Friday, 30 09 2022
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի
ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության գլխամասային գրասենյակում
Հնդկական զենքը ո՞ր տարածքով կարող է հասնել Հայաստան. Վրաստա՞ն, թե Իրան
Հրդեհ՝ Ծաղկաշեն գյուղում
Ինչու Հայաստանում վառելիքը չի էժանանում, բայց հարևան Վրաստանում շարունակում է նվազել
Պուտինը պահանջել է ուղղել մասնակի զորահավաքի ժամանակ առաջացած սխալները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Հայաստանի նոր պատվիրակություն ԱՄՆ-ում. կարևոր հարթակ և խնդիրներ
Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանել «օկուպացիոն հարկ»
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ չորս բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովայի մեկնաբանությունը
Չարժե իրական պայմանավորվածությունները փոխարինել երևակայական բանով. Զախարովան՝ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի մասին
«Անթույլատրելի է Հունաստանի զինումը ԱՄՆ-ի կողմից». Էրդողան
Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին
Պուտինը Մոսկվայում կընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ղեկավարներին. Պեսկով
23:30
Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների հարցում
«Ագրեսորն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները»․ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Սևանա լճի նման մեր մակարդակն էլ է իջել. ջրիմուռը պետք է վերանա
23:00
Կանադայում 400 զինվորական հեռացվել է աշխատանքից պատվաստումից հրաժարվելու համար
Պետականության կայացմանը շատ մոտ ենք
Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:22
Yandex Eats ծառայությունը գործարկվել է Երևանում
Մեքենան բախվել է պատին, ուղևորուհին տեղում մահացել է
Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին
Կա ընտրված վարչապետ, մյուսները պետք է ծանր պահին կանգնեն նրա կողքին

Մարտի 1-ը բացահայտվեց․ Ռոբերտ Քոչարյանը ժամեր անց կկալանավորվի

Այն սցենարը, ինչը կանխատեսել էինք մի քանի ժամ առաջ, իրականություն դարձավ շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր ենթադրել։ ՀՔԾ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ մասնավորապես ասված է․«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»:

Ռոբերտ Քոչարյանը ժամեր անց, ավելի ստույգ՝ թերևս վաղը, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի։ Սա կդառնա Երրորդ հանրապետության ամենանշանային իրադարձություններից մեկը։ Այս իրադարձությանը դեռևս պետք է կարողանանք ադապտացվել, որովհետև Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է քրեական հետապնդման ենթարկվում պետության նախկին ղեկավարը։

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը պայմանավորված է Մարտի 1-ի գործում առկա անհերքելի փաստերով, սակայն տեղի ունեցածը, ըստ էության, իրավա-քաղաքական գնահատական է քրեաօլիգարխիայի իշխանության արյունոտ քսանամյակին։ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը դառնալու է այն բանալին, որը թույլ կտա ոչ միայն ամբողջովին բացահայտել Մարտի 1-ի հանցագործությունը, այլ նաև բոլոր այն արյունոտ ոճիրները, որոնք գործվել են նրա անփառունակ նախագահության տաս տարիներին։ Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համապարփակ բացահայտմանը, որի միջոցով Հայաստանում դրվեցին քրեաօլիգարխիկ համակարգի, ռուսական վասալության հիմքերը։

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը Հայաստանի քրեաօլիգարխիային, ըստ էության, զրկեց կոնսոլիդացվելու վերջին հնարավորությունից։ Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Հայաստանում հակահեղափոխական ռևանշի գաղափարը վերջնականապես ջախջաված է ու այլևս մինչհեղափոխական իրավիճակին վերադարձ չի կարող լինել, նույնիսկ տեսականորեն։

Ամիսներ առաջ «Առաջին լրատվական»-ը փաստերի համադրությամբ պնդում էր արել, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչն է, ու նա է տվել անզեն քաղաքացիների վրա կրակելու հրաման։ Ռոբերտ Քոչարյանը թերևս գերագնահատել էր իր քաղաքական հնարավորությունները, կամ թերագնահատել էր նոր Հայաստանի իրողությունները ու դատի էր տվել մեր լրատվամիջոցին՝ ըստ էության, մարտահրավեր նետելով օբյեկտիվ քննությանը, հեղափոխությանը։ ՀՔԾ այսօրվա որոշումը եկավ հաստատելու մեր պնդումների ճշմարտացիությունը, ինչն ավելորդ անգամ հաստատում է, որ «Առաջին լրատվական»-ը գործում է բացառապես օբյեկտիվության, անաչառ լրատվության ու վերլուծությունների համատեքստում՝ հավատարիմ մնալով բարոյական և մասնագիտական սկզբունքներին։ Նույն հետևողականությամբ շարունակելու ենք հետամուտ լինել քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին գործված ոճիրների, հատկապես Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը՝ վստահ լինելով, որ անազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը պատկան մարմիններին բազում արժեքավոր տեղեկություններ կտա նաև այս հանցագործության կազմակերպմանն իր մեղսակցության վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումով ու կանխատեսելի կալանավորումով Հայաստանը ձերբազատվում է իր պատմության կրիմինալ, վասալային շերտերից՝ ինքնիշխան ու քաղաքակիրթ երկիր լինելու արժանապատիվ հայտով։

Հայաստանը չներեց այն մարդուն, որը հանդգնել էր տաս քաղաքացիների վրա կրակելու հրաման տալ, արյան ծովի մեջ խեղդել խորհրդարանը։ Այսպիսի Հայաստանն արժանի է միայն հարգանքի ու ակնածանքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում