Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է թուրք աշխատավոր Ջոշար Չինգիլի ներկայացրած դատական հայցը։
Ջոշարն իր աշխատանքի բնույթի պատճառով հիվանդություն է ձեռք բերել, ինչի համար էլ դիմել էր թուրքական դատարան։ Սակայն ոչ մի արդյունքի չհասնելով՝ դիմել էր ՄԻԵԴ և այժմ ստանալու է 7000 եվրո փոխհատուցում։
Հիշեցնենք, որ 2010 թվականին ՄԻԵԴ-ում ստացված բողոքների քանակով Թուրքիան հայտնվել էր «պատվավոր» եռյակում: Նախորդ տարի ամենաշատ բողոքները ստացվել էին Ռուսաստանից՝ 40.295 բողոք, ապա գալիս էին Թուրքիան (15,206 բողոք) և Ռումինիան (11,950 բողոք): Իսկ 2009 թվականին «առաջատար» քառյակում ընդգրկվել էին Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Ռումինիան: