ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է ղրիմյան հռչակագիրը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչում։ Պետքարտուղար Մայք Փոմփեոյի ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Ինչպես մենք վարվեցինք Ուելսի 1940-ի հռչակագրի դեպքում, ԱՄՆ-ն պնդում է, որ իր քաղաքականությունն է հրաժարվել Ղրիմի տարածքի նկատմամբ Կրեմլի հավակնությունները ճանաչելուց»,-ասվում է հռչակագրում։
Փաստաթղթի հեղինակները նշել են, որ «Ղրիմը զավթվել է ուժով, ինչը հակասում է միջազգային իրավունքին»։ Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել Ղրիմի բռնազավթումը և հարգել միջազգային իրավունքի սկզբունքները։










































