Չինաստանի կառավարությունը եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են միմյանց հետ սերտորեն փոխգործակցել այնպիսի կարեւոր հարցեր լուծելիս, ինչպիսիք են իրանական հիմնախնդիրը, ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը եւ Սիրիայում խաղաղության վերականգնումը: Հուլիսի 30-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին:
«Երկուստեք կարծում են, որ մենք պետք Է շարունակենք մշտապես ակտիվացնել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով, ամրապնդենք սոցիալական հիմքը համատեղ հարաբերությունների զարգացման համար,- նշել Է նա՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Ջերեմի Հանթի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում:- Մենք շահագրգռված ենք միմյանց հետ սերտ համագործակցել փոխգործակցության բազմակողմ ձեւաչափերով հարթակներում, ինչպիսին ՄԱԿ-ն Է:
Մենք համատեղ կաջակցենք հանգուցային գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի, այդ թվում Իրանի եւ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծմանը, կնպաստենք Սիրիայի իրադրության կարգավորմանը»: Դիվանագետի խոսքով՝ Պեկինը եւ Լոնդոնը նաեւ կձգտեն շփումների ամրապնդմանը գլոբալ կլիմայական փոփոխությունների հակազդման, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Ջերեմի Հանթը Չինաստանում Է գտնվում իններորդ չին- բրիտանական ռազմավարական երկխոսությանը մասնակցելու համար: Ինչպես ավելի վաղ նշել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, այցը նպատակամղված Է երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը, ՉԺՀ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ պահպանվող համապարփակ ռազմավարական շփումների ուժեղացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: