Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Քոչարյանի վերջին շանտաժը՝ կալանավորումից առաջ

Թեև բոլորն էին սպասում, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայանալը ՀՔԾ քաղաքական շրջադարձային հետևանքներ է ունենալու, սակայն մի օրվա համար երեկվա դրամատիկ իրադարձությունները չափազանց շատ էին։ Ընդ որում՝ նույն գործընթացի տարբեր դրվագները միայն ավելացնում էին ինտրիգը։

ՀՔԾ-ում Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը շատ արագ փոխվել է՝ նա վկայից դարձել է մեղադրյալ, ինչը մենք կանխատեսում էինք վերջին շրջանի մեր գրեթե բոլոր հոդվածներում, որովհետև փաստերն ինքնին խոսուն էին, ու ՀՔԾ-ն հապաղելու պատճառ, ըստ էության, չուներ։

Տրամաբանական էր նաև դատարան կալանավորման միջնորդություն ուղարկելը. համենայնդեպս՝ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը պետական ծանր հանցագործություն է, ինչը միանգամայն մոտիվացված է դարձնում կալանավորումը։

Մյուս կողմից՝ այնքան էլ պարզ չդարձավ, թե ինչու էր ՀՔԾ-ն որոշել Քոչարյանի կալանավորմանը հասնել անցած գիշեր՝ մինչև 01։30-ն անօգուտ ճիգեր գործադրելով երկու դատական նիստեր անցկացնելու ուղղությամբ։ Արդյունքում դատարանը Քոչարյանի կալանավորման հարցով նիստ կանցկացնի և վճիռ կկայացնի միայն այսօր։ Գոնե արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ ՀՔԾ շտապողականության հիմքում միայն իրավական գործոնները չեն։ Ըստ ամենայնի, վիճակը սադրել է հենց Ռոբերտ Քոչարյանը. նա ՀՔԾ-ից միանգամից գնացել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, ու նույնիսկ լրատվամիջոցի ընտրության հարցում երկրորդ նախագահի ընտրությունը բնավ պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ այս TV-ն պատկանում է ՀՅԴ-ին, որը Քոչարյանի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ և մենթալ հոգեհարազատություն ունի, իսկ գուցե նաև՝ ընթացիկ օրակարգ։

Սակայն շատ ավելի էական էր Քոչարյանի մոտ հիսուն րոպե տևողությամբ հարցազրույցի բովանդակությունը, որտեղ վախը միահյուսված էր վճռականության, քրեաօլիգարխիային միավորելու ձգտումը՝ շանտաժի հետ։

«Հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող, իրականության մեջ գոյություն չունեցող մեղադրանքներ են: Չի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումը, 2008թ.-ի ընտրությունների արդյունքները, լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008թ.-ի ընտրություններին: Սա իրականությունից շատ հեռու է, սա քաղաքական հետապնդում է, վենդետա՝ թավշյա հեղափոխության, սիրո ու համերաշխության… Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այդպիսի շինծու քրեական գործ ստեղծել»,- եթերից երեկ հայտարարել է Քոչարյանը։ Նա ասել է նաև, որ պետականության տակ ռումբ է դրված, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումն արհամարհվել է. «Սա ռումբ է, որը հաստատ պայթելու է, իրավական համակարգը մեծ վտանգի տակ է»:

Երկրորդ նախագահից ավելի խիստ գնահատական հնչեցրել է թերևս միայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը վերջին շաբաթներին ակամայից ստանձնել է հին համակարգի ոչ պաշտոնական խոսնակի դերակատարություն։ «Չէ, սա վենդետա չի։ Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր»,- Facebook-ի իր էջում ահա այսպիսի լակոնիկ տեքստով, բայց տպավորիչ շեշտադրումներով է Քոչարյանին սատարել Աշոտյանը։

Ի դեպ, կարծում ենք՝ այս դեպքում քաղաքական հոտառությունը մի փոքր դավաճանել է փորձառու պատգամավորին, որովհետև երեկվա հարցազրույցի մի քանի դրվագներում Քոչարյանն ակնհայտորեն փորձել է պատասխանատվությունը վերահասցեագրել Սերժ Սարգսյանի ուղղությամբ։ Օրինակ՝ երկրորդ նախագահը նշել է, որ արտակարգ դրություն մտցնելուց առաջ ինքը պետք է խորհրդակցեր ԱԺ նախագահի ու վարչապետի, այսինքն՝ Տիգրան Թորոսյանի և Սերժ Սարգսյանի հետ, ինչը արել է։ Չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանը տվել է նաև ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անունը՝ մեծացնելով ՀՔԾ-ի «էլիտար» այցելուների թիվը։ Սակայն մի դրվագում Քոչարյանը Սերժ Սարգսյանին «մատնել» է, այսպես ասած, ուղիղ տեքստով. նա ակնարկել է, որ բնավ էլ ինքը չէ Մարտի 1-ի գործի պարտակման պատասխանատուն։ «Թող բռնեն նրան, ով թույլ չի տվել: Ես ապրիլի 9-ից իշխանության չեմ եղել, և իմ հարաբերությունները իշխանությունների հետ հետագայում լարված են եղել, ես քննադատել եմ նրանց մի շարք հարցերում, հայտնել եմ իմ անհամաձայնությունը, ես պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել»,- մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը բերում է իր «անմեղությունն» ապացուցող չափազանց թույլ վարկած՝ ասելով, թե 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վավերացվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Բանն այն է, որ Մարտի 1-ի ոճիրի կազմակերպման հիմնական մոտիվներից մեկը եղել է հենց ՍԴ որոշման վրա ազդելը։ ՍԴ նիստը տեղի է ունեցել ոչ թե մինչև Մարտի 1-ի իրադարձությունները, այլ դրանից հետո՝ արտակարգ դրության պայմաններում, ինչը ենթադրում է, որ Քոչարյանի ինքնապաշտպանության ողջ մարտավարությունը փլուզվում է։ Ավելին՝ ՍԴ այդ օրերի առնվազն երկու դատավորներ՝ Կիմ Բալայանն ու Վալերի Պողոսյանը, արդեն բարձրաձայնել են, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց վրա ճնշում է բանեցրել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը մերժելու պահանջով։ Այս փաստը, ի դեպ, կարող է Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր մեղադրանքի առաջադրման հիմնավոր պատճառ դառնալ։

Ինձ փորձում են չեզոքացնել հնարավոր քաղաքական պրոցեսներին մասնակցելուց. երեկ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ էության իր շուրջը համախմբվելու պահանջ ներկայացնելով քրեաօլիգարխիայի սեգմենտներին։

Սակայն, ամենայն հավանականությամբ, Քոչարյանն այսօր դառնալու է կալանավոր ու շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանում քրեաօլիգարխիան չի համախմբվի «գծերից ընկած» առաջնորդի շուրջը։ Հենց այս դեպքի համար էլ Քոչարյանը գործի է դնում շանտաժի իր զինանոցը։ «Այո, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ. եթե մտածում են, թե փախչելու եմ, չէ, ինչի՞ պետք է փախչեմ: Վերջին 2.5 տարին գիրք եմ գրում, ամբողջ պատմությունը՝ իմ մասնակցությամբ, ինքնակենսագրական գիրք է: Չափազանց հետաքրքիր է լինելու. գրված է այն բաների մասին, որոնք խոհանոցային են»,- ասել է նա:

Քոչարյանը հասկացրել է, որ բոլորի վրա հավաքված կոմպրոմատները պահպանված են, ու շատերին կտանի իր հետևից, եթե չստանա նրանց աջակցությունը։ Սա, ըստ երևույթին, Քոչարյանի վերջին շանտաժն էր՝ կալանավորումից առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում