Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Mea Culpa. Քոչարյանի ամենակարևոր առերեսումը պատժախցում

Ռոբերտ Քոչարյանը չունի մեղքի, մեղավորության զգացում։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի փատաբանների հետ հրավիրված մամլո ասուլիսում այդ միտքը մի քանի անգամ՝ տարբեր հարցերին ի պատասխան կրկնել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ինչ են խոսել փաստաբանները, ինչ իրավական օրենսդրական բացթողումներ են մատնանշել, անշուշտ կարևոր է, որովհետև անգամ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, 10 տարի Սահմանադրությունն ու օրենքները բոլոր հնարավոր մեթոդներով ոտնահարած անձի պարագայում, չափազանց կարևոր է օրենքի տառի և ոգու պահպանումը, դա կարևոր է ոչ թէ Ռոբերտ Քոչարյանի, այլ Հայաստանի Հանրապետության՝ նորմալ, իրավական երկիր դառնալու տեսանկյունից։ Բայց Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարությունը՝ մեղքի ու մեղավորության մասին դուրս է իրավական ու սահմանադրական տիրույթներից, դա ավելի շատ մարդկային բարոյականության հարթության խնդիր է։ Ընդ որում, սա այն դեպքը չէ, որ հնարավոր լիներ ենթադրել, թե Քոչարյանի խոսնակն այդպիսի հայտարարություն է անում պաշտպանների խորհրդով, որպես պաշտպանական մարտավարություն։ Ճիշտ հակառակը՝ սա այն դեպքն է, երբ Քոչարյանի աշխատակիցը մեկ նախադասությամբ բացահայտում է իր ղեկավարի մարդկային կերպը, որակները, արժեքային համակարգն ու փիլիսոփայությունը։

Մարդը մեղքի զգացում չունի մի իրադարձության կապակցությամբ, որի արդյունքում 10 մարդկային կյանք է խլվել։ Մինչդեռ, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ իր գործողությունները անօրինական չեն եղել ու բխել են օրենքից, ահա անգամ այդ դեպքում նա պետք է ունենար մեղքի, զղջման մեղավորության զգացում, քանի որ իր գործողությունների, անգամ օրինական գործողությունների արդյունքում զոհվել են մարդիկ։ Բայց ոչ, նա չունի մեղքի ու մեղավորության զգացում։ Դա նշանակում է, որ եթե անհրաժեշտ լիներ, նա կարող էր հրամայել կրակել ոչ թե 10, այլ 100 կամ 1000 մարդկանց վրա։ Եթե մարդը մեղավորություն չի զգում իր գործողությունների արդյունքում թեկուզ մեկ մարդու կյանքի կորստի համար, ապա նրա համար քանակը ընհանրապես կարևոր չէ։

Մեղքի զգացողության բացակայությունը արտահայտում է նրա վերաբերմունքը մարդկային կյանքի նկատմամբ, ինչը արտահայտվել է նրա նախագահության տասը տարիների ընթացքում։ Մարդը Ռոբերտ Քոչարյանի համար եղել է ոչ թե նպատակ, այլ միջոց։ Իսկ միջոցների մեջ նա խտրություն չի դրել սկսած ղարաբաղյան շարժման օրերից իր կարիերայի կերտման ճանապարհին։ ՈՒ մարդուն որպես միջոցի ու միջոցների մեջ խտրություն չդնողի համար, այո, մարդկային կյանքը չէր կարող արժեք ունենալ։ Վիկտոր Սողոմոնյանն արձանագրել է դա, հասկանալով կամ ոչ՝ բացահայտել է իր ղեկավարի համահումանիստական, ապամարդկային կերպն ու կերպարը, ինչից տառապել է Հայաստանը տասը տարի շարունակ։

Այս բացահայտումը իրավական բացահայտում չէ, բայց իրավական չլինելով հանդերձ՝ չափազանց կարևոր այնպիսի բացահայտում է, որը կարող է լույս սփռել ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև Քոչարյանի նախագահության տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների գործերի վրա՝ սկսած Հոկտեմբերի 27-ով։ Եթե պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձը մեղավորության զգացում չունի իր գործողությունների արդյունքում տասը շարքային քաղաքացիների սպանությունների համար, ինչու պետք է այդ զգացողությունը համակեր նրան պետական գործիչների սպանությունների պարագայում։ Եթե մարդկային կյանքը մեկի համար արժեք չունի, կարևոր չէ այդ կյանքի սեփականատիրոջ ոչ կարգավիճակը, ոչ էլ պաշտոնը։ Երբ մարդը միջոց է, ապա նրան օգտագործում են այնքան ժամանակ, քանի դեռ չի խանգարում նպատակներին հասնելու համար։

Խանգարելու դեպքում նրան պարզապես վերացնում են։

Մարտի 1-ին տասը ՀՀ քաղաքացիներ խանգարել են Քոչարյանին սեփական նպատակների իրագործման՝ հանուն իր բարեկեցության ու անձեռնմխելիության իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու նպատակի իրագործման հարցում։ Նա վերացրել է այդ խոչընդոտը, ինչի համար չունի մեղքի ու մեղավորության զգացում։ Իսկ սա ծանր չափազանց ծանր դեպք է։ Ու եթե նրա պաշտպանությամբ զբաղվեն ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի լավագույն մասնագետները, նա չի կարողանալու ազատվել պատասխանատվությունից։ Եթե անգամ արդարացվի դատարանի դահլիճում։ Որովհետև եթե մարդը մարդկային կյանքը խլելու համար մեղքի զգացում չունի, նրա պատիժը դատավորները չեն արձակում։ Դա պատժի շատ ավելի վերերկրային տեսակ է, որը գործում է անգամ անհավատների դեպքում։

Բայց մինչև դատական գործընթացը Ռոբերտ Քոչարյանը դեռ բավական ժամանակ է անցկացնելու պատժախցում։ Ու այդ ընթացքում ամենայն հավանականությամբ առերեսվելու է ոչ միայն Մարտի 1-ի գործով անցնելիք մյուս վկաների ու մեղադրյալների, այլ նաև ինքն իր խղճի հետ։ Դա թերևս լինելու է Քոչարյանի ամենակարևոր առերեսումը, որից հետո գուցե մեղքի ու մեղավորության մասին նրա պատկերացումներն ու զգացողությունները փոփոխության կենթարկվեն։ Վիկտոր Սողոմոնյանը երևի կտեղեկացնի այդ փոփոխության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում