Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի խաղից վայնասուն են բարձրացնում այն ուժերը, ովքեր կհայտնվեն աղբանոցում

Անդրադառնալով աղբահանության մասին օրենքի քննարկումներին՝ այսօր ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ Հայաստանի թիվ 1 խնդիրն աղբից հաց հավաքող մուրացկանների, այսինքն՝ աղքատության խնդիրն է.

«Ես կարծում եմ, որ արտահերթ նստաշրջան պետք է գումարել արտահերթ նշանակություն ունեցող հարցերը քննարկելու և այդ հարցերին պատասխան տալու համար, և ոչ թե, օրինակ, աղբահանության խնդիրը դարձնել դոմինանտ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ՝ մեջբերում եմ. աղբահանությունը առաջնահերթ հիմնախնդիրներից մեկն է, աղբահանության գործող համակարգը չի համպատասխանում միջազգային չափանիշներին։

Հարց, իսկ թոշակների չափը, աշխատավարձերի չափը, նպաստների չափը համպատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին: Մարդիկ հաց են ուտում, որ աղբ առաջանա: Ես ներողություն եմ խնդրում համեմատության համար, բայց եթե նախկինում աղբանոցներից օգտվում էին շները, հետո աղբանոցներից սկսեցին օգտվել մարդիկ, ապա հիմա աղբանոցներից օգտվում են և՛ շները, և՛ մարդիկ: Այսինքն՝ պայքար է գնում հացի և սննդի մնացորդների համար:

Այ, սա է Հայաստանի թիվ մեկ խնդիրը: 1.5 միլիոն աղքատություն: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր 5-րդ բնակիչը աղքատ է: Ես պաշտոնական թվեր եմ ասում: Մարդիկ հացի փող չունեն: Հիմա դուք ի՞նչ եք քննարկում դահլիճում: Մարդիկ ուտելու, սնվելու խնդիր ունեն, նրանց երեխաները ցնցոտիների մեջ են: Ես գույները չեմ խտացնում, բոլորդ եք դրա ականատեսը:

Հիմա, ասենք, լրացուցիչ աղբահանության հիմնախնդիր է քննարկվում: Հայաստանը ունի լրջագույն խնդիրներ: Պառլամենտը պարտավոր է քննարկել այդ լրջագույն խնդիրները և ոչ թե, ասենք, 5 դրամ, 4 դրամ, օպերատոր և այլ խուճուճ բաներ»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Բացի այդ, Վիկտոր Դալլաքյանը ԱԺ պատգամավորների ուշադրությանը հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա.

«Իմ գնահատականով, հետևողական ձևով այս հարցին տրվում է անհիմն ձևով կարևորություն: Այսինքն՝ 2-րդ անգամ այս նախագիծը բերվում է ԱԺ: Չի կարելի համատարած աղքատության պայմաններում նման մոտեցում որդեգրել և լրացուցիչ հարկատեսակներ մարդկանց վզին փաթաթել: Իհարկե, այս խնդիրը պետք է կարևորել, բայց հիմա դրա ժամանակը չէ: Հիմա կան այլ լրջագույն խնդիրներ:յԱվելին, այսօր Հայաստանում կա աղբի դեֆիցիտի խնդիր: Այսինքն՝ չկա այդ աղբը, որովհետև մարդիկ աղքատ են»:

Վիկտոր Դալաքյանը կարծում է, որ կառավարությունը և իշխանությունները այլ անալոգիայով պետք է առաջնորդվեին, և պետք է խոսքը գնար քաղաքական աղբից Հայաստանի Հանրապետությունը ազատելու մասին: «Հետևաբար, արդեն անցում կատարելով այս խնդրին, ես պետք է դրական գնահատեմ, որ նորանկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում 1-ին անգամ կարծես թե նշմարվում են քայլեր ու մոտեցումներ, որ իշխանություն և ընդդիմություն փոխհարբերությունները քննարկվեն քաղաքական հարթությունում: Այսօր Հայաստանում տեղի է ունենում այսպես կոչված՝ շախմատային մեծ խաղատախտակի շուրջ հետաքրքիր պարտիա: Այդ պարտիայի մասնակիցներն են Հայաստանի 1-ին և 3-րդ նախագահները: Նրանց տողատակերով և ենթատեքստերով հարուստ խաղը, և դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև ուղղակի ասում են չորքոտանիներին, իսկ տողատակերում և ենթատեքստերում ասում են բանական մարդկանց: Հայաստանում ստեղծված է շանս, որ երկրի քաղաքական համակարգը մաքրվի աղբից, և ամենաշատը վայնասուն են բարձրացրել այն անձինք ու քաղաքական ուժերը, որոնք ընդդիմություն-իշխանություն քաղաքակիրթ և քաղաքական հարթությունում ընթացող այս փոխհարաբերություններում կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում կամ քաղաքական աղբանոցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում