Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Մայր բուհի «պատրիարքները»

Այսօր Երևանի պետհամալսարանում, որն այլ կերպ անվանում են նաև «Մայր բուհ», նոր ռեկտոր են ընտրել: Ավելի ճիշտ, վերընտրել են հին ռեկտոր, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Սիմոնյանին, ով եղել է ռեկտորի միակ թեկնածուն:

Սա շատ խորհրդանշական իրավիճակ է ժամանակակից Հայաստանի համար՝ ընտրության բացակայություն: Այսինքն, պետհամալսարանում ռեկտորի ընտրությունն այլընտրանք չունի, կա իշխող կուսակցության թեկնածուն, և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորած համալսարանական Խորհուրդն ընտրում է այդ թեկնածուին: Եվ դա Մայր բուհում, որը պետք է որ Հայաստանում լիներ ազատության, ազատախոհության, ազատ ընտրության օրրան, մեկնակետ, դարբնոց:

Իրականում Երևանի պետհամալսարանը վերածվել է ազատության, ազատախոհության, ազատ ընտրության մի գերեզմանոցի՝ համալրելով ըստ էության մեռած, անկենսունակ, ազգային կյանքի առողջացման, պետական ինստիտուտների զարգացման և հասարակական կյանքի արդիականացման գործում բացարձակապես ոչ մի նշանակություն չունեցող և ըստ էության դեգրադացված ինստիտուտների շարքը: Նորմալ երկրում բուհական համակարգը հանդիսանում է ապագայի գործուն հիմքը, որտեղ նորարար մտածողությունն է իշխում, խրախուսվում, որտեղ մարդկանց սովորեցնում են ազատ մտածել, նորովի մտածել, դուրս գալ հնարավոր կաղապարներից և չդառնալ տարբեր կարծրատիպերի և հասարակական ախտերի գերի:

Ինչպիսի՞ն է այդ իմաստով Հայաստանի բուհական համակարգը, և Հայաստանի մայր բուհը: Ռեկտորի ընտրության գործընթացն ինքնին տալիս է այդ հարցի պատասխանը, համալսարանի կառավարման Խորհրդի կազմն ինքնին տալիս է այդ հարցի պատասխանը: Հայաստանի Մայր բուհն ընդամենը պատեհապաշտության, էժանագին, անսկզբունք կարիերիզմի խրախուսման կենտրոնակայան է դարձել, որտեղ գլխավոր խնդիրը համարվում է իշխանական ամբողջատիրական համակարգին բնորոշ մտածողության կռումը, երիտասարդների մեջ որևէ նորարարության նախանշանների արագ և օպերատիվ կանխարգելումը, որպեսզի հանկարծ այն չդառնա անդառնալի պրոցես: Ապագայի հենարան լինելու փոխարեն, Հայաստանի բուհական համակարգը՝ Մայր բուհի պայծառ առաջնորդությամբ, վեր է ածվել անցյալի զրահապատնեշի, երբ խորհրդային ավանդույթները շարունակվում են, և համեմվելով նորանկախ Հայաստանի ամբողջատիրական խանդավառությամբ, դառնում են հասարակական դեգրադացիայի խտանյութ:

Հայաստանին հաստատ այդպիսի պետհամալսաան պետք չէ: Հայաստանի համար այդպիսի պետհամալսարանը ոչ միայն ունակ չէ դաստիրակել երկրի, հասարակության, պետության և ազգի առաջ ծառացած հիմնախնդիրների և մարտահրավերների դեմ պայքարելու պատրաստ սերունդ դաստիրակել, կադրային, մտածողության բազա ձեավորել, այլ հենց այդ մարտահրավերների շարքը լրացնող մի մարտահրավեր է ինքնին: Սա ևս մի լրջագույն խնդիր է, որն օրինակ կարող է հայտնվել ներքաղաքական երկխոսության օրակարգում, եթե իհարկե այդ օրակարգում հայտնվելու են հասարակության համար կենսական անհրաժեշտություն և օրգանական պահանջարկ վայելող խնդիրներ: Հանրապետության կրթական համակարգի, և մասնավորապես Մայր բուհի ազատականացման հարցը ներկայումս պետության համար ռազմաքաղաքական կարևորագույն նշանակություն ունեցող հարց է, որը պահանջում է շուտափույթ լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում