փաստացի եղել է Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն՝ նախագահությունը ստանձնելով դիակների ու արյան վրայով։ Սերժ Սարգսյանն էր ընտրական գործընթացի հիմնական սուբյեկտը, և եթե նա չցանկանար կամ չլիներ իրադարձությունների գործուն մասնակիցը, ապա Մարտի 1 չէր կարող լինել, անգամ Ռոբերտ Քոչարյանի մեծ ցանկության դեպքում։

Գրեթե անկասկած է, որ փաստերի համադրումով՝ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանին առաջադրվելու է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, մանավանդ՝ նրա նախագահության շրջանում հանցագործության բացահայտումը պարտակվել է։

Սերժ Սարգսյանին Հայաստանում, ամենայն հավանականությամբ, սպասում է քրեական հետապնդում, և նա հիմա կանգնած է երկընտրանքի առաջ՝ վերադառնալ Հայաստան ու հայտնվել ճաղերի հետևո՞ւմ՝ տեսականորեն պահպանելով քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, թե՞ ընտրել փախուստի անպատվաբեր ճանապարհը՝ չհասկացված ու խորթ մնալով անգամ հարազատ կուսակցության համար։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում