Tuesday, 16 04 2024
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ

Արյան վճիռը

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով այլևս մեղադրյալ է։ Դա իրողություն է, անպատկերացնելի իրողություն։ Դա իրողություն է, իհարկե, առաջին հերթին Մարտի 1-ի գործով, որն ունենալու է քրեաիրավական շարունակություն ու վերջում արտահայտվելու է դատավճռի տեսքով։ Հանուն Հայաստանի Հանրապետության։ Հանուն այն պետության, որը կեղեքվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 ու դրան հաջորդած՝ Սերժ Սարգսյանի նախագահության ևս տասը տարիների ընթացքում։ Դրանք Հայաստանի պատմության ամոթալի, խայտառակ 20 տարիներն են, որոնց ընթացքում եղել են բոլոր արատավոր ու պետականակործան երևույթները՝ կոռուպցիա, անարդարություն, մենաշնորհներ, օլիգարխիա, քաղաքական համակարգի դեգրադացում, պետական միջոցների յուրացում, թալան…

Բայց այդ քսան տարիները առաջին հերթին եղել են իրենց մեջ արյուն պարունակող 20 տարիներ։ Հոկտեմբերի 27-ից մինչև Մարտի 1։ Քոչարյանասարգսյանական ռեժիմները ամրացել, գոյատևել և վերարտադրվել են արյան վրա։ Եվ ուրեմն՝ այն վճիռները, որ կայացվելու են ապագայում, ունենալով ամենատարբեր իրավական ձևակերպումներ ու հղումներ Քրեական օրենսգրքի բազմաթիվ ծանրագույն հոդվածներին, նախևառաջ լինելու են անցած 20 տարիներին հեղված արյան համար պատասխանատվության վճիռներ։ Ու այդ վճիռները, լինելով իրավական ակտեր, լինելու են այդ տասնամյակների իշխանությունների քաղաքական պատասխանատվության վճիռները։

Եվ որպեսզի այդ վճիռները լինեն իրապես արդարացի ու իրապես բխեն Հայաստանի Հանրապետության շահերից, դրանք չպետք է սահմանափակվեն առանձին անհատներով ու պաշտոնյաներով։ Որովհետև անցած 20 տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ գործված հանցագործությունները՝ Հոկտեմբերի 27-ից մինչև Մարտի 1, եղել են կոլեկտիվ հանցագործություններ, մշակվել, կազմակերպվել ու իրականացվել են կազմակերպված հանցագործություններին բնորոշ բոլոր բաղադրիչներով ու դերակատարներով։ Դրանք ունեցել են պատվիրատուներ, միջին և ստորին օղակի դերակատարներ և ամենակարևորը՝ քաղաքական ու քարոզչական ցուցապաստառներ, որոնք քաղաքական դաշտում լեգիտիմացրել են այդ հանցագործությունները, իսկ քարոզչության միջոցով ապահովվել է հանրային գիտակցության մանիպուլյացիան։

Կոնկրետ Մարտի 1-ի գործով այդ հանցագործությանը ուղղակի ու անուղղակի մասնակցածների շրջանակը շատ լայն է, չափազանց լայն։ Դրան անհատապես ու անվանապես մասնակցել է երկրի ողջ քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Ազգային Ժժողովի նախագահ Տիգրան Թորոսյան, վարչապետ Սերժ Սարգսյան, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրով, ոստիկանապետ Հայկ Հարությունյան, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյան, Մարտի 1-ի կազմակերպման համար ստեղծված շտաբի անդամներ՝ Արմեն Գևորգյան, Հովիկ Աբրահամյան և այլք, Մարտի 1-ի սպանդը աշխարհի առաջ լեգիտիմացրած արտգործնախարար Վարդան Օսկանյան՝ իր ենթակա բոլոր այն դեսպաններով, որոնք այդ գործով զբաղվել են Հայաստանի սահմաններից դուրս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան՝ իր հանձնաժողովի բոլոր անդամներով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան՝ իր դատարանի բոլոր դատավորներով, Մարտի 1-ի սպանդի գործը պարտակած դատարանների դատավորներ, դատախազության քննիչներ ու դատախազներ…

Մարտի 1-ի սպանդի համար քաղաքական պատասխանատվություն են կրում նաև Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել արտակարգ դրություն հայտարարելու ապօրինի որոշմանն ու Ազգային ժողովի՝ համաժողովրդական շարժմանը միացած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն։

Մարտի 1-ի համար քաղաքական պատասխանատուների շարքը այսքանով չի սահմանափակվում, այն ունի նաև ինստիտուցիոնալ հիմք և տարածվում է բոլոր այն քաղաքական ուժերի, առնվազն նրանց ղեկավար անդամների վրա, որոնք այդ արյունոտ ոճիրից հետո շամպայնի բաժակներով ստորագրեցին քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին հռչակագիրը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ նախագահ Գագիկ Ծառուկյան, ու ԲՀԿ ղեկավար անդամներ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ Հրանտ Մարգարյան, Կիրո Մանոյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան ու այլ ղեկավար ընկերներ, ՕԵԿ՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Մհեր Շահգելդյան…

Անունների շարքը չափազանց երկար է, թվարկվածները միայն երևացողներն են, որոնք ունեցել են տեղակալներ ու տեղակալների տեղակալներ, ենթականեր ու սպասարկուներ։ Նրանք բոլորը կրում են Մարտի 1-ին հեղված արյան՝ իրենց չափաբաժին պատասխանատվությունը և առնվազն քաղաքական հարթությունում պետք է կրեն այդ պատասխանատվությունը՝ գոնե բարոյական իրավունք չունենալով երբևէ հավակնել ընտրողի ձայնին։ Այդ ձայնը նրանք խլացրել են 10 զոհերի սպանած հրացանների կրակոցներով։

Ահա այդ քաղաքական ուժերը, որոնցից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր իշխանության մաս են կազմում, պետք է ունենան գոնե այնքան քաղաքական բոարոյականություն, որ հեռանան Հայաստանի քաղաքական դաշտից։

Մարտի 1-ի համար քրեաիրավական պատասխանատվություն են կրելու Ռոբերտ Քոչարյաննն ու ամենայն հավանականությամբ բարձրագույն իշխանության բազմաթիվ անդամներ։ Նրանք պատասխան են տալու բոլորի համար, որովհետև հանցանքը գործել են բոլորի ունեցածը, իշխանության կերակրատաշտին մոտ գտնվելու բոլորի իրավունքը պահպանելու համար։

Մարտի 1-ի գործով դատավճիռները անուղղակիորեն լինելու են նաև մեր հասարակության, բոլորիս գնահատականը։ Որովհետև հենց հասարակության հանդուրժողականությունն էր Քոչարյանի իշխանությանը տվել մարդկանց սպանելու ու անպատիժ մնալու ինքնավստահություն։ Դա այն ինքնավստությունն էր, որի բացակայությունը՝ արդեն հասարակության նոր որակի պատճառով, Սերժ Սարգսյանին հետ պահեց ժողովրդի վրա կրակելու ու արյամբ ևս մեկ անգամ իշխանությունը պահելու որոշումից։

Ռոբերտ Քոչարյանը այն իշխանության ճարտարապետն ու խորհրդանիշն էր, որը սպանեց սեփական քաղաքացիներին։ Նա երբևէ պատասխան էր տալու այդ քաղաքացիների, պատմության ու սերունդների առաջ։ Հուլիսի 26-ը դարձավ այդ օրը Հայաստանի պատմության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում