Թուրքիայի, Չինաստանի եւ Իրանի միջեւ ռազմական համագործակցությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում: Անցած շաբաթ ավարտվել են թուրք-չինական օդային համատեղ զորավարժությունները` գրում է Haaretz օրաթերթը: Մինչեւ 2008թ. Անատոլիայի արծիվ ամենամյա զորավարժություններին Իսրայելը նույնպես մասնակցում էր: Սակայն Գազայում Իսրայելի կողմից անցկացված ռազմական գործողություններից հետո Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվեցին, Թուրքիան Իսրայելին արգելեց մասնակցել ամենամյա զորավարժություններին, ինչի հետեւանքով ԱՄՆ-ը եւս հրաժարվեց դրանցից, ապա նաեւ` ՆԱՏՕ մյուս անդամ երկրները:
Դրա փոխարեն` Թուրքիան թեքվեց դեպի Չինաստան, որի արդյունքում այս տարի այդ զորավարժություններին մասնակցեցին վերջինիս ռազամօդային ուժերը: Թուրքիան եւ Չինաստանը նաեւ ներգրավված են Իրանի` նավթամուղ կառուցելու մի ծրագրում: