Գրոսմայստեր Արման Փաշինյանը ավարտել է ելույթները հունական Պալեհորա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: 7․5 միավորով առաջին հորիզոնականը գրավել է Հունաստանի ներկայացուցիչ Հրիստոս Բանիկասը:
Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Կուրսովանը, ով միայն 46-րդն էր:
Միջազգաին մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստներ: