Tuesday, 16 04 2024
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր

Քոչարյանի կալանավորումը և Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը

Մեկ ամբողջ օր պահանջվեց, որպեսզի հանգուցալուծվի Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական ինտրիգը․ նա կալանավորվեց։ Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ ամբողջովին ներդաշնակ են հասարակական տրամադրություններն ու նախաքննության տրամաբանությունը։

Հայաստանի համար ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, որին դեռ պետք է ադապտացվենք․ Երրորդ հանարապետությունը չունի նախադեպ, երբ մեղադրյալի կարգավիճակում, առավել ևս՝ անազատության մեջ է հայտնվում երկրի նախկին ղեկավարը։ Քոչարյանի նախադեպը շատ կարևոր է կառավարման նոր մշակույթ ձևավորելու, իշխանության մասին հասարակության ձևախեղված պատկերացումները փոխելու համար։ Վերջապես պետք է ամրապնդվի, անշրջելի դառնա հանրային այն դիրքորոշումը, որ իշխանությունը պատասխանատվություն է, ծառայություն, իսկ դրա չարաշահումը կարող է հանգեցնել անգամ քրեական հետևանքների։ Նոր իրողությունները ենթադրում են հասարակություն-իշխանություն հարաբերությունների արդիական, կրեատիվ բանաձևեր, որակ, որոնց կայացման ճանապարհին առանցքային, կարևոր դերակատարություն է վերապահված ընտրական ինստիտուտներին։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի համատեքստում․ հենց սա է այժմ Մարտի 1-ի գործի, այսպես կոչված, մագիստրալ, հիմնական վարկածը։ Եթե Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունը ընթանան հենց այս սցենարով, ապա ստացվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը տաս տարի շարունակ գործել է լեգիտիմության դաշտից դուրս, որովհետև Ռոբերտ Քոչարյանն իր ժառանգորդին իշխանությունը փոխանցել է սահմանադրական կարգի տապալման միջոցով։ Այս տրամաբանությունը գրեթե անխուսասփելի է դարձնում Սերժ Սարգսյանի ներգրավումը Մարտի 1-ի գործում․ երրորդ նախագահը չէր կարող իր կամքից անկախ դառնալ սահմանադրության լուսանցքում ձևավորված իշխանության առաջին դեմք՝ առանց գործընթացին գործուն, ակտիվ մասնակցություն ունենալու, մանավանդ, որ հենց նա էր ընտրական գործընթացի հիմնական սուբյեկտը և այն օրերի վարչապետը։

Սակայն նույն տրամաբանությամբ՝ հակասահմանադրական են ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությունն, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին և երկրորդ ժամկետները։ 1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն առաջադրվելու իրավունք չուներ․ սահմանադրությունը սահմանում էր քաղաքացիության և բնակության որոշակի ցենզ, ինչին նա չէր բավարարում։ 1998-ի նախագահական ընտրություններն ոչ լեգիտիմ էին՝ նույնիսկ անկախ արդյունքներից․ դրանց մասնակցում էր թեկնածու, որը դրա իրավունքը չունի։ Քսան տարի առաջ Քոչարյանը փաստորեն յուրացրել է իշխանությունը։

Եթե նույնիսկ համարենք, որ 2003-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ է տարել, ապա Սահմանադրական դատարանը նրա հաղթանակը լեգիտիմ ճանաչել է նախապայմանով՝ պահանջելով մեկ տարի հետո երկրում անցկացնել Վստահության հանրաքվե։ 2004-ի ապրիլին Քոչարյանն ոչ միայն հանրաքվե չանցկացրեց, այլ ապրիլի 12-ին ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց դրա անցկացումը պահանջող ցուցարարների դեմ, զավթեց երկրի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները ու ազատությունից զրկեց ընդդիմության մեկ տասնյակից ավելի գործիչների։ Այդ իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ամբողջովին կորցրեց իր քաղաքական և իրավական լեգիտիմությունը։

Իսկ եթե հերթը հասնի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական և համապարձակ բացահայտմանը, ապա Քոչարյանի մեղադրանքի ծավալն էապես մեծանալու է․ բոլոր փաստերը վկայում են, որ նա մեղսակից է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կազմակերպմանը, ըստ այդմ՝

Հայաստանում ամբողջական իշխանությանը տիրացել է ահաբեկչության, պետական հեղաշրջման միջոցով։

Հայաստանը փաստորեն քսան տարի ապրել է հակասահմանադրական ռեժիմում՝ գտնվելով քրեաօլիգարխիայի ռեժիմի ճիրաններում։ Դա այսօր հիմնավորվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ իրավական գնահատականների մակարդակում։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը այն խորհրդանշական սահմանագիծն է, որը հետևում է թողնում հակասահմանադրական, քրեական մտածողութունը՝ Հայաստանում ստեղծելով նոր որակի իշխանության ձևավորման քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում