Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սերժի Վաչոյի մեկ միլիարդի հետքերով․․․

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի համար վճարվեց Հայաստանի համար աստղաբաշխական թվացող մեկ միլիարդ դրամ գրավը, ու նա հայտնվեց ազատության մեջ, սակայն այս պատմությունն ունի թեկուզև թաքնված նստվածք, որը դեռ երկար կմնա՝ դառնալով մտորումների, նույնիսկ քննարկումների թեմա։

Հետհեղափոխական Հայաստանում գրավի ինստիտուտը հասցրեց լիովին արժեզրկվել մինչև Սերժի Վաչոյին հասնելը, երբ փոխարինելու եկավ «վերևի զանգի» ռեպրեսիվ-կոռուպցիոն համակարգին, և «կանաչ լույս» վառեց պետական շինության վրա զինված հարձակում կատարած, ՊՊԾ գունդ գրաված, ոստիկաններին սպանած, բանկոմատ թալանած մարդկանց, այդ թվում՝ բժիշկների պատանդառած, պետական գույքին ահռելի վնաս հասցրած ծանր քրեական հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց կես կամ մեկ միլիոն դրամ գրավով ազատ արձակելու համար: Երբ այս համատեքստում տնտեսական հանցագործություն կատարած մարդու խափանման միջոցը փոխելու համար մեկ միլիարդ դրամ կամ երկու միլիոն դոլար գումար է սահմանվում, պատկերն առավել քան զավեշտալի է դառնում։

Պարզվում է՝ մարդու ազատությունը գին ունի, որը սակայն գնահատվում է ոչ թե նրա կատարած հանցագործության բնույթով, այլ կալանավորի անձով, նրա ազդեցիկությամբ կամ քաղաքական պատկանելիությամբ։ Միայն այս տրամաբանությամբ Սերժի Վաչոյի ազատությունը կարող է ավելի թանկ արժենալ, քան Քրեական օրենսգրքի ավելի ծանր հոդվածներով մեղադրվող «Սասնա ծռերի» անդամներինը։ Կամ էլ ստիպված ենք արձանագրել, որ դատական համակարգը Հայաստանում դարձել է կուլակաթափության ինստիտուտ, և մարդկանց նկատմամբ գրավ է կիրառվում՝ նրանց գույքային ցենզից ելնելով։

Սկզբունքորեն աղքատ երկրներում գրավի չարաշահումը կարող է ռիսկեր ծնել բոլոր առումներով․մարդու խափանման միջոցի հարցը պետք է կարգավորվի օրենսդրորեն, և գերակայությունը պետք է տրվի անազատություն չենթադրող խափանման միջոցին, եթե հանցագործությունը ծանր չէ, կամ էլ գոյություն չունեն այլ սուբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են խոչընդոտել հանցագործության բացահայտմանը․ այսինքն՝ առաջնային դեր պետք է խաղա ոչ թե գրավը, այլ քրեական գործի կոնկրետ հանգամանքներ։ Այլապես՝ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի արդարադատությունն ազատվել է իշխանության ուղղակի ճնշումներից՝ հայտնվելով անուղղակի ճնշումների սարդոստայնում։

Խնդիրն ունի նաև բարոյական բաղադրիչ․ տպավորություն է, որ նոր Հայաստանում կարելի է գնել ազատությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ հանցագործություն ես կատարել։ Իհարկե, չենք ուզում հավատալ, որ այդ տպավորությունն աղերս ունի իրականության հետ, բայց գրավի ինստիտուտի տոտալ կիրառումը հասարակական հնչեղություն ունեցող գործերում վերածվում է պետական խտրական քաղաքականության մյուս կալանավորների նկատմամբ, որոնց անունները հանրությանը հայտնի չեն, ու նրանք շարունակում են իրենց վրա կրել խոտոր արդարադատության դաժան հետևանքները։ Երբ բոլոր հնարավոր միջոցներով ազատ են արձակվում ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդիկ, սակայն պետությունը նույնիսկ համաներման հումանիստական ակտ չի կիրառում, ապա այնքան էլ տեղին չէ խոսել հումանիստական քաղաքականության մասին։ Եթե նույնիսկ այն գոյություն ունի, ապա քաղաքականապես մոտիվացված ու սուբյեկտիվ։

Կոնկրետ Սերժի Վաչոյի մեկ միլիարդի պատմությունը մեկ այլ ծանր հետևության տեղիք էլ է տալիս։ Անուղղակիորեն կասկածի տակ է դրվում նոր Հայաստանում դատարանների անկախության թեզը։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանության դեմ զինված պայքարի դուրս եկած ու ոստիկաններ սպանած մարդիկ ազատ են արձակվում կես միլիոն կամ մեկ միլիոն դրամով, իսկ տնտեսական հանցագործության մեջ մեղադրվող Սարգսյանի յուրայինը՝ մեկ միլիարդ դրամով, ապա ակնհայտորեն գործ ունենք ոչ թե իրավական կամ օրենսդրական կարգավորումների, կամ դատաիրավական տերմինոլոգիայով՝ ողջամտության, այլ, այպես կոչված, «պետական» կամ քաղաքական միջամտությունների հետ։

Առաջին հայացքից նման բաները մանրուք են թվում, սակայն հենց այդպես է սկսվում իշխանության դեգրադացիան։ Չենք բացառում ամենևին, որ այս երևույթներն ոչ թե բարձրագույն իշխանության թելադրանքի, այլ պետական ինչ-որ օղակների «արջի ծառայության» հետևանք են։ Ամեն դեպքում, պետական կառավարումը զերծ պետք է պահել հեղափոխական քինախնդրությունից կամ պոպուլիզմից, որովհետև երկու դեպքում էլ քաղաքական պատասխանատվությունը մնալու է նոր կառավարության վրա՝ դրանից բխող հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում