Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից, դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:
Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 1-5 մետրի: Օդի ջերմաստիճանը 24-ից 26-ն աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով: դարձյալ բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-28-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: